ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 18 » Վրաստանի ԱԺ փոխխոսնակի հայտարարությունն անհեթեթություն է
17:52
Վրաստանի ԱԺ փոխխոսնակի հայտարարությունն անհեթեթություն է

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուան իրականությունից դուրս և անհեթեթ հայտարարություն է արել` ասելով, թե Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն ԼՂ հարակից տարածքները, քանի որ «դրանք իրենց հողերն են»։

«Ի գիտություն Տոդուայի տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել»,– Շարմազանովն ասել է այսօր տարծած հայտարարությունում։

«Փոխխոսնակին խորհուրդ կտայի ծանոթանալ իր ժողովրդի պատմական ավանդությանը` «Քարթլիս Ցխովրեբային», որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը: Աշխատության մեջ հիշատակված են թե՛ հայերը, թե՛ վրացիները, մինչդեռ ադրբեջանցիների մասին «Քարթլիս Ցխովրեբայում» խոսք անգամ չկա:

Գուցե դասագրքային ճշմարտությունն իմանալուց հետո Տոդուան ներողություն խնդրի իր հարևան ժողովրդից»- ասել է Շարմազանովը:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 553 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024