ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 05:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 29 » Մենք հաղթանակի հասանք մեր միասնականության շնորհիվ /Սա նաեւ հայ ժողովրդի հաղթանակի տոնն է/
11:06
Մենք հաղթանակի հասանք մեր միասնականության շնորհիվ /Սա նաեւ հայ ժողովրդի հաղթանակի տոնն է/

«Հայոց պատմության մեջ 1918 թվականն իր բոլոր կորուստներով, աղետներով հանդերձ՝ կարեւոր տեղ է գրավում, քանի որ ավելի քան 5 դար առաջ կորցրած հայոց պետականությունը, թեեւ խիստ կրճատված տարածքով, Բաթումիի նվաստացուցիչ պայմանագրով, վերականգնվեց։ Եղեռն տեսած եւ ավելի քան իր կեսը կորցրած հայ ժողովուրդը, փաստորեն, իր մեջ ուժ գտավ, որպեսզի կարողանա ձեռնամուխ լինել սեփական պետականության վերականգնմանը»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը։
Նա նշել է, որ շատերն են հայհոյել առաջին հանրապետության ղեկավարներին, բայց փառք նրանց, ովքեր իրենց մեջ ուժ են գտել ու իրենց ուսերի վրա են վերցրել Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման ծանր բեռը։
Պատմաբանի խոսքով, հանրապետության ստեղծման համար առաջին հերթին պարտավոր ենք մայիսյան հերոսամարտերին. «Մենք հաղթանակի հասանք մեր միասնականության շնորհիվ. ոտքի էին կանգնել մտավորականները, հոգեւորականները, գյուղացիները, քաղաքացիները, Արեւելյան Հայաստանի բոլոր շրջանների բնակիչները»։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն էլ նշել է, որ առաջին հանրապետության առաջին ու ամենակարեւոր դասն է՝ համազգային միասնության շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության, հաղթանակի, նաեւ՝ ազատ, անկախ ապրելու, ժողովրդավարական արժեքները վերականգնելու դասն է։ Նրա խոսքով, առաջին հանրապետությունը հնարավորություն ընձեռեց ստեղծել նաեւ երկրորդ՝ խորհրդային հանրապետությունը, ապա նաեւ երրորդ հանրապետությունը։ «Թուրքական պատմագրության գաղափարախոսությունն այն է, որ թուրքերը այդ հանրապետությունը նվիրեցին մեզ, բայց իրականում մենք այն ձեռք ենք բերել մայիսյան հերոսամարտերում միասնականություն ցուցաբերելու արդյունքում»,–նշել է նա։
Խոսելով արտաքին քաղաքականության մասին, Բ. Հարությունյանը նշել է, որ առաջին հանրապետության ղեկավարությունը ճիշտ չկողմնորոշվեց ու երկար ժամանակ կառչած էր մնացել Արեւմուտքի պետություններից՝ փորձելով կասեցնել բոլշեւիկների մուտքը Անդրկովկաս, ու այդպիսով պայմաններ ստեղծվեցին, որպեսզի առաջ գային Լեռնային Ղարաբաղի, Նախիջեւանի հարցերը։ Նրա խոսքով, եթե Հայաստանի կառավարությունը իշխանությունը բոլշեւիկներին հանձնելու պայմանագիրը կնքեր ոչ թե 1920 թ. դեկտեմբեր 2—ին, այլ ապրիլին, ապա Հայաստանի սահմանները կլինեին առնվազն 1914 թվականի ժամանակ եղածը։
«Այս ամենը հասկանալով, պետք է այժմյան մեր ղեկավարությունը վարի արտաքին ճկուն քաղաքականություն, որը պետք է լինի նպատակադիր»,–ասել է պատմաբանը։
Է. Մինասյանի խոսքով, առաջին հանրապետության դասերի հիման վրա ներկայիս իշխանությունը պետք է ճիշտ կողմնորոշվի ու հասկանա, որ միայն արեւմտամետ դիրքորոշումն ապագայում հեռանկար չի կարող ապահովել, անհրաժեշտ է հավասարակշռված քաղաքականություն կիրառել ու ճիշտ մոտեցումներ ցուցաբերել միջազգային իրադրության մեջ, ժամանակին դիմագրավել մարտահրավերներին։
Հայաստանի առաջին Հանրապետության կործանման պատճառներից մեկն այն էր, որ իշխանություններին չհաջողվեց նորմալ տնտեսություն ստեղծել, հետեւաբար պետք է հասկանալ, որ Հայաստանի երրորդ Հանրապետության ապագան ուժեղ տնտեսության մեջ է, նշել է Բաբկեն Հարությունյանը։
Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն տեսականորեն, այլեւ գործնական քայլերով պետք է ազդարարի, որ համայն հայության հայրենիքն է։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Երեւանի Հանրապետության հրապարակում՝ շատրվանների դիմաց, հրավիրված բացօթյա ասուլիսում նշել է, որ մայիսի 28—ը՝ Հայաստանի առաջին Հանրապետության օրը, համահայկական տոն է։ «Հայաստանը պետք է կարողանա ձերբազատվել «Արցախի հիմնախնդիր» հասկացությունից, ինչպես նաեւ պետք է վերացնի ցեղասպանության հետեւանքները»,–ասել է Հայրիկյանը։
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացումը նույնպես համահայկական հարց է։ «Հայաստանի մասին խոսելիս պետք է հասկանանք, որ պարտվողական, նահանջողական տրամադրությունների պատճառով մեզ համարում են կովկասյան երկիր»,–պարզաբանել է ԱԻՄ նախագահը։ Նրա կարծիքով, մենք մեր ապագայով ոչ կովկասյան եւ ոչ էլ ամերիկյան ժողովուրդ ենք, այլ հայ ենք։
Հայրիկյանն ընդգծել է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի թանկ գնով ձեռք բերված անկախությունը պետք է գնահատի ըստ արժանվույն։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու որպես մամլո ասուլիսի վայր Հայրիկյանն ընտրեց հենց Հանրապետության հրապարակը՝ նա պատասխանել է. «Քանի որ այն Հայաստանի ամենամեծ հրապարակն է»։
«Մայիսի 28—ը ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, ոչ միայն Հայաստանի անկախության տոնն է, այլեւ հայ ժողովրդի հաղթանակի տոնն է»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ—ի գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշել է, որ մայիսի 28—ը որպես տոն կար նաեւ առաջին հանրապետությունում եւ այն ժամանակ այս տոնը կոչվում էր Անկախության տոն։ «Չնայած տոնը հիմա մենք Հանրապետության ենք անվանում, եւ այն ժամանակվա պետությունը, որ ստեղծվել էր, Հայաստանի Հանրապետություն էր, բայց նրանք այն ժամանակ կարեւորել էին անկախության գաղափարը»,–ասել է ազգագրագետը։
Ըստ Հ. Խառատյանի՝ շատերն այս օրը համարում են հանգստյան օր, բայց այսօր ոչ աշխատանքային օր է։ «Բայց այս ձեւակերպումը, որ այսօր հանգստյան օր է, շատ բնորոշ է մեր իրականությանը, քանի որ մեծ չափով մեր բնակչությունն այս տոնի հետ որեւէ առնչություն չունի»,–ասել է նա։ Հ. Խառատյանի խոսքերով՝ մինչեւ տոնը չունենա ավանդականացող եւ որոշակիորեն միշտ կրկնվող դրսեւորումներ, այն երբեք էլ տոն չի դառնալու, իսկ Հանրապետության տոնը մեզ մոտ դեռեւս տոն չի դառնում։ 
«Ընդ որում՝ այստեղ ես նաեւ երկու իմաստային հակադրություն եմ տեսնում. տոնը կոչվում է Հանրապետության օր, մինչդեռ բոլորս գիտենք, որ մայիսի 28—ը պետականության վերականգնման տոնն է»,– ասաց Հ. Խառատյանը։ hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 491 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024