ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 20:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 26 » Սենատի որոշումը ողջ Եվրոպայի պատասխանն էր /Ժամանակն է, որ Թուրքիան ընդունի պատմության դասերը/
17:36
Սենատի որոշումը ողջ Եվրոպայի պատասխանն էր /Ժամանակն է, որ Թուրքիան ընդունի պատմության դասերը/
Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումն աննախադեպ էր նաեւ այն պատճառով, որ չնայած Թուրքիայի բոլոր ճնշումներին, Սենատը դիմակայեց ու ընդունեց։
Երեկ այս կարծիքը կիսել են տարբեր վելուծաբաններ։ Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ հաճախ են թուրքական ճնշումները թողել իրենց ազդեցությունը, ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագծերը չեն ընդունվել տարբեր երկրներում։ Ընդունված օրինագիծը նաեւ կարելի է դիտել որպես զսպաշապիկ՝ Թուրքիայի հավակնությունների համար։
Վելուծաբանը նշել է, որ Սենատի որոշումը սկսում է օգտագործվել նաեւ Թուրքիայի ներքաղաքական կյանքում, քանի որ ընդդիմադիր կուսակցություններն արդեն սկսել են օգտագործել այդ որոշումը՝ սուր քննադատության ենթարկելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, որը ղեկավարում է վարչապետ Էրդողանը։
Ուշագրավ էր լրատվամիջոցների արձագանքը։ Ըստ թուրքագետի, թեեւ թուրքական լրատվամիջոցները բացասական երանգավորումներով են անդրադարձել Սենատի որոշմանը, բայց կան նաեւ ողջամիտ կարծիքներ՝ «պետք է Թուրքիան մտածի իր սեփական տեսակի մասին, որ Թուրքիան այն երկիրը չէ, որ ժողովրդավարության դասեր տա» կամ «սպառնալիքով ու շանտաժով հնարավոր չէ այլեւս հարցեր լուծել»։
Միջազգայնագետ, փորձագետ Վլադիմիր Վարդանյանը անդրադարձել է ռուսաստանյան ու եվրոպական լրատվամիջոցների կողմից օրինագծի ընդունման փաստի լուսաբանմանը՝ ափսոսանք հայտնելով, որ ընդունված որոշումը ներկայացնում են որպես նախընտրական քայլ, ու որեւէ քայլ չարվեց ցույց տալու նաեւ հայկական համայնքի ազդեցությունը։ «Սա չէր կարող միայն նախընտրական քայլ դիտարկվել, քանի որ ընդդիմադիր սոցիալիստները նույնպես կողմ են քվեարկել օրինագծի ընդունմանը»,–նշել է նա։
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ—ի վարչության անդամ Մանվել Ղումաշյանի տեսակետից՝ սա հայանպաստ որոշում է։
«Թուրքիան ուզում է մտնել մի ընտանիք՝ Եվրամիություն, որի գլխավոր անդամների նկատմամբ՝ Ֆրանսիա, Գերմանիա, արհամարհական վերաբերմունք ունի։ Այս դեպքում կարող եմ ասել, որ Սենատի որոշումը մեծ դաս էր Թուրքիային»,–ասել նա։
Նաեւ չի բացառել, որ Գերմանիան էլ կարող է նման օրինագիծ ընդունել։ Մ. Ղումաշյանի խոսքով, ընդունված որոշմամբ Հայաստանի կշիռը բարձրացավ, հայ ժողովուրդը շատերի համար ճանաչելի դարձավ։
Փորձագետ Աննա Մկրտչյանը, համաձայնելով Մ. Ղումաշյանի արտահայտած տեսակետներին, միաժամանակ նշել է, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման վրա ազդեցություն է ունեցել նաեւ Թուրքիայի պատճառով հայ—թուրքական գործընթացի տապալումը, անհրաժեշտություն կար, որ Արեւմուտքը խիստ նկատողություն տար։ Նա նաեւ ընդգծել է, որ ֆրանսահայ համայնքն էլ դերակատարություն ունեցավ։
Ծավալվող իրադարձությունների համապատկերում Ադրբեջանի անտրամաբանական ակտիվացմանն է անդրադարձել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը։ «Ադրբեջանը, որպես Թուրքիայի «փոքրիկ եղբայր», ծառայություններ է մատուցում իր ավագ եղբորը, ինչը, բնականաբար, նշյալ իրավիճակում տրամաբանական լուծում չէ։ Որքան իրողություններն ապացուցում են, որ Ադրբեջանն այնքան էլ անկեղծ չէ իր քայլերում, այնքան Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե նվիրված եղբայր է»,–մեկնաբանել է նա՝ հավելելով. «Տպավորություն կա, որ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունները բժշկական տերմինաբանությամբ՝ «հոգեվարքի» մեջ են. նրանց բնորոշ են անկանոն շարժումներն ու հայտարարությունները»։
Ըստ պատգամավորի՝ Ֆրանսիայի Սենատում ընդունված որոշումը ողջ Եվրոպայի պատասխանն էր՝ ուղղված Թուրքիային։
«Ժամանակն է, որ Թուրքիան ընդունի պատմության դասերը, ինչն առաջին հերթին օգտակար է լինելու Թուրքիայի հասարակության, այդ երկրի իշխանությունների համար»,– եզրափակել է պատգամավորը։ hhpress.am
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 442 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024