ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 11:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 27 » Մրցունակ՝ եվրոպական շուկաներում /ՀՆԱ—ի մեջ ոլորտի տեսակարար կշռի սրընթաց աճ է արձանագրվել/
10:32
Մրցունակ՝ եվրոպական շուկաներում /ՀՆԱ—ի մեջ ոլորտի տեսակարար կշռի սրընթաց աճ է արձանագրվել/

Հանրապետության կյանքում գյուղատնտեսության դերի մասին պատկերացում կազմելու համար ընդամենը պետք է հիշել, որ մեր երկրում զբաղվածների շուրջ կեսը՝ 44.7 տոկոսը բաժին են ընկնում այս ոլորտին։ Գյուղատնտեսության ոլորտում ներկայումս զբաղված է շուրջ 500 հազար մարդ, եւ դժվար է թերագնահատել ոլորտի նշանակությունն ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ քաղաքացիների բարեկեցության ապահովման առումով։ Փաստացի՝ ոլորտը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, գտնվում է իշխանությունների եւ հասարակության ուշադրության կենտրոնում, եւ այստեղ արձանագրված հաջողություններն անմիջապես զգում ենք յուրաքանչյուրս։
Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին արդեն իսկ նկատվում է էական դրական տեղաշարժ ոլորտում՝ բոլոր ուղղություններով։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ ասուլիսում նշեց, որ պաշտոնական տվյալներով 2012թ. հունվար—հուլիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 290.5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 10.2 տոկոսով։ Աննախադեպ այս աճի մեջ առյուծի բաժինն ապահովել է բուսաբուծությունը, սակայն անասնապահության ոլորտում նույնպես որոշակի աճ է գրանցվել։ Այսպես, համաձայն օպերատիվ տվյալների՝ բուսաբուծության ոլորտում աճը կազմել է ավելի քան 20 տոկոս, իսկ անասնապահության ոլորտում ավելի քան 2 տոկոս։ 
«Ներկայումս արդեն գյուղատնտեսության ոլորտը կարեւոր դերակատարում ունի երկրի ՀՆԱ—ի ձեւավորման համար։ Ոլորտի մասնաբաժինը սկսած 2005 թվականից անընդհատ նվազման միտում էր արձանագրում, ինչը շարունակվեց մինչեւ 2010 թ., երբ ՀՆԱ—ի մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում էր 17 տոկոս։ Սակայն պատկերն էապես փոխվեց վերջին երկու տարիներին. 2011թ. եւ ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների ջանքերի եւ իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերի արդյունքում գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրին երկրի ՀՆԱ—ի մեջ գյուղատնտեսության ոլորտի տեսակարար կշռի էական ավելացման, որը նախորդ տարի կազմել է 20.2 տոկոս։ Ընթացիկ տարվա միտումները ցույց են տալիս, որ երկրի ՀՆԱ—ի ձեւավորման մեջ կպահպանվի եւ կավելանա գյուղատնտեսության բարձր տեսակարար կշիռը»,–ասաց Ս. Կարապետյանը։
Գյուղատնտեսության ոլորտում դրական տեղաշարժերը եւ արտադրության ծավալների ավելացումը դրականորեն անդրադարձան նաեւ հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության ծավալների վրա։ Գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը աճում է նաեւ արտահանման կառուցվածքում։ 2012թ. հունվար—հունիս ամիսներին արտահանման ընդհանուր ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 13.5 տոկոսով, սակայն գյուղատնտեսական ծագման արտադրատեսակներինը նշված ժամանակահատվածում ավելացել են 55.7 տոկոսով։ Նման միտումը պահպանվել է նաեւ հուլիսին։ Արտահանված արտադրանքի մեջ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը 2012թ. առաջին կիսամյակում կազմել է 19.1 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13.9 տոկոսի դիմաց. «Գյուղական բնակավայրերի բնակչության եկամուտների գերակշռող մասը ստացվում է գյուղատնտեսական արտադրությունից եւ գյուղատնտեսությունում վարձու աշխատանքից։ Այդ իսկ պատճառով գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտի տնտեսական աճով։ Մեզ համար առաջին հերթին կարեւոր է գյուղատնտեսության հիմնական ռեսուրսի՝ հողային ռեսուրսի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը։ Ընթացիկ տարվա հունիսի 1—ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է ցանքատարածությունների ավելացում, որոնք գերազանցում են 2011թ. մակարդակը 16.9 հազ. հա—ով»։
Իհարկե, բազում ձեռքբերումների կողքին դեռ կան բազմաթիվ անելիքներ։ Նախարարության կառույցի մեջ մտնող սննդի անվտանգության պետական տեսչության համար անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան օրենսդրական դաշտ՝ ընդլայնելով կառույցի լիազորությունները, քանի որ միայն անվտանգ գյուղատնտեսական արտադրանքը մեր երկրին հնարավորություն կտա մրցունակ լինել հատկապես եվրոպական շուկաներում։ Միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական տեխնիկայի պարկի թարմացման ուղղությամբ, նախատեսվում են նորամուծություններ անասնապահության ոլորտում։
Անդրադառնալով միջազգային բորսաներում հացահատիկի գնի ավելացմանը՝ Ս. Կարապետյանը նշեց, որ գների բարձրացում կա ողջ աշխարհում, քանի որ երաշտը վնասներ է հասցրել ԱՄՆ—ի, Կանադայի, Ռուսաստանի, եվրոպական երկրների խոշոր հացահատիկային տնտեսություններին. «Հացահատիկի արտադրման ծավալները փոքր են, եւ չեմ բացառում գների որոշակի փոփոխություն։ Երաշտի պատճառով առկա է նաեւ անասնակերի խնդիր, սակայն Հայաստանի համար այդ խնդիրն իր լուծումը շատ արագ կստանա։ Անհրաժեշտ բոլոր հրահանգները տրվել են, խոշոր ֆերմերները Լեռնային Ղարաբաղից են ներկրում, եւ կերի պակաս չի լինի, իսկ անասունների մորթն էլ, ինչպես միշտ, ավելանում է աշնան ամիսներին, հատկապես հոկտեմբերին»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 451 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024