Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին` Պիեր Սարկոզին հոսպիտալացվել Ուկրաինայի Օդեսսա քաղաքի հիվանդանոցներից մեկում:
Նախօրեին Պիերը ներկա է գտնվել Օդեսսայի «Չայկովսկի» ռեստորանում
կազմակերպված խնջույքին, որից հետո վատ է զգացել և տեղափոխվել հիվանդանոց:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ` այսօր նախագահի որդուն չարտերային չվերթով կտեղափոխեն Ֆրանսիա:
Միաժամանակ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական
ներկայացուցիչ Օլեգ Վոլոշինը հայտարարել է, որ առաջին անգամ է լսում, որ
Ֆրանսիայի նախագահի որդին գտնվել է Օդեսայում: