Գլխավոր էջ » 2012»Օգոստոս»23 » «Ոսկերչի ազգային օր» կունենանք /Այն կնշվի հոկտեմբերի վերջին կիրակի օրը/
16:35
«Ոսկերչի ազգային օր» կունենանք /Այն կնշվի հոկտեմբերի վերջին կիրակի օրը/
Այսուհետ հոկտեմբերի վերջին կիրակի օրը կնշվի որպես «Ոսկերչի ազգային օր»։ Որոշումը կկայացվի կառավարության այսօրվա նիստում, եւ այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Արվեստի այս ճյուղը ցայսօր զարգացած է Հայաստանում, եւ հայերն առաջատար ոսկերիչներ են համարվում ամբողջ աշխարհում։ Դրա վկայությունն են այն պատվելի մրցանակներն ու բարձր գնահատականները, որոնք հայ ոսկերիչները ստանում են այլազգի ներկայացուցիչներից։ Ուստի, արժեւորելով հայ ոսկերիչների ձեռքբերումները ոսկերչության ոլորտում, կառավարությունը հարկ կհամարի սահմանել ոսկերչի ազգային օրը։ hhpress.am