ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 20 » Սգերթ Ստամբուլում՝ ի հիշատակ Դինքի /Լրացավ Հրանտ Դինքի սպանության 5—րդ տարելիցը/
18:28
Սգերթ Ստամբուլում՝ ի հիշատակ Դինքի /Լրացավ Հրանտ Դինքի սպանության 5—րդ տարելիցը/

Հունվարի 19—ին պոլսահայ խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 5—րդ տարելիցի առթիվ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։ Սգերթի ցուցարարները քայլել են դեպի Շիշլի թաղամաս, որտեղ 2007—ի հունվարի 19—ին թուրք ոճրագործը «Ագօս» շաբաթաթերթի խմբագրատան առաջ հրազենային կրակով սպանել էր Դինքին։
Թուրքական «Milliyet» առցանց օրաթերթի տեղեկացմամբ՝ ցուցարարների թիվը գերազանցել է 20 հազարը։ Խմբագրատան շենքին փակցվել է Դինքի մեծադիր նկարը՝ «Այս դատը չպիտի այսպես ավարտվի» մակագրությամբ։ Սգերթի մասնակիցները լուռ ծածանել են «Արդարության համար, Հրանտի համար», «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» պաստառները՝ այդ կերպ հայտնելով իրենց դժգոհությունը թուրքական դատաիրավական համակարգի նկատմամբ։
«CnnTurk» լրատվական ծառայությունն էլ տեղեկացնում է, որ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ—CHP) երիտասարդները բողոքի միջոցառում են կազմակերպել Անկարայում՝ քննադատելով Դինքի սպանության գործով կայացված դատավճիռը։ Ցուցարարները կրել են «հավասարություն, եղբայրություն, արդարություն» կարգախոսներով ճերմակ հագուստ։
Թուրքիայի վարչապետ Էրդողանը թուրքական «Kanal D» հեռուստատեսության եթերից պատասխանելով հայտնի լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդի հարցերին Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռի վերաբերյալ՝ ասել է. «Վճռաբեկը կարող է բոլորովին այլ վճիռ կայացնել։ Եվ այդ պատճառով էլ ճիշտ չի լինի հիմա դատավճռի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անել։ Հավատում եմ, որ այս գործում արդարացի որոշում կկայացվի»։
Բիրանդի այն հարցին, թե արդյոք այս վճիռը բավարարե՞լ է վարչապետին, Էրդողանը պատասխանել է. «Հասարակության խիղճը հանգիստ չէ, սակայն մեղավորի վերաբերյալ կայացված այս վճիռը չի փոփոխվի։ Ցմահ բանտարկությունը ամենածանր պատիժն է, քանի որ չկա մահապատիժ»։
Թուրքական «CnnTurk» հեռուստաալիքով ցուցադրվող «Չեզոք գոտի» հաղորդաշարի վարող Ահմեթ Հաքանը նախօրեի իր եթերը նվիրել էր Հրանտ Դինքի սպանության գործով կայացված դատավճռի թեմային։ Հեռուստաեթերից նա պատմել է, որ մինչեւ հաղորդման հեռարձակումը «Twitter» սոցիալական ցանցով տեղեկացրել է «չեզոք գոտում» Դինքի սպանության եւ դատավճռի թեմայի քննարկվելու մասին։ Եվ ի զարմանս իրեն՝ բավական կոպիտ արձագանք է ստացել բազմաթիվ թուրք օգտատերերի կողմից։ Ահմեթ Հաքանն էլ հակադարձել է, թե բոլորս հայ ենք, ինչն ավելի կոշտ հակազդեցություն է առաջացրել թուրքական լսարանում։ Սկսվել է կոպիտ խոսքերի ու վիրավորանքների տարափ թուրք լրագրողի վրա։
Ահմեթ Հաքանը ցավ ու ափսոսանք է հայտնել, որ հայ բառը որոշ մարդկանց կողմից ընկալվում է իբրեւ վիրավորական խոսք, նույնիսկ՝ հայհոյանք։ Հաղորդման շրջանակներում հյուրընկալված բանախոսներին հայտնելով այդ ամենի մասին՝ Ահմեթ Հաքանը ի պատասխան «Twitter»—ի թուրք անհանդուրժողական մասսային՝ ասել է. «Եթե Հրանտը հայ լինելու համար սպանվեց, ուրեմն ես հայ եմ»։
Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով դատական շոուի ավարտից հետո էլ շարունակվում են զավեշտները։ Այս անգամ հասարակությանը խիստ զարմացրել է Դինքի սպանության գործը քննող դատարանի նախագահ Ռուսթեմ Էրյըլմազի հայտարարությունը։
Թուրքական «Haberturk»—ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14—րդ դատարանի նախագահ Ռուսթեմ Էրյըլմազը հայտնել է, թե Դինքի գործով դատական գործում այդպես էլ չբացահայտվեց բոլորին հետաքրքրած հետին պլանը։ «Վճռով մեղադրյալները ազատվեցին հանցավոր խմբի անդամ լինելու մեղադրանքներից, սակայն դա չի նշանակում, թե նման հանցախումբ չկա։ Պարզապես մենք իրավաբանորեն չենք հայտնաբերել անհրաժեշտ ապացույցներ։ Ես կարծում եմ, որ սպանության գաղափարը Յասին Հայալինը չէր։ Վճիռը ոչ ոքի չբավարարեց։ Եթե ինձ հարցնեն, կասեմ, այո, ինձ էլ չբավարարեց վճիռը»,–նշել է դատարանի նախագահը։
Տեղեկացնենք, որ երեկ Երեւանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ եւ ծաղկեպսակներ դրել Հրանտ Դինքի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 577 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024