ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 20 » Ընտրություններում եւս՝ «ավելին՝ ավելիի դիմաց» /«Կլինեն նաեւ ընտրությունների արդյունքներից հիասթափվածներ»/
18:34
Ընտրություններում եւս՝ «ավելին՝ ավելիի դիմաց» /«Կլինեն նաեւ ընտրությունների արդյունքներից հիասթափվածներ»/

ԵՄ—ն եւ ԵԱՀԿ—ն վերահաստատում են իրենց ցանկությունը՝ սատարելու Հայաստանին ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում։ «ՀՀ»—ն օրերս տեղեկացրել էր այդ ծրագրի մասին։
Եվրոպական միությանը մեծ հույս է ներշնչել ՀՀ նախագահի այն հավաստիացումը, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլինեն եւ կընկալվեն իբրեւ ազատ եւ արդար։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան այս իմաստով համոզված է, որ 2012—ի եւ 2013—ի ընտրությունները դառնալու են Հայաստանի քաղաքական կյանքի կիզակետերը. «Այս ընտրություններով առաջին անգամ դրսեւորվելու է «ավելին՝ ավելիի դիմաց» մոտեցումը»։ Դեսպանն այս իմաստով կարեւորում է բարեփոխված ընտրական օրենսգրքի առաքելությունը։
Լրագրողների հետ երեկ ունեցած հանդիպմանը ՀՀ—ում ԵՄ եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները մանրամասնեցին անելիքները։
Հրիսթեան ներկայացրեց, որ ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են ուսուցողական դասընթացներ, աշխատանք է տարվելու տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի ապահովվի նաեւ քաղաքացիական հասարակության եւ տեղական դիտորդների կարողությունների զարգացումը ընտրական գործընթացներում։
Օժանդակություն է տրամադրվելու Կենտրոնական ընտրական եւ այլ մակարդակի ընտրական հանձնաժողովներին՝ բարձրացնելու համար նրանց վարչական եւ տեխնիկական կարողությունները։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռելու տեղեկատվությունը փոխանցել ընտրական հանձնաժողովների մի հարթությունից դեպի մյուսը թափանցիկ կերպով։
Ծրագրային ապահովում է տրամադրվելու նաեւ ոստիկանության անձնագրային վարչությանը՝ կապված բողոքների պատշաճ քննության եւ այլ հարցերի հետ։
Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրայի խոսքով՝ ընտրական գործընթացների առումով ԵՄ—ի եւ ԵԱՀԿ—ի շահերը լիովին համընկնում են։
ԵԱՀԿ գրասենյակը լիովին աջակցում է ՀՀ իշխանություններին, կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում. «Մեր գրասենյակը որեւէ ազդեցություն չի ունենալու ընտրությունների դիտարկման վրա, դա անելու է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը»։
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ—ից առաջիկա ընտրություններին ներկայացված են լինելու մի քանի հարյուր դիտորդներ։
Հոֆստրան նշեց, որ Եվրոպայում եւս ժամանակ առ ժամանակ ծավալվում են համամասնական—մեծամասնական ընտրակարգերին վերաբերող քննարկումներ, բայց ոչ նույն սրությամբ ու թեժությամբ, ինչպես Հայաստանում է. «Թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ընտրակարգերով կարելի է անցկացնել կատարյալ ընտրություններ։ Վերջին տարվա ընթացքում ընտրական օրենսգիրքը բարելավվել է, սակայն հենց ընտրություններից առաջ որեւէ լրամշակում կարող է բացասական արդյունք տալ»։
ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց, որ գրեթե բոլոր հայաստանյան քաղաքական ուժերը վստահ են իրենց հաղթանակի մեջ։ Սակայն բոլորի հույսերը չեն արդարանա. «Ինչպես միշտ՝ կլինեն կուսակցություններ եւ անձինք, որոնք հիասթափված կլինեն ընտրությունների արդյունքներից»։
Ի դեպ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հունվարի 23—ից նոր ղեկավար կունենա։ Այս տարի Հայաստանում իր առաքելությունն ավարտեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախկին ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 521 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024