Երեկ
տեղի է ունեցել իշխող կոալիցիայի հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի
հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների
ղեկավար անձինք։
ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «NEWS.am»—ի
թղթակցի հետ զրույցում նշել է, որ սա սովորական հանդիպում է եղել։ «Որքան
ընտրությունները մոտենան, այնքան մեր կոալիցիոն գործընկերների հետ
հանդիպումները, կոալիցիոն նիստերը հաճախակի կդառնան, եւ պետք չէ դրանից
զարմանալ»,–ասել է նա։
Հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր
քննարկվե՞լ են, Շարմազանովն արձագանքել է. «Դեռ ընտրություններին շատ
ժամանակ կա, եւ կոալիցիոն հանդիպումներն էլ շարունակական բնույթ կկրեն»։
|