ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 15.11.2019, 02:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 26 » Որչափ մեծ ու հզոր, նույնքան նուրբ ու զգայուն /Բանակը իր նկատմամբ պահանջում է գիտականորեն հիմնավորված մոտեցում/
17:38
Որչափ մեծ ու հզոր, նույնքան նուրբ ու զգայուն /Բանակը իր նկատմամբ պահանջում է գիտականորեն հիմնավորված մոտեցում/

Երեկ Հայաստանում «զգույշ» չխոսեցին, որպեսզի ամեն գագաթ ու ձոր արձագանք տա, եւ ողջ աշխարհն իմանա՝ հայոց բանակն արդեն 20 տարեկան է։ Իսկ սա նշանակում է, որ տեղին է վերստին հիշել մեր պատմությունն ու դրանում հայոց բանակի դերը։ Այդ նպատակով երեկ Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ բանակի 20—ամյակին նվիրված գիտաժողով։
Գիտաժողովին ներկա էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Տարիներն անցնում են, իսկ բանակաշինության ընթացքը շարունակվում է։ Բայց թե հաջորդ 5 կամ 10 տարիների ընթացքում այն ինչպիսի ընթացք կունենա, մեծապես պայմանավորված է նրանով, թե որչափ իրատեսորեն կգնահատենք եւ կիմաստավորենք մեր այսօրվա կատարած աշխատանքը՝ այդ հիմքի վրա խարսխելու համար պաշտպանության բնագավառում առաջիկա տարիներին մեր իրականացնելիք ծրագրերը։ Դրա համար էլ զինված ուժերի կազմավորման 20—րդ տարեդարձի նախօրեին պաշտպանության նախարարությունը եւ, թերեւս, ամենահին գործընկերներից Երեւանի պետական համալսարանը նախաձեռնեցին հոբելյանական այս գիտաժողովը, որը տրամաբանական շարունակությունն է գիտամշակութային ասպարեզում զինված ուժերի եւ հանրապետության մայր բուհի համատեղ ջանքերի»,—նշեց Ս. Օհանյանը։
Ուսումնակրթական հաստատություն լինելուց զատ համալսարանը համարվում է հայի ապագայի, հայոց բանակի զինվորի կերտման կենտրոն։ Եվ նաեւ այդ առումով այսօր մայր բուհը համարվում է Հայաստանի զինված ուժերի վաղեմի բարեկամ—գործընկերը։ Դա է վկայում նաեւ բուհի նվաճումների ներդրումը ռազմական միջավայրում։ Նախարարը հիշեցրեց, որ արցախյան ազատամարտի տարիներին համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աշխատակիցների ջանքերով պատրաստվեցին գնդակների ձուլման հատուկ կաղապարաներ, իսկ քիմիական ֆակուլտետում Հայաստանում առաջին անգամ սինթեզվեց հրթիռային վառելանյութ։
Նույն կերպ էլ համալսարանի այլ ֆակուլտետների դասախոսներ զորամասերը դարձրեցին հայագիտական առարկաների կիրառության դաշտ։ Զինվորների համար թերթելով հայոց պատմության հայտնի ու անհայտ էջերը՝ նրանք զինվորին սովորեցրեցին սիրել հայրենիքը։
«Ի դեպ, տարբեր առիթներով ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ հայրենիքը սիրել ու պաշտպանել ինձ առաջինը սովորեցրել է իմ պատմության ուսուցիչը։ Բանակը հստակ կանոնակարգված գործառույթներ իրականացնող կառույց է, եւ թվում է՝ դժվար չէ երկու տասնամյակների ընթացքում ստեղծել գիտականորեն հիմնավորված այն հիմքն ու անկյունաքարերը, որոնց վրա կխարսխվեն ՀՀ պատմության ու զարգացման շրջագծում ԶՈւ—ի դերի ու նշանակության մասին ճշմարիտ ու անկողմնակալ ըմբռնումները։
Սակայն մինչ այժմ այս հարցերի պատասխանները որոնվել եւ դրվել են զգացմունքային հարթությունում՝ նկատի չառնելով այն հանգամանքը, որ բանակը որչափ մեծ ու հզոր, նույնքան նուրբ ու զգայուն մարմին է։ Չի կարելի բանակի մասին դատել ներքաղաքական զարգացումներով պայմանավորված նեղ շահերի, միջկուսակցական բախումների, եւ, ի վերջո, տարբեր հանգամանքների զուգորդման արդյունքում տվյալ պահին ձեւավորված հասարակական տրամադրությունների լույսի ներքո։ Դրանք անընդհատ փոխվում են, հարմարվում այսրոպեական իրողություններին, իսկ բանակը լուռ շարունակում է կատարել նույն իր գործառույթները, եւ անհասկանալի է դառնում, թե ինչու էին երեկ գովաբանում ԶՈւ—ը, այսօր անխնա քննադատում, իսկ վաղը վերադառնալու են երեկ չէ առաջին օրվա հայացքներին։ Դրա պատճառը բանակի դերի գնահատման գիտականորեն հիմնավորված մեթոդաբանության բացակայությունն է։ Համոզված եմ, որ այս գիտաժողովը առաջին լուրջ քայլերից մեկը կլինի բանակի դերի ըմբռնման ասպարեզում՝ ավելի լայն հայացքներ ձեւավորելով զգացմունքայինից դեպի անկողմնակալ դիրքեր անցնելու ասպարեզում»,—կարծում է պաշտպանության նախարարը։
Հավատարմության, համագործակցության, բանակի դերի ըմբռնման գործում պաշտպանության գերատեսչության ղեկավարը կոչ է անում նկատի առնել, որ զինված ուժերը միայն հրանոթների, հրթիռների ու տանկերի, այսինքն՝ կրակային խոցման եւ դրանցից պաշտպանվելու միջոցների պարզ համադրություն չէ։ Բանակն ինքնին գիտատար հասկացողություն է։ ԶՈւ—ն մեծ դեր է խաղում երկրի գիտությունն ու արդյունաբերությունն առաջ մղելու գործում։ Ըստ այդմ՝ բանակն իր նկատմամբ պահանջում է գիտականորեն հիմնավորված մոտեցում։
Ըստ նախարարի, բանակը ռազմատեխնիկական կառույցների եւ գիտատեխնիկական ենթակառուցվածքների մի մեծ ու անընդհատ զարգացող ամբողջություն է։ 20 տարի առաջ ավտոմատը ձեռքին ու ռադիոկայանքը մեջքին մարտնչելուն զուգընթաց զինվորական կապավորները մի քանի տարի անց ստեղծեցին զորքերի ավտոմատ ղեկավարման համակարգը, որն այժմ գտնվում է արդիականացման փուլում, իրենց դժվարին խնդիրը պատվով կատարեցին նաեւ բժիշկները, եւ վիրավոր մարտիկների շուրջ 80 տոկոսը վերադառնալով շարք՝ շարունակեց պայքարը հանուն հաղթանակի։
Միաժամանակ վերջին 10 տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել նաեւ միջազգային ռազմական համագործակցության ասպարեզում։ Զարգանում են երկկողմ հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, նաեւ ԱՄՆ—ի, այլ երկրների հետ։ Իսկ ռազմաքաղաքական դաշինքների հետ համագործակցության հարթությունում Հայաստանը գործուն մասնակցություն ունի ՀԱՊԿ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի ծրագրերին, համատեղ աշխատում է ԵԱՀԿ—ի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։
«Սիրելի ուսանողներ, գիտության եւ բարձր տեխնոլոգիաների այս դարում մեր հաղթանակը պաշտպանելու համար դուք պետք է բանակին տաք ոչ միայն ձեր նվիրումը, այլ նաեւ ձեր գիտելիքները»,—խոսքի վերջում ուսանողներին դիմեց Ս. Օհանյանը։
Այս խնդիրը համալսարանականների ուշադրության կենտրոնում է։ Այստեղ գիտակցում են, որ այն երջանիկ ժողովուրդներից ենք, որոնք ունեն մարտական բանակ։ «Առանց հզոր բանակի մենք չէինք կարող հասնել անկախության, պահել այդ անկախությունը։
Մեր ազգն իր բազմադարյա պատմությամբ է արժանացել այս օրերին։ Չնայած դժվարություններին, մեր ժողովուրդն ուժ եւ կարողություն ունի կանգնելու բանակի կողքին եւ հավատարիմ լինելու բանակին»,—ընդգծեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Բանակի 20—ամյակի կապակցությամբ ԵՊՀ—ի ռեկտորը, մի խումբ համալսարանականներ, ազատամարտիկների ծնողներ նախարարի կողմից պարգեւատրվեցին «ՀՀ զինված ուժերի 20 տարի» առաջին հոբելյանական մեդալով։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 240 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019