ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 23:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 21 » Փոփոխությունների շեմին
11:36
Փոփոխությունների շեմին

Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան աշխատում է երկու ուղղությամբ
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան մշակել է հատուկ մարտավարություն՝ աշխատում է երկու ուղղությամբ՝ ոչ պաշտոնական, այսինքն՝ քաղաքացիական հասարակության միջոցով աշխատել Հայաստանի հետ, եւ պետական մակարդակով՝ սփյուռքի կառույցների հետ։ Ասուլիսում այս մասին ասել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր–Մաթեւոսյանը։
Նրա խոսքով, սփյուռքի կառույցները բավական լուրջ են տրամադրված ու մշակել են մինչեւ 2015 թվականն անցկացվելիք միջոցառումների ցանկ։ «Հասկանալի է, որ Թուրքիան ձեռքերը ծալած չի կարող նստել»,–ընդգծել է նա, միաժամանակ նշելով, որ եթե Թուրքիան որեւէ նախաձեռնությամբ հանդես չգա, իր համար վատ սցենարների ականատես կլինի, քանի որ ավելի շատ երկրներ կընդգրկվեն ցեղասպանության ճանաչման գործընթացում, Թուրքիայի ներսում ավելի շատ կխոսեն ցեղասպանության մասին, իրավական խնդիրները կդրվեն սեղանին, հայկական պահանջները ավելի լայն աջակիցներ կունենան ամբողջ աշխարհում։ «Սա անհանգստացնում է Թուրքիային»,–ասել է Վ. Տեր—Մաթեւոսյանը։
Անդրադառնալով հայ—թուրքական հարաբերություններին՝ Վահրամ Տեր–Մաթեւոսյանը նշել է, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներսում այդ հարցում առկա են մի քանի մոտեցումներ։ Կան ստատուս քվոյի պահպանման կողմնակիցներ, իսկ ավելի ազատականները գտնում են, որ հայ—թուրքական չվավերացված արձանագրությունները խարան են Թուրքիայի համար։ Մեկ այլ ուղղություն գլխավում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։ Այս ուղղության կողմնակիցները ցանկանում են քննարկումներ կազմակերպել Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող ժողովուրդների հետ։
Սիրիական խնդրի առնչությամբ բանախոսը նշել է, որ Թուրքիայում անհանգստացած են Սիրիայի հյուսիս—արեւելքում քրդական գործոնի ուժեղացումից։ Տեր–Մաթեւոսյանը, սակայն, չի կարծում, որ Սիրիայի տարածքը Թուրքիայի համար կդառնա ռազմական գործողությունների թատերաբեմ։
Խոսելով Թուրքիայում ապրող ՀՀ քաղաքացիների մասին՝ նա կարծիք է հայտնել, որ հայ համայնքը պետք է լիազորություններ ունենա նրանց խնդիրներով զբաղվելու համար։
Արեւելագետն անդրադարձել է նաեւ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներքին խմորումներին։ Սեպտեմբերի 30—ին տեղի է ունենալու կուսակցության հերթական համագումարը, որը լինելու է պատմական, քանի որ կուսակցության կանոնադրությունը որոշակի սահմանափակումներ է մտցնում այն հարցում, թե քանի անգամ կարող է ընտրվել կուսակցության նախագահը, անդամները քանի անգամ կարող են առաջադրվել պատգամավոր։
Նրա խոսքով, կուսակցության նախագահ Ռ. Էրդողանը վերջին անգամ կարող է ընտրվել կուսակցության առաջնորդ, նաեւ յոթ տասնյակից ավելի պատգամավորներ չեն կարող մասնակցել 2015 թ. խորհրդարանական ընտրություններին։ 
Վերջիններս, ըստ արեւելագետի, իրենց բողոքն են արտահայտում կուսակցության կանոնադրության դեմ, սակայն Էրդողանը հայտարարել է, որ այն չի փոփոխվելու։ Վ. Տեր—Մաթեւոսյանն ասել է, թե շատերը սպասում են, որ գալիք համագումարում Էրդողանը հայտարարություն կանի իր քաղաքական ապագայի վերաբերյալ՝ ցանկանո՞ւմ է 2015 թվականին առաջադրվել նախագահական ընտրություններում, թե՞ ոչ։
Վերլուծաբանի կարծիքով, կուսակցության ներսում տեղի ունեցող վերջին զարգացումները վկայում են, որ կուսակցության ներսում հայ—թուրքական հարաբերությունների հարցում երեք խմբավորում կա. ստատուս—քվոյի պահպանման կողմնակիցներ, ովքեր պնդում են, որ չվավերացված վիճակում արձանագրությունները գործում են Թուրքիայի օգտին, երկրորդ խումբը կարծում է, որ չվավերացված արձանագրությունները խարան են Թուրքիայի ճակատին, ու պետք է բացվի հայ—թուրքական սահմանը, երրորդ խումբը հավաքված է Ա. Դավութօղլուի կոնցեպցիայի շուրջ. 2015 թվականին ընդառաջ՝ ծավալել հանրային դիսկուրս։


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 489 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024