ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 24 » Տնտեսության զարգացման ցուցանիշները տեսանելի են
13:02
Տնտեսության զարգացման ցուցանիշները տեսանելի են

Ըստ «Fitch»—ի՝ Սերժ Սարգսյանը կրկին կհաղթի նախագահական ընտրություններում

«Fitch» միջազգային վարկանշային գործակալությունը հրապարակել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ երկարաժամկետ եւ կարճաժամկետ վարկանշային իր կանխատեսումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, Հայաստանի տնտեսության երկարաժամկետ կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ BB— կայուն մակարդակում՝ հաշվարկված արտարժույթով եւ տեղական արժույթով։ Միաժամանակ, երկրի՝ թողարկողի դեֆոլտի վարկանիշի կարճաժամկետ կանխատեսումն արտարժույթով B մակարդակում է, իսկ առաստաղը՝ BB մակարդակում։
Գործակալությունը փաստել է, որ Հայաստանի իրական համախառն ներքին արդյունքը 2011 թվականին աճել է 4.6 տոկոսով սպառման եւ արտահանման, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի աճի շնորհիվ։ «Fitch»—ի մասնագետները կանխատեսում են, որ 2012—14 թթ. ՀՆԱ—ի աճը կկազմի 4 տոկոս։ Նշվում է, որ լեռնահանքային ոլորտում արդյունահանման ցուցանիշները հնարավոր է գերազանցվեն, սակայն մետաղների գներից եւ ռուսաստանյան տնտեսությունից կախվածությունը խոցելիության աղբյուր են։ Նշվում է նաեւ, որ ներդրումային մթնոլորտի բարելավման դեպքում ոլորտը կարող է ավելի արագ աճ արձանագրել միջնաժամկետ հեռանկարում։
Գործակալությունն, անդրադառնալով Հայաստանի բյուջետային դեֆիցիտին, նշում է, որ հետագա առաջընթացը գերադասելի է հարկահավաքման բարելավման, ոչ թե ծախսերի նվազեցման միջոցով։
«2014—ին նախատեսված կենսաթոշակային բարեփոխումները թեպետ ենթադրում են բյուջետային ուղղակի ծախսեր՝ կարճաժամկետ հեռանկարում, սակայն կարող են նպաստել կապիտալի տեղական շուկաների զարգացմանն ու արտաքին եւ բանկային փոխառություններից կախվածության նվազմանը»,– նկատել են գործակալության մասնագետները։
«Fitch»—ը գտնում է, որ Հայաստանում ներկայումս իրականացվող քաղաքականությունն ամենայն հավանականությամբ կշարունակվի նաեւ 2013—ի նախագահական ընտրություններից հետո, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավանաբար կրկին կհաղթի այդ ընտրություններում, եթե առաջադրի իր թեկնածությունը։ «Խորհրդարանում իշխող հանրապետական կուսակցության տեղերի աճին հանգեցրած 2012—ի ընտրությունների անցկացման դրական փոփոխությունները ցույց են տալիս, որ նախագահական ընտրությունների արդյունքները նույնպես կընդունվեն, ինչը կհանի այդ արդյունքների բողոքարկման եւ անկարգությունների ռիսկը։ Իսկ 2013թ. փետրվարին նախագահական ընտրությունների արդյունքների հնարավոր բողոքարկման հետեւանքով հնարավոր հուզումները կամ Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ադրբեջանի հետ լարվածության ավելացման դեպքում հնարավոր են վարկանշային բացասական փոփոխություններ։ Այնուամենայնիվ, «Fitch»—ի բազային սցենարի համաձայն՝ վերը նշված երկու իրադարձություններից եւ ոչ մեկը չի կանխատեսվում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կանխատեսումները գործակալությունն իրականացրել է Հայաստանի արտաքին եւ ներքին տնտեսական եւ քաղաքական զարգացումների, այդ թվում եւ 2013թ. փետրվարին սպասվող նախագահական ընտրությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հնարավոր զարգացումների համատեքստում։ hhpress.am
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 436 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024