ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 14 » Նշվեց Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Եվ օրհնվեց խաղողն ու բերքը
11:36
Նշվեց Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Եվ օրհնվեց խաղողն ու բերքը

Հայ առաքելական եկեղեցին օգոստոսի 12—ին մեծ շուքով նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, որը հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Հայ եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք եւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ՝ շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը։ Իսկ հայ կնոջ համար ս. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը համարվում է Մարիամ Աստվածածնի՝ երկինք փոխադրվելու հիշատակի օրը, որը նշվում է օգոստոսի 15—ի մերձակա կիրակի օրը։
Աստվածածնի վերափոխման տոնի օրը, հայստանյայց եկեղեցիներում ս. պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեք։ Օրհնվել է նաեւ տարվա ողջ բերքն ու բարիքը։
Հայ առաքելական եկեղեցին օգոստոսի 13—ին նշել է հանգուցյալների հիշատակության օրը՝ Մեռելոցը։ Բոլոր եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ, որից հետո կատարվել հոգեհանգստյան արարողություն։ Սուրբ պատարագից ու հոգեհանգստյան կարգից հետո մարդիկ այցելել են հարազատների շիրիմներին։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 1231 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024