ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 22 » Սերտ համագործակցությունը շարունակելու կամք եւ ձգտում
12:33
Սերտ համագործակցությունը շարունակելու կամք եւ ձգտում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։ Այնուհետեւ վարչապետներ Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ։
Ներկայացվում է Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ.
–Վրաստանի վարչապետ, հարգարժան պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ վերահաստատելով երկու երկրների միջեւ առկա ամուր բարեկամական կապերը եւ առկա հարաբերություններն էլ ավելի զարգացնելու պատրաստակամությունը՝ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է առեւտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, կրթական, հումանիտար եւ մշակութային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ։
Հատուկ ընդգծվեց հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը եւ կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է։
Շահագրգիռ քննարկումներ կայացան ենթակառուցվածքների զարգացման եւ տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ։ Մանրամասն քննարկվեց սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես, Բագրատաշեն–Սադախլո անցակետում նոր կամրջի շինարարության հարցը։
Քննարկեցինք անցած գիշեր Վերին Լարս անցակետում տեղի ունեցած սողանքի ու դրա հետեւանքները վերացնելու խնդիրը, իմ գործընկերոջն առաջարկեցի Հայաստանի համապատասխան ծառայությունների աջակցությունը։
Երկուստեք կարեւորվեց նաեւ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ վերականգնման խնդիրը։
Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ եւ կառուցողական մթնոլորտում։
Շնորհակալություն։
Վրաստանի վարչապետ Իրակլի ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ.
–Շնորհակալություն, Ձերդ գերազանցություն, պարո՛ն վարչապետ։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
ցանկանում եմ սրտանց ողջունել պարոն Հովիկ Աբրահամյանին եւ շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար։ Ինձ համար անչափ ուրախալի է, որ ինձ հնարավորություն տրվեց այցելել մեր բարեկամ երկիր՝ Հայաստանի Հանրապետություն, որի հետ մեզ կապում են բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները եւ համագործակցությունը։
Մենք համաձայնության եկանք, որ էլ ավելի պետք է խորացնենք Վրաստանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցած սերտ համագործակցությունը, եւ տվյալ այցը հենց այս նպատակին է ծառայում։ Մենք ընթացիկ տարվա 6 ամսվա կտրվածքով 42 տոկոսով ավելացրել ենք առեւտրաշրջանառությունը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ մեր երկու երկրների միջեւ գոյություն ունեցած տնտեսական հարաբերությունները զարգանում են, եւ մենք, իհարկե, դա կշարունակենք։
Շատ կարեւոր է, որ մեր երկրների միջեւ հանդիպումներն ընթանան ու զարգանան ոչ միայն բարձր մակարդակով, այլեւ գերատեսչությունների մակարդակով։
Մենք խոսեցինք տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերի շուրջ։ Հավելեմ, որ ունենք զբոսաշրջության աճ, դրական միտում կա այդ բնագավառում, եւ համաձայնության ենք եկել, որ ամեն ինչ կանենք էլ ավելի խորացնելու այս հարաբերությունները։
Ցանկանում եմ նաեւ նշել, որ մենք համաձայնության ենք եկել, որ Հայաստանը եւ Վրաստանը համատեղ կկառուցեն կամուրջ։ Այսօր իմացանք, որ կա հետաքրքիր նախաձեռնություն՝ կամուրջը կոչել Բարեկամության կամուրջ, եւ մենք հաճույքով համաձայնեցինք այդ առաջարկին։
Մենք խոսել ենք նաեւ մշակութային եւ մարդասիրական բնագավառների հարցերի շուրջ։ Պարոն վարչապետը հիշատակեց երեկ գիշեր Վրաստանում տեղի ունեցած սողանքը, որն արդեն երկրորդ անգամ է արձանագրվել։
Մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք, որ երկու–երեք օրում կվերականգնենք գազի մատակարարումը, եւ գազատարը կվերականգնվի։
Վերջում մեկ անգամ եւս նշեմ, որ մենք երախտապարտ ենք, եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, պարո՛ն վարչապետ, այսպիսի ջերմ եւ բարեկամական ընդունելության համար։
Շնորհակալությո՛ւն

Դիտումներ: 364 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024