ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 13:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 25 » Մաքուր մագնեզիումի ստացման ծրագիրն արդեն նախնական հաստատում ունի /Կարող ենք աշխատել եւ ռուսական, եւ ֆրանսիական կողմերի հետ/
18:33
Մաքուր մագնեզիումի ստացման ծրագիրն արդեն նախնական հաստատում ունի /Կարող ենք աշխատել եւ ռուսական, եւ ֆրանսիական կողմերի հետ/

Նախորդ տարի զարգացման հայկական գործակալության գործունեության շրջանակներում մոտավորապես 14 մլն դոլարի ներդրումներ են եղել։ Համեմատության համար նշենք, որ 2010թ. համապատասխան ցուցանիշը 4.5 մլն դոլար է։ Այս մասին երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասաց գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։ Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին (դարձյալ գործակալության գործունեության շրջանակներում), ապա 2010թ. ցուցանիշը 2 մլն դոլար է, իսկ 2011թ.՝ 8.5—9 մլն դոլար։
Ըստ Ռ. Հարությունյանի, 2011թ. թիրախավորվել են 5 ոլորտներ՝ ներդրումների մասով։ Դրանք են գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, շինարարական նյութերը եւ զբոսաշրջությունը, ոսկերչությունը եւ ադամանդագործությունը եւ էներգետիկան։ Արտահանման մասով թիրախավորվել է թեթեւ արդյունաբերությունը։
Գյուղատնտեսության ոլորտում, օրինակ, սննդի անվտանգության հարցն է կարեւորվել։ Գործակալությունն իրականացնում է մի քանի ծրագրեր, որոնք շարունակություն կունենան նաեւ այս տարի։ 1. Խոսքը նախ գյուղատնտեսության բնագավառի ոչխարաբուծության ճյուղին է վերաբերում։ Ծրագիրը ոչխարաբուծական խոշոր ֆերմաների ստեղծումն է (ավստրալական գործընկերների հետ միասին վերլուծվել է ոլորտի վիճակը եւ հեռանկարները)։ Դրա ե՛ւ պահանջարկը, ե՛ւ ներուժը կա։ 2. Պանրի արտահանումը խթանելու հետ կապված ծրագիր էլ կա. 2010թ. վերջին ստեղծվեց «Հայկական պանիր» ընկերությունը, որ այս պահի դրությամբ գրանցված է ՌԴ համակարգում, նաեւ կարող է դուրս գալ ԱՄՆ–ի շուկա։ Սակայն, ըստ բանախոսի, նախ կօգտագործեն ռուսական շուկան։ 2011թ. այս շուկա է արտահանվել 25 տոննա պանիր։ «Ի դեպ, որեւիցե խնդիր չենք ունեցել եւ պանրի մատակարարման 1.5 մլն դոլարի երկարատեւ պայմանագիր ենք կնքել»,—ասաց զարգացման հայկական գործակալության տնօրենը։ Տեղեկացնենք, որ ընդհանրապես պանրի ոլորտում ստանդարտացման հետ կապված խնդիրներ կան (ինչու ոչ, նաեւ՝ ընդհանուր սննդի ոլորտում), ՀՀ—ն այժմ բանակցում է ԵՄ հետ։ Գործարարները եթե ժամանակին համապատասխան քայլեր ձեռնարկեն, ապա կարող են մուտք գործել նաեւ եվրոպական շուկաներ։
Բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում ե՛ւ աշխատուժ կա, ե՛ւ մտավոր հնարավորություն։ Գործակալությունն ուզում է թիրախավորել քիմիական ոլորտը (նոր քիմիական նյութերի արտադրություն)։ Խոսքը մաքուր մագնեզիումի ստացման ծրագրի մասին է։ Գուցե առաջիկայում պայմանագիր կնքվի։ Նշված ծրագիրը «Էկոատոմ» ընկերության բազայի հենքով է ձեւավորվել։ Ենթադրվում է, որ ներդրողի հետ միասին (ֆրանսիական «Բրոշո» ընկերություն) համատեղ ձեռնարկություն կստեղծվի։ Ենթադրվում է, որ նախնական տարեկան արտադրության ծավալը 1.000 տոննա կլինի (6 մլն դոլարի)։ Ծրագրի վերջնական նպատակը արտադրության ծավալը 50.000 տոննայի հասցնելն է։ Ռ. Հարությունյանը վստահ է, որ ծրագիրը հաջող կլինի։ Նախ՝ որովհետեւ Հայաստանում հումքը կա, այսինքն՝ հումք չի ներկրվի, եւ երկրորդ՝ որովհետեւ մեր մշակած տեխնոլոգիան չինականի համեմատ ավելի էժան է, այն է՝ էլեկտրաէներգիայի մեծ ծախս չի ենթադրում։ Ի միջի այլոց, արտադրությունը քաղաքից դուրս կհիմնվի։ Այս շաբաթվա վերջում գործակալությունը փորձանմուշի եզրակացությանն է սպասում (փոքր լաբորատոր պայմաններում արտադրված նմուշն ուղարկվել է Ռուսաստան)։ Ծրագրի նախնական հաստատումն արդեն կա։ Եթե հունվարի 29—ին էլ ֆրանսիական «Բրոշո»—ի այցը Հայաստան լինի, եւ ներկայացուցիչները մոդուլը տեսնելով հաստատեն այն, ապա հայկական կողմը մաքուր մագնեզիումի ստացման ծրագրով կարող է 2 ուղղությամբ աշխատել՝ ռուսական եւ ֆրանսիական։
Զբոսաշրջային ենթակառուցվածքների մասով. շարունակվելու է հյուրանոցային համալիրների կառուցման եւ կառավարման գործը։ Պետք է ստեղծվեն որակյալ 3—4 աստղանի, էկոնոմ դասի հյուրանոցներ, որոնք քիչ են մեր երկրում։ Շարունակվելու են Հրազդանի կիրճում հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքները։
Զարգացման հայկական գործակալության տնօրենի կարծիքով, արդյունավետ են եղել իրենց գովազդային քարոզարշավները Քուվեյթում եւ ԱՄԷ—ում։ Օրինակ, մինչեւ 5 հայկական ընկերություններ կարող են ապրանք արտահանել ԱՄԷ–ի որոշակի զեղչերով ու արտոնություններով։ Արշավների արդյունք է եղել այն, որ իտալական մի ընկերություն հետաքրքրվել է մեր վերականգնվող էներգիայի պաշարներով եւ ոլորտի օրենսդրական դաշտով։ Համապատասխան համաձայնագիր կա կնքված։ Կամ՝ Բելգիայի հետ համաձայնագիր է ստորագրվել լեռնամետալուրգիական ոլորտում հետազոտությունների համար։
Այս տարվա հոկտեմբերին էլ գործակալությունը համաժողով է նախաձեռնելու՝ արտերկրի ընկերություններին մեր ճշգրիտ մեքենաշինական ոլորտը ներկայացնելու նկատառումով։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 617 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024