ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 21 » Սոցիալական միասնությունը՝ տեղական ժողովրդավարության հաստատման հիմք /Ներկայացվեցին համայնքներում իրականացված ուսումնասիրության արդյունքները/
17:53
Սոցիալական միասնությունը՝ տեղական ժողովրդավարության հաստատման հիմք /Ներկայացվեցին համայնքներում իրականացված ուսումնասիրության արդյունքները/

Տեղական ժողովրդավարության կայացման կարեւորագույն խնդիրը լուծելու ճանապարհին Հայաստանի իշխանություններն ունեն անհրաժեշտություն՝ ուսումնասիրելու մեր համայնքների՝ որպես սոցիալական հանրույթների, հատկությունները կամ մարդկանց տրամադրությունները, քանզի տեղական ժողովրդավարությունը մեծամասամբ պայմանավորված է նաեւ դրանով։ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ՄԱԿ—ի զարգացման ծրագրրի հետ տարբեր առիթներով նման հետազոտություններ կատարել է։ Սակայն առաջին անգամ մեր երկրում խնդիր դրվեց ուսումնասիրել մեր համայնքներում սոցիալական միասնության իրավիճակը, ինչն արտահայտվում է ոչ միայն ընտանիքների մակարդակով համերաշխության ինդեքսով, այլեւ ընդհանուր առմամբ անհատի՝ իր համայնքի նկատմամբ վերաբերմունքով, համայնքի խնդիրների լուծմանը նրա ներգրավվածությամբ։
Լայնամասշտաբ այս ուսումնասիրությունն իրականացվել է ՄԱԿ—ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ՝ Կովկասյան հետազոտությունների ռեսուրսային կենտրոնի ջանքերով։ Հետազոտության հիման վրա մշակվել են սոցիալական միասնության ամրապնդման համար իրականացվելիք միջոցառումների չորս հնարավոր ծրագրեր, որոնք հանրային քննարկումների են դրվել Երեւանում, Գորիսում եւ Ախուրյանում։ Երեկ ներկայացվեցին հետազոտության արդյունքները եւ քննարկումների ընթացքում բնակչության կողմից արտահայտված դիրքորոշումների ամբողջականությունը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե սոցիալական աղճատվածությունը կարող է խոչընդոտել համայնքների զարգացմանը, ապա սոցիալական միասնականությունը, որը մեզ բոլորիս կապող յուրօրինակ սոսինձ է, բացում է նորանոր դռներ, ընդլայնում բարգավաճման հնարավորությունները, աջակցում խոցելի խմբերին։ Սակայն այսօր մարդիկ հաճախ միասնական են միայն ընտանեկան կամ խնամի—ծանոթ—բարեկամական շրջանակներում, մինչդեռ կարիք կա, որ լինի գյուղի, համայնքի մակարդակով միասնականություն։ Վստահության վերականգնման եւ փոխադարձ հարգանքի մեծացման նպատակով անհրաժեշտ են ջանքեր, որոնք ներառված են ներկայացված չորս առաջարկություններում։
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ այս խիստ կարեւոր հետազոտությունը ցույց տվեց սոցիալական միասնության, համայնքներում մարդկանց փոխհարաբերությունների, վստահության, միմյանց հետ որպես ամբողջ կամ որպես համայնք իրենց ընկալման գնահատականները եւ միտումները։ Այն իր առաջարկություններով միտված է ավելի խորացնելու համայնքներում կորպորատիվ, թիմային կամ հանրային կեցությունը եւ այս ճանապարհով ազդել համայնքի բնակչության քաղաքացիական ակտիվության վրա, ինչը կհանգեցնի որոշումների կայացման կամ տեղական ինքնակառավարման մասնակցային գործընթացների ամրապնդմանը։
«Դա տեղական ժողովրդավարության քաղաքականության հիմնախնդիրներից է։ Մարդկանց հետ մեր քննարկումները մեզ բերել են այն եզրակացության, որ արվող առաջարկությունները հնարավոր կլինի փորձել կիրառել համայնքներում արդեն այսօր, նաեւ՝ որպես ուղղություն որդեգրել մեր հետագա աշխատանքում՝ համայնքային կյանքը ավելի ակտիվ, համայնքների բնակիչներին տեղական ինքնակառավարմանն ավելի մոտ բերելու եւ նրանց քաղաքացիական ակտիվությունը տեղական ինքնակառավարման մակարդակում բարձրացնելու համար»,–ասաց Վ. Տերտերյանը։
Նրա համոզմամբ՝ դա կբերի բովանդակային առումով տեղական ինքնակառավարման կատարելագործմանը, քանզի վերջին հաշվով չի կարելի պատկերացնել տեղական ինքնակառավարում առանց բնակիչների ակտիվ մասնակցության։ Ավելին՝ ոչ միայն բնակիչների, այլեւ բնակիչների որոշակի խմբերի. դրանք կարող են լինել սոցիալական, պրոֆեսիոնալ, տարիքային խմբեր։ Այս խմբերի ընդհանուր հանրային շահը պետք է ձեւակերպել եւ ներկայացնել տեղական ինքնակառավարման։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 538 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024