ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 29 » Ուղեւորության վերջնակետը՝ Հայաստան /Աշխարհը ճանաչելը մերձեցնում է մարդկանց/
10:41
Ուղեւորության վերջնակետը՝ Հայաստան /Աշխարհը ճանաչելը մերձեցնում է մարդկանց/

«Caucasian challenge» (Կովկասյան մարտահրավեր) Բուդապեշտ—Երեւան ավտոերթը նախօրեին կրկին Հայաստանում էր։ Օգոստոսի 11—ին մեկնարկած, 6000 կմ ճանապարհ անցած երթի մասնակիցների թվում էին տասներկու երկրների երեսուներկու երիտասարդ ներկայացուցիչներ՝ տղաներ եւ աղջիկներ։ Հետաքրքիր այս նախաձեռնության նպատակը տարբեր երկրների բնությանը, մարդկանց, նրանց պատմությանն ու մշակույթին հենց նրանց տանը ծանոթանալն է։ Առաջին այցը Հայաստան խումբը կատարել է 2008 թվականին։ Հայաստանը ուղեւորության վերջնակետն է։ Մինչ Երեւանում վերջնական հանգիստ տալը, ավտոերթի մասնակիցները եղել էին Ստեփանակերտում։ Ի դեպ, այստեղ էլ խումբն առաջին անգամ չէ, որ լինում է։ Հինգ տարի շարունակ հայաստանյան երթուղու մաս է կազմում Արցախը։ Ի՞նչ նոր բան են նկատել մասնակիցները Ստեփանակերտում։ Խմբի ղեկավար Աթիլլա Բերենին ասաց, որ իր համար դժվար է առանձնացնել որեւէ բան, ինքն ընդհանուր տպավորություն ունի Ղարաբաղի մասին։ Հյուրընկալ են ղարաբաղցիները, ինչպես բոլոր կովկասցիները. «Եթե մեկի տուն ես հրավիրվել մի բաժակ սուրճի, ապա չորս ժամից շուտ այնտեղից դուս չես գա»։ Իսկ Ստեփանակերտի մասին ասում է. «Ամեն տեղ նորակառույցներ են բարձրանում, մարդիկ են փոխվում դեպի ավելի լավը։ Այնտեղ շատ են սիրում իրենց երկիրը»։
Խմբի անդամները սկզբունք են դարձրել իրենց երթերի ընթացքում կողքի դնել քաղաքականությունը, քանի որ այն միայն կարող է խանգարել բազմազգ կոլեկտիվին։ «Երբ տասներկու ազգության ներկայացուցիչներ միասին օրեր շարունակ ճանապարհին են, ամեն առավոտ, ամեն երեկո միասին նստում են խարույկի շուրջ, ինչպե՞ս կարող են իրենց լսած, իրենց սերտած պատմությունները կողքի չդնել։ Եթե քաղաքականությունը կողքի չդնես, անպայման որեւէ մեկի հետ ստիպված կլինես վիճել եւ ձախողել երթը»,– ասում է բուդապեշտցի ռուս Դենիս Լեւշովը։ Իսկ խմբի ղեկավար Աթիլլա Բերենին ավելացնում է. «Մենք այստեղ քաղաքականության համար չենք բերում մարդկանց։ Բերում ենք ցույց տալու երկիրը, բնությունը, այնտեղ բնակվողների կենցաղը, խոհանոցը։ Քաղաքականությունը այստեղի համար չէ»։
Ինքնատիպ այս նախաձեռնությունը բարեգործության բաղադրիչ էլ ունի։ Թե ինչպիսին է լինելու այս այցի ընթացքում անելիք բարեգործությունը, խմբի ղեկավարը նշում է. «Մեր փոքրիկ ընկերությունը, որ զբաղվում է այսպիսի ուղեւորություններ կազմակերպելով, միշտ ձգտում է ուղեւորության վերջնակետում, ուր էլ որ գնում ենք՝ դա կարող է լինել Աֆրիկան, Միջին Ասիան, Հնդկաստանը կամ Կովկասը, ինչ—որ փոքրիկ մի բան թողնել, այն լավ վերաբերմունքին ի պատասխան, որ ստանում ենք տեղի բնակչությունից։ Օրինակ՝ նախանցյալ տարի Ստեփանակերտում օգնել ենք մանկատանը, նախորդ տարի՝ դպրոցին։ Այս տարի ուղեւորության մասնակիցներից շատերը մեկնարկային կետ են եկել ինքնաթիռներով եւ չեն կարողացել հետները ինչ—որ բան բերել։ Դրա համար էլ այս անգամ նրանցից ով կարող է տեղի բարեգործական կազմակերպությանը կնվիրի իր ավտոմեքենան։ Նվերը կստանա «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը։ Հավանաբար՝ երկու ավտոմեքենա»։
Նախաձեռնությունը ֆինանսավորվում է մասնակիցների միջոցներով, ամեն թիմ հոգում է իր ծախսը։ Իսկ ընկերությունը հոգում է ուղեւորության կազմակերպումը։ Ավելորդ չէ նշել, որ այս ավտոուղեւորությանը մասնակցում էին թիմեր Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Կանադայից, Լիբանանից, Պորտուգալիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Մեքսիկայից, Չիլիից, Արգենտինայից։ Հունգարիայից ավելի հեռու գտնվող երկրներից մասնակիցները եկել են առանց ավտոմեքենաների, դրանք ստացել են Բուդապեշտում։ Իսկ մոտ երկրներից եկել են իրենց ավտոմեքենաներով։ Կազմակերպիչները տեղեկացրին, որ Հայաստան կրկին կայցելեն եկող տարի, օգոստոսի նույն այս օրերին։
«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը խրախուսելի համարեց նախաձեռնությունը՝ շեշտը հատկապես դնելով այն իրողության վրա, որ խմբի մասնակիցները վեր են կանգնած քաղաքականությունից։ «Կարեւորը երկրների, ժողովուրդների նիստուկացին ծանոթանալն է, աշխարհը ճանաչելը, ինչը մերձեցնում է մարդկանց։ Քաղաքականությունը քաղաքական գործիչների խնդիրն է»,— ասաց նա։ hhpress.am
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 476 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024