ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 23 » Քվեարկություն հանուն արդարության /Հայոց ցեղասպանության թեման կթեժացնի Փարիզի մթնոլորտը/
17:51
Քվեարկություն հանուն արդարության /Հայոց ցեղասպանության թեման կթեժացնի Փարիզի մթնոլորտը/

Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման օրը մոտենում է։
Հունվարի 23—ը սարերի հետեւում չէ, իսկ հաշվված ժամերն ավելի են ջղաձգում թուրքերի արդեն իսկ պիրկ նյարդերը։ Իրենց հանցանքն ընդունելու փոխարեն նրանք շարունակում են մեղադրանքներ թափել Ֆրանսիայի գլխին։ Իսկ մինչ Թուրքիան բորբոքվում եւ տարբեր որակի կոչեր է անում Ֆրանսիային՝ հետ պահելու «սխալ» քայլերից, Նիկոլա Սարկոզին խաղաղության կոչ է անում՝ պնդելով, որ հարցի միակ լուծումը պատմությանն առերես կանգնելն է։ Ֆրանսիայի նախագահը բազմիցս պնդել է, որ որեւէ երկրից դասեր չի ընդունում, այն էլ այն դեպքում, երբ Թուրքիան դրանց կարիքն ունի։ Նիկոլա Սարկոզին ոչ թե ուսուցանել, այլ պարզապես օրինակ ծառայել է փորձում։ Թուրքիայի վարչապետին հղած իր նամակում նա Ֆրանսիայի պատմության բացթողումներն է նշում, ասելով, որ պատմական սխալներն ընդունելը բարդ, բայց «մեծ» ազգերին վայել արարք է։
«Պարոն վարչապետ։ Ցանկացա Ձեզ գրել ի պատասխան Ձեր վերջին նամակի եւ Ֆրանսիայի Սենատում առաջիկայում քննարկվելիք օրենքի կապակցությամբ, որը կարող է մեծ նշանակություն ունենալ մեր երկրների հարաբերություններում։  Նախեւառաջ կուզենայի ընդգծել, որ այս օրինագիծն ուղղված է դուրս բերելու ժխտողականության ոգին եւ բուժելու 100—ամյա վերքերը։ Սա մի օրինագիծ է, որը վերաբերում է աշխարհի կողմից ճանաչված բոլոր ցեղասպանություններին։ Որեւէ ազգ կամ պետություն չի մատնանշվում այս օրինագծում։
Մենք հասկանում ենք, թե ինչ ցավ է ապրել թուրք ազգը Առաջին համաշխարհային պատերազմի եւ Օսմանյան կայսրության կործանման արդյունքում։ Դյուրին չէ կանգնել դեմ առ դեմ անցած պատմության առջեւ եւ ընդունել անցյալում կատարվածները։ Սակայն Ֆրանսիան ընդունել է շատ դառը մի ճշմարտություն՝ մասնակցությունը ստրուկների առեւտրին, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում երկրում բնակվող հրեաներին գերմանական համակենտրոնացման ճամբարներ ուղարկումը։ 2007թ. Ալժիրում անձամբ խոստովանել եմ այն ողջ սարսափը, որ թույլ է տվել ֆրանսիական գաղութատիրությունն Ալժիրում։ Թուրքիան մեծ երկիր է եւ կարեւոր գործընկեր Ֆրանսիայի համար։ Ինչպես վայել է երկու բարեկամի եւ դաշնակցի, կցանկանայի, որ բանականությունն ու խելամտությունն իրենց իրական կշիռն ունենային։ Կուզենայի նշել, որ օրենքի հետ կապված ծայրահեղ քայլերը կարող են վնասել երկու երկրների հարաբերություններին եւ դրա պատասխանատվությունը կընկնի քայլեր կատարողների ուսերին»,–նշել է նախագահ Սարկոզին։
Թուրքիայի պատասխանն այս դեպքում եւս չի ուշացել, Սարկոզիի նամակին ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է. «Ֆրանսիայի Սենատի սահմանադրական հանձնաժողովի որոշումը ցույց տվեց, որ Թուրքիան ճիշտ է։ Սպասում ենք, որ պարոն Սարկոզին հարգանք կցուցաբերի եվրոպական արժեքներին։ Պատմությունը շահագործողները կմնան այդ պատմության տակ։ Նրանք կմնան այն մթության մեջ, որի մեջ ուզում էին գցել Եվրոպային։ Սարկոզին պետք է առերես կանգնի իր արժեքների եւ իր պատմության առջեւ»։
Թուրքիան իր դիմագծին հավատարիմ է մնում, մեղադրում եւ վրեժխնդիր լինելով է ահաբեկում. «Հայկական օրինագծի ընդունումը սեւ բիծ կմնա Ֆրանսիայի ինտելեկտուալ պատմության մեջ։ Եվ մենք այդ բիծն ամեն պահ հիշեցնելու ենք»,–ասել է Դավութօղլուն։
Ինչ վերաբերում է Սենատի սահմանադրական հանձնաժողովի որոշմանը, ապա այն չի կարող որոշել օրինագծի ճակատագիրը։ Հարկ է նշել, որ այս որոշումից հետո որոշ սենատորներ իրենց կարծիքը փոխելու մասին են հայտարարել, իսկ թուրքերի ագրեսիվ պահվածքը լիովին նպաստում է այդ կարծիքների դեպի դրական փոխվելուն։
Եթե օրեր առաջ Գերմանիա կատարած իր այցի ժամանակ Ֆրանսիայի բարձրագույն պալատի նախագահ Ժան Պիեղ Բելը հայտարարել էր, որ այդքան էլ կողմ չէ «հուշ—օրենքներին» եւ որ Սենատի նախագահը պարտավոր չէ քվեարկել, ապա այժմ նա այլ կարծիք է հայտնում։ Սենատի գլուխը հայտարարել է, որ դրական է տրամադրված։ «Ես պատկանում եմ մի կուսակցության, որն արդեն կայացրել է իր որոշումը, այն նաեւ իմ որոշումն է»,–ասել է նա։ Նրա խոսքով, օրեր առաջ Սենատի սահմանադրական հանձնաժողովի որոշումը մեկ այլ երեւույթ է, սենատորների քվեարկումը՝ մեկ այլ։ «Նրանք հայտնել են իրենց կարծիքը, դա հանձնաժողովի բանավեճերի ժամանակն էր, բայց կգա նաեւ բանավեճերի, ընտրության եւ քվեարկման ժամանակը՝ արդեն ամսի 23—ին»,–նշել է Ժան—Պիեղ Բելը։
Իսկ ինչ վերաբերում է այս օրինագծի հակասահմանադրական լինելուն, ապա Կլամար քաղաքի քաղաքապետ, սենատոր Ֆիլիպ Կալտենբաշը հայտարարել է, որ օրինագծի նոր տարբերակը իրավական այլ չափորոշիչներ ունի եւ լիովին տարբերվում է նախկին՝ մերժված օրինագծից։ «Դուք չեք կարող մեղադրել խորհրդարանին դատարանի վերածվելու մեջ, քանի որ հետագայում միայն դատավորները կկարողանան որակավորել եւ օրինականացնել իրողությունները»,–ասել է նա։

Փարիզը՝ երկու քարի  արանքում

Ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի վերաբերմունքը օրենքի ընդունման դեպքում. կարելի է կռահել արդեն իսկ կազմակերպվող ցույցերից։ Եվրոպական երկրներում բնակվող թուրքերը որոշել են հավաքվել Փարիզում օրենքի ընդունման դեմ իրենց բողոքն արտահայտելու համար։ Համացանցում տարածված հայտարարություններում ասվում է, որ նրանք նախատեսում են Փարիզի փողոցներ դուրս գալ 50000 համախոհներով։ Բողոքի ցույցին մասնակցել ցանկացող թուրքերին Հոլանդիայից, Բելգիայից, Գերմանիայից ավտոբուսներով կտեղափոխեն Ֆրանսիայի մայրաքաղաք։ Ֆրանսիայում գործող ավելի քան 100 թուրքական կազմակերպություններ կմասնակցեն բողոքի ցույցին։
Իսկ ֆրանսիացի սենատորներին քաջալերելու եւ իրենց երախտագիտությունը հայտնելու պատրաստ հայ համայնքն արդեն հունվարի սկզբից հանդիպում էր նշանակել բարձրագույն պալատի դիմաց։ Ֆրանսահայերը հենց այստեղ են հետեւելու քվեարկության ընթացքին։
Երկու համայնքների բազմամարդ հավաքները կարող են թեժացնել Փարիզի մթնոլորտը եւ Սենատի բանավեճերի ընթացքն ավելի սուր դարձնել։ Սակայն, ի վերջո, ֆրանսիացիները ոչ թե հայերի կամ թուրքերի, այլ իրենց խղճի առաջ են պատասխանատու։ Այս քվեարկությունը սենատորների համար կդառնա յուրօրինակ հանդիպում իրենց իսկ խղճի հետ։ hhpress.am
Էլլադա ՂՈՒԿԱՍՅԱՆ
Փարիզ
Լուսանկարը՝ հեղինակի


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 565 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024