ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 23 » Սիրիահայերի խնդիրներն օրակարգում են /Սփյուռքի նախարարությունը փորձում է արագացնել դրանց լուծումը/
16:37
Սիրիահայերի խնդիրներն օրակարգում են /Սփյուռքի նախարարությունը փորձում է արագացնել դրանց լուծումը/

Հայաստանում ժամանակավոր կամ մշտական հիմունքներով գտնվող սիրիացի մեր հայրենակիցները երեկ hրավիրվել էին ՀՀ սփյուռքի նախարարություն՝ նախարար Հրանուշ Հակոբյանի եւ այլ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների առջեւ բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրների մասին։ 
Հրանուշ Հակոբյանը հավաք—խորհրդակցության ընթացքում, խոսելով սիրիահայերի խնդիրների մասին, հայտնեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ամեն օր աշխատում է սիրիահայերի հետ։ Նրանք նախարարությանն ուղղում են անձնական եւ ընդհանրական բնույթի հարցեր. կեցության, կրթության, առողջապահության, անձնագրերի, մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված հարցերը դասակարգվում եւ վերահասցեագրվում են համապատասխան պետական կառավարման մարմիններին, իսկ սփյուռքի նախարարությունն էլ հետամուտ է լինում, որ դրանք հնարավորինս արագ լուծումներ ստանան։
Սփյուռքի նախարարության՝ սիրիահայության հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի խոսքով, սիրիահայության հետ կապված խնդիրները միշտ էլ եղել են նախարարության ուշադրության կենտրոնում. «Այս պահի դրությամբ Հայաստանում գտնվում է 1700 սիրիահայ՝ չհաշված Հանքավանում հանգստացող երեխաները։ Մինչեւ սեպտեմբեր սիրիահայերի մեծ մասը կվերադառնա Սիրիա, իսկ մոտ 60 ընտանիք կմնա Երեւանում։ Սիրիահայերի կողմից բարձրացվող հիմնական հարցերը երկուսն են՝ աշխատանք եւ ուսում»։ 15 սիրիահայի աշխատանքի հարց լուծված է, նրանցից երկուսն աշխատում են նախարարությունում։ «Մեզ աշխատանքի խնդրանքով դիմած սիրիահայերին աջակցել ենք, ապահովել աշխատանքով, սակայն հաճախ առաջ է գալիս հոգեբանական խնդիր. Սիրիայում աշխատել են բարձր աշխատավարձով, Հայաստանում չեն կարողանում գտնել այդքան բարձր աշխատավարձով աշխատանք ու բողոքում են»,–ասաց Ֆ. Զաքարյանը եւ կոչ արեց Հայաստանում գտնվող սիրիահայ բժիշկներին, ովքեր դիմել են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանին՝ իրենց մասնագիտությամբ աշխատել։
Սիրիահայերի ուսման հարցին անդրադարձավ նախարար Հ. Հակոբյանը։ Նա նշեց, որ այժմ առանձնացված են դպրոցներ, որտեղ աշակերտները կարող են կրթություն ստանալ, սակայն հնարավոր է նաեւ, որ ստեղծվի առանձին դպրոց, որտեղ կդասավանդեն Սիրիայից եկած ուսուցիչները։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից հայտնեցին, որ հարցը նախարարությունում դեռ չի քննարկվել։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը տեղեկացրեց, որ այսօր իրենց է դիմել արդեն սիրիահայ 15 ընտանիք՝ 21 դպրոցականներով։ «Մենք նրանց տեղավորել ենք իրենց բնակվելու վայրին մոտ դպրոցներում»։ Իսկ ուսուցումը բուհերում կկատարվի ստուգելով ուսանողի գիտելիքը։ Եթե տվյալ ուսանողը նվազագույն պայմաններին բավարարում է, ապա նախապատրաստական կուրսերի չի գնա, իսկ չբավարարելու դեպքում կվճարի գումարի կեսը։ Բացի այդ, սփյուռքի նախարարությունը դիմել է բուհերին՝ սփյուռքահայերի համար սահմանելու նույն վճարները, ինչ հայաստանցիների համար։
Ֆիրդուս Զաքարյանը առանձնացրեց նաեւ կեցության խնդիրը՝ նշելով, որ իրենց դիմած 20 սիրիահայի պահանջը բավարարվել է։ Մասամբ լուծվել է նաեւ կացարանի խնդիրը։ Կացարան ստանալու ակնկալիքով ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայություն դիմած 76 անդամով 41 ընտանիքից 27—ը արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան։
Հավաքին ներկա սիրիահայերին հուզում էր նաեւ վարորդական իրավունքի խնդիրը։ Հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է սիրիահայերի համար բացառություն սահմանել վարորդական իրավունքի վկայականների փոխանակման կարգի հարցում։ Նախատեսվում է Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություններ հանձնելու։
Ամփոփելով բարձրացված խնդիրները, Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ չկար այնպիսի հարց, որին նախարարությունը տեղյակ չլիներ։ «Բոլոր հարցերը օրենքի սահմաններում ժամանակի ընթացքում կստանան իրենց լուծումները»,–վստահեցրեց նախարարը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 437 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024