ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 20 » Ստորադաս են բոլոր շահերը /Երբ խոսքը ազգային հարստության մասին է/
10:13
Ստորադաս են բոլոր շահերը /Երբ խոսքը ազգային հարստության մասին է/

Արդեն ինը տարի Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի լճամերձ մի հատվածից, որտեղ ջրառի խողովակ կար, դիտարկում եմ, թե ինչ վիճակում է Սեւանը։
Սեւանի լավն ու վատը ես ամեն տարի տեսնում եմ լուսանկարչական ապարատիս միջոցով, որ հիմա իմ առջեւ Սեւանի տարիներն է ի ցույց դնում։ Ընթերցողը տարիներ առաջ տեսել է, որ ջրի մակարդակն այնքան էր իջած, որ ջրառի խողովակի կողքով համարյա հարյուր մետր ջրի մեջ քայլում էինք, որ հետո միայն լողալ կարողանայինք։ Երբեմն այնքան էինք հոգնում քայլելիս, որ լողալ էլ չէինք ուզում։ Խողովակը դարձավ իմ դիտակետի օբյեկտը, որ սկզբում ցավ, հետո անսահման ուրախություն պատճառեց՝ տարեցտարի ջրում ավելի ու ավելի կորչելով։ Նախորդ տարի խողովակն ընդհանրապես չգտա, տարածքն էլ անճանաչելի էր դարձել. ափը ջուրն էր մտել, «նորաստեղծ» ափում դեռ մամուռն ու գորտերն էին իշխում։ Այս տարի այդ նոր ափն արդեն հնացել էր, իսկ թարմ նորն էլ հասել էր անտառային տնակին։ Ծովինարցիներն էլ փոխել էին իրենց լողալու ափը ու գնում էին «Կոճղեր»։ Այդ տարածքը գյուղացիներն այդպես էին կոչել լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում մնացած ծառարմատների «պատվին»։
Հերթական դիտարկումս կոճղերի տարածքից է։ Նախ ասեմ, որ ընդհանրապես կոճղերի՝ ջրում թողնել—չթողնելու հարցը մասնագետներին երկու խմբի է բաժանել։ Մի մասն ասում է, թե կոճղերն անհրաժեշտ է թողնել, որպեսզի ջուրը բարձրանա, կոճղը մնա ջրի մեջ, հետո քայքայվի եւ ձկների համար օրգանական կեր դառնա։ Մյուսն էլ պնդում է, թե կոճղերը հարկ է արմատախիլ անել, որովհետեւ այն երկար է մնում ջրում, ուշ է քայքայվում՝ այդպիսով կեղտոտելով ջուրը։ Գումարներ խնայելու նպատակով պետությունը անտառանյութի «հարցերը լուծելու» հնարավորությունը տվել էր բնակչությանը։ Բնակիչներն էլ գոհ են մնացել. ծառերը կտրել են որպես շինանյութ կամ վառելափայտ օգտագործելու նպատակով, բայց կոճղերը թողել են ջրի մեջ։ Չեն կարողացել, այն հանելու համար տեխնիկա է պետք։ Սեւանի խնդիրներով զբաղվող հանձնաժողովի նախագահը գյուղացիներին չի մեղադրել ու չի մեղադրում՝ պնդելով, թե իսկապես դժվար է այդ անել։
Ինչեւէ, ես մասնագետ չեմ ու չեմ կարող ասել, թե կոճղերը ջրում թողնել—չթողնելու առումով որ խումբն էր ճիշտ, բայց կարող եմ պնդել այն, ինչ վկայում են իմ լուսանկարները։ Դրանք հերքում են այն տեսակետը, որ կոճղերը ջրում մնալով ճահճացնում են ջուրը։ Տարիների իմ լուսանկարները ցույց են տվել, որ Սեւանի ավազային ճահճուտները շատ արագ են մաքրվում (մասնագետները պարզաբանում են, թե ավազային ճահճուտը նաեւ լճամաքրման, զտիչ գործառույթ ունի)։ Եվ հիմա, նույնիսկ հենց այստեղ, որտեղ լճում կոճղեր են, ջուրը մաքուր է։ Եվ այն էլ ավելի կմաքրվի, եթե շարունակվի ջրի մակարդակի բարձրացումը։ Իմ լուսանկարի կոճղը լողացողների համար նույնիսկ ժամանցի վայր էր դարձել. ոչ բարձրահասակ լողորդները կոճղի վրա բարձրանում ու ջուրն էին նետվում։ Թեկուզեւ ափը շատ փոքր էր, տեղ—տեղ նույնիսկ առանց ափի, բայց ջուրը մաքուր էր ու ավազե թումբ—լիճ առանց լճափի տարածությունը հոգ չէր. լողում էինք, ջրից դուրս գալիս ու մտնում անտառ՝ արեւայրուք ընդունելը թողնելով ավելի լավ ժամանակների։
Կառավարության՝ Սեւանից 2014թ. հավելյալ ջրառի որոշումը գյուղացիներին մտածելու տեղիք էր տվել. մի կողմից ջրի պակաս կա, գյուղացին անջուր ինչ անի, մյուս կողմից էլ լավ են հիշում Սեւանից ջրի մակարդակի պակասելու հետեւանքները. տարիները՝ չորային, երկնքից կրակ էր թափվում, ջուրը գնալով կեղտոտվում էր, ձուկն էլ անհամ էր դառնում (սրա մասնագիտական բացատրությունները կան, բայց այն այս նյութի քննարկման թեման չէ)։ Ոչ վերցնելն է ճիշտ, ոչ չվերցնելը։ Հապա ի՞նչ անել։ Օրինակ պապս Սեւանի համար այն վատ՝ ցամաքող տարիներին հստակ գիտեր հարցի պատասխանը՝ գերխնդիրը Սեւանի փրկությունն է ու՝ վերջ։ Ու ինձ էլ ասում էր իր նախապապերից լսածը. ժամանակին երբ լճի տարածքի բնակչությունը նկատել է, որ Սեւանում ձուկը քչացել է, տարել, պարկերով գարի է շաղ տվել ջրի մեջ, որ ուտեն—բազմանան։ Թե գարի չեն ունեցել, պայմանավորվել են ու գյուղերով միասին ուղիղ մեկ տարի ձուկ չեն բռնել։ Պատկերացնու՞մ եք, ձկան հույսով ապրող ժողովրդի վիճակը, բայց՝ արել են, մտածել են, եթե ձուկը քիչ է, ուրեմն ջրի հետ ինչ—որ բան այն չէ։ Դրա համար էլ ձկան պաշարներն ավելացրել են, որ ջուրն էլ փոխվի։
Հիմա ժամանակները փոխվել են, բայց լիճը փրկելու միակ ճանապարհը մնացել է նույնը. ջրային պաշարները վերականգնելու միակ ուղին ջրի մակարդակը բարձրացնելն է, իսկ լճի ջրի մակարդակի տատանումները հաստատ բացասական են ազդում Սեւանի բնական համակարգի վրա։ Իսկ բնական համակարգ ասվածը միայն ջուրն ու ձուկը չէ։ Մի ամբողջ ավազանի բնական վիճակի պահպանության ու պաշտպանության մասին է խոսքը։
Չմոռանանք, որ ՀՀ նախագահին առընթեր գործում է Սեւանա լճի խնդիրների հանձնաժողով, որի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը բարձրաձայնել է, թե գերխնդիրը մինչեւ 2030 թ. լճի մակարդակը 6 մետրով ավելացնելն է, ինչը կկազմի 1903 մետր 50 սանտիմետր։ Դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի լճի մակարդակը բարձրացնել միջինը 21.6 սանտիմետրով. «Լճի մակարդակի բարձրացումը մեզ համար ազգային գերխնդիր է, եւ այս գործընթացը շարունակվելու է օրենքով նախատեսված կարգով։ Արդյունքում մենք լճում կունենանք 42 մլրդ խմ ջուր, այսինքն՝ 8 մլրդ խմ–ով ավելի, քան 2002թ.։ Այդ 8 մլրդ խմ–ն լճի անհրաժեշտ ռազմավարական պաշարն է, որը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ինքնահոս կերպով ոռոգման կամ խմելու ջրով ապահովել Հայաստանի ցանկացած տարածք։ Հայաստանին անհրաժեշտ է այդ պաշարը՝ ապագա հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար։ Նման պաշար ունենալու համար մեզ պետք կլիներ կառուցել 790 ջրամբար՝ 24 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Հետեւաբար Սեւանա լճի կարեւորությունն անհնար է թերագնահատել»։
Սեւանա լիճն իրապես ազգային հարստությունն է, ու լճի մակարդակի բարձրացումը՝ անհրաժեշտություն։ Եվ բոլոր այն տեսակետները, որոնք պնդում են, թե այդ բարձրացումը վնասակար է այս ու այն ճանապարհին, այս ու այն շինությանը, երկրորդական են։
Որովհետեւ լիճը քաղցրահամ ջրի մեծ պաշար է, եւ այն կորցնելը հաստատ ավելի թանկ է արժենալու, քան այս կամ այն ճանապարհի ուղղությունը փոխելը կամ շինությունը ապահավաքակցելը։ Ու բացի այդ, «ՀՀ»—ն բազմիցս է ասել, որ երբ խոսքը ազգային հարստության մասին է, ուրեմն պիտի դրան ստորադասվեն բոլոր մասնավոր շահերը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 498 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024