ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 20 » Պետականավայել գործելաոճ /Վաշինգտոնը գոհ է Հայաստանի ներկայիս ղեկավարությունից/
18:33
Պետականավայել գործելաոճ /Վաշինգտոնը գոհ է Հայաստանի ներկայիս ղեկավարությունից/
Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները լավատեսորեն են տրամադրված Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների նկատմամբ, որոնք լուրջ փորձություն կլինեն 2008 թ. նախագահությունը ստանձնած Սերժ Սարգսյանի ժողովրդավարական լիազորությունների հաստատման համար։
Այս մասին ասված է «Jamestown foundation»—ի նախօրեին հրապարակված վերլուծականում։
«Սարգսյանի վարչակազմը հավակնոտ խոստում է տվել՝ վերացնել երկրի անցած ընտրական գործընթացների թերությունները եւ երաշխավորել, որ 2012 թ. խորհրդարանական ընտրությունները կդառնան ամենաժողովրդավարականը երկրի հետխորհրդային ողջ պատմության մեջ»,–ասված է հոդվածում։
Հոդվածագիրը նշում է, թե Երեւանի եւ Վաշինգոտնի միջեւ հարաբերությունները մեծ առաջընթաց են արձանագրել հատկապես Սարգսյանի՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախաձեռնությունից հետո՝ հիշեցնելով, թե Օբաման Սարգսյանի քաղաքականությունը բնորոշել էր որպես «խիզախ ջանքեր», իսկ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ «պետականավայել»։
Հոդավածագիրը արձանագրում է, թե Սերժ Սարգսյանն առավել ճկում է գտնվել ԼՂ հակամարտության լուծման գործընթացում, քան նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նշվում է, որ Սարգսյանը պատրաստ է եղել ընդունել հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը նախորդ ամռանը Կազանում կայացած ՌԴ նախագահ Մեդվեդեւի միջնորդությամբ գագաթնաժողովին, ինչն, այնուհանդերձ, ադրբեջանական կողմի առաջարկած մի շարք փոփոխությունների արդյունքում, ձախողվել է։
«Նախագահ Սարգսյանը, հավատարիմ մնալով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միությանը, միաժամանակ խորացրել է հայ—ամերիկյան ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ—ի ծրագրերի շրջանակներում։
Դրա լավագույն վկայությունն է Աֆղանստանում հայկական զորախմբի ներկայությունը»,–ասված է հոդվածում։
«Հազիվ թե Վաշինգտոնը կարող է սպասել ԱՄՆ—ի հանդեպ բարեկամաբար տրամադրված մեկ այլ խոշոր քաղաքական գործչի, այդ թվում՝ Լեւոն Տեր Պետրոսյանին»,—գրում է հեղինակը ու նշում, թե 2007—2008 թթ. Տեր—Պետրոսյանի մեծ քաղաքականություն վերադարձի ժամանակ Արեւմուտքը այնքան էլ մեծ էնտուզիազմ չէր ցուցաբերել, ինչը ստիպել էր նրան պարբերաբար մեղադրել արեւմտյան երկրներին հայկական իրողությունների վրա աչք փակելու համար։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 520 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024