ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 31 » Պահնորդական գործունեությունը կլիցենզավորվի
12:51
Պահնորդական գործունեությունը կլիցենզավորվի

Ու լիցենզավորող մարմին կլինի ոստիկանությունը

Գործադիրը երեկ քննարկեց եւ հաստատեց մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 1—ից։
Ըստ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի, այդ կարգով կկարգավորվեն մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա տալու կարգի, ժամկետների, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց կողմից լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հետ կապված հարաբերությունները։ 
Լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք։ Ի դեպ, լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Լիցենզիան, որ տրվում է անժամկետ, ստանալու համար գանձվում է պետական տուրք։
Կարգի համաձայն, լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին ներկայացնում է հայտ, պետտուրքի վճարման անդորրագիրը, պահնորդի կամ թիկնապահի՝ համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթղթի, ինչպես նաեւ այդ անձանց անձնագրերի ու նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները։ Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով։ 
Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում լիցենզավորված անձը 10—օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։
Լիցենզավորման ընթացակարգի համաձայն, լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում։ Լիցենզիա ստանալու համար հայտը կմերժվի, եթե՝ 1. ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, 2. չեն համապատասխանում երկրի օրենսդրության կամ այս կարգի պահանջներին, 3. հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի իրականացնել մասնավոր պահնորդական գործունեություն։ Փաստաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձեւով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր։ Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել համապատասխան օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով։ 
Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձեւակերպման համար՝ կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ։ Լիցենզիա ստանալու հայտի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձեւակերպման մասին հայտի մերժման որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով։
Այսուհետ ոստիկանությունը կսահմանվի որպես լիցենզավորող մարմին՝ նաեւ «Մասնավոր պահնորդական գործունեություն» գործունեության տեսակի համար։ hhpress.am
Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 542 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024