ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 03:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 28 » Փրկարարական նոր մեքենաներ՝ ԱԻՆ—ին /Դրանց Ֆրանսիայից տեղափոխման ծախսը հոգացել է «Փյունիկ» հիմնադրամը/
15:19
Փրկարարական նոր մեքենաներ՝ ԱԻՆ—ին /Դրանց Ֆրանսիայից տեղափոխման ծախսը հոգացել է «Փյունիկ» հիմնադրամը/

Երեկ ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ—փրկարարական ջոկատում տեղի ունեցավ «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից ԱԻՆ—ին տրամադրված փրկարարական մեքենաների ցուցադրությունը։ Նվիրաբերվել են 4 հրշեջ, 1 փրկարարական, 1 շտապօգնության, 1 կապի կառավարման մեքենաներ։
Ցուցադրությանը ներկա ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ Ֆրանսիայի «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության նվիրած փրկարարական մեքենաները Հայաստանի ԱԻՆ—ը կուղարկի լեռնային շրջաններ։
«Կարծում եմ՝ մեքենաները կուղարկվեն սահմանամերձ շրջաններ, որտեղ անտառային հրդեհները շատ են»,–ասաց նախարարը։
Նախարարը նաեւ հայտնեց, որ մարզերում փրկարարական 300 մեքենա կա, որոնք հին են, եւ նորերով փոխարինելու անհրաժեշտություն կա։
Նշենք, որ Ֆրանսիայից Հայաստան փրկարարական մեքենաների տեղափոխման ծախսը հոգացել է «Փյունիկ» հիմնադրամը։
Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժանենը, ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանության հատուկ ներկայացուցիչ Իզաբել Գինելը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը եւ հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջամբարջին։
Արմեն Երիցյանը շնորհակալագրեր հանձնեց Գաբրիել Ջամբարջիին եւ Բեռնար Ժանենենին։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 427 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024