ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 18 » Թուրքիայի բյուջեն մի’ լցրեք
16:07
Թուրքիայի բյուջեն մի’ լցրեք

Թուրքիայի բյուջեն մի’ լցրեք, Վրաստանի, Հունաստանի բյուջեն լցրե’ք

Ամեն ամառ՝ հանգստի սեզոնին, մեր երկրում Թուրքիայի հանգստավայրերը` մասնավորապես` Անթալիան, բոյկոտելու կոչեր են հնչում: «Անթալիայում ծախսված գումարները գնում է նրանց սպառազինությանը, Ադրբեջանի բանակին, իսկ այդ զենքով մեր զինվորների վրա են կրակում»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց «Պարադիզ տուր» ընկերության տուր մենեջեր Արսեն Ջոմարդյանը: Մեր այն դիտարկումը,  թե նույն հաջողությամբ Ռուսաստանն էլ պետք է բոյկոտել, քանի որ Ադրբեջանին զենք է վաճառում, անարձագանք մնաց: Այս տուրընկերությունն, ինչպես մենեջերն է ասում, իրեն թույլ չի տալիս դեպի Թուրքիա տուրիզմ կազմակերպել եւ Թուրքիայի բյուջեն լցնել: Չնայած դրան, Արսեն Ջոմարդյանն ասաց, որ հայերի ամենանախընտրելի հանգստի վայրերից մեկը հենց Անթալիան է: Տուր մենեջերը ծովային հանգստի կողմնակիցներին խորհուրդ է տալիս Անթալիան փոխարինել Հունաստանով, որտեղ գրեթե նույն գնային առաջարկներն են: Aravot.am-ի այն դիտարկմանը, թե Հունաստանը շենգեն գոտի է, եւ ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները կարող են հեշտությամբ շենգեն վիզա ստանալ, չհաշված շենգեն վիզայի հետ կապված հազար ու մի փաստաթղթային քաշքշուկները, Արսեն Ջոմարդյանը որեւէ հստակ պատասխան չտվեց, միայն ասաց, որ Անթալիան կարող են Վրաստանով փոխարինել, եթե զբոսաշրջիկն ուզում է անպայման ծովում հանգստանալ: Մեր այն դիտարկմանն էլ, թե Անթալիայի եւ Վրաստանի հանգստավայրերի սերվիսն անհամեմատելի է, Արսեն Ջոմարդյանը ոչինչ չասաց: Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հ/կ-ի համակարգող Սեւան Աղաջանյանի համոզմամբ էլ Թուրքիայի հանգստավայրերը պետք է բոյկոտել, բացառությամբ Արեւմտյան Հայաստանինը, քանի որ, ըստ նրա.  «Արեւմտյան Հայաստանը գնալ տեսնելը բոլորիս պարտքն է»: Այս երիտասարդները ոչ միայն Թուրքիայի հանգստավայրերին են դեմ, այլեւ թուրքական հագուստին, սննդին եւ այլ ապրանքներին: Բացի Անթալիայից, ինչպես ներկայացրեց Արսեն Ջոմարդյանը, ընդհանրապես հայերը նախընտրում են հանգստանալ Վրաստանում, Թայլանդում, Եգիպտոսում, արաբական նոր ավիաընկերության մուտքով պայմանավորված՝ նաեւ Արաբական Միացյալ էմիրություններում: Խոսելով ներգնա տուրիզմից՝ տուրմենեջերն ասաց, որ մեր երկրում դեռեւս ցածր է ծառայությունների որակը. հասարակական զուգարաններից, ճանապարհային նշաններից ու ենթակառուցվածքներից սկսած` բացակայում են: Արսեն Ջոմարդյանի խոսքերով, մեր երկիր նախընտրում են գալ Իտալիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից` չնայած որ տուրիստների 65 տոկոսը սփյուռքահայեր են: Տուրմենեջերի խոսքերով՝ արտերկրից մեր երկիր գալիս են հինը տեսնելու, եւ նրանց բացարձակ չի հետաքրքրում Հյուսիսային պողոտան, այլ հետաքրքրում է հին Երեւանը, որն այդպես էլ մայրաքաղաքում չեն գտնում` բացառությամբ որոշ պահպանված օբյեկտների. «Եղածներն էլ այնպես են վերանորոգված, որ ամբողջովին կորցրել են իրենց պատմական տեսքն ու արժեքը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/15/488795/ 

© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 405 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024