ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 08

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հարկային բարեփոխումների ծրագիրը երեկ ներկայացրեց 2013թ. իրականացված «Հարկային ընկալումներ» խորագրով հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) հայաստանյան կենտրոնը։
ՀՌԿԿ—ի ծրագրերի համակարգող Լուսինե Զաքարյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն էր իրականացնել ելակետային գնահատում Հայաստանում հարկային համակարգի ընկալման, հարկային օրինապահության, հարկային մարմինների եւ հարկ վճարողների միջեւ հաղորդակցության, հարկային քաղաքականության արդյունավետության ու քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ։
Հետազոտությունն իրականացվել է 2013թ. սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ ընդգրկելով Հայաստանի 1448 տնային տնտեսություն, 400 հարկ վճարող կազմակերպություն եւ անհատ ձեռներեց։
Արդյունքների համաձայն՝ Հայաստանում հարկ վճարողների 30 տոկոսը բոլորովին չի վստահում հարկային ծառայությանը, 21 տոկոսը վստահում է, 16 տոկոսը որոշակիորեն չի վստահում եւ միայն 3 տոկոսն է լիովին վստահում ծառայությանը։
Ըստ հետազոտության՝ հարկ վճարողները բավական ցածր վստահություն ունեն պետական մարմինների հանդեպ։ Մասնավորապես, ֆինանսների նախարարությանը լիովին վստահել է հարցվածների 2 տոկոսը, 14 տոկոսը նշել է, որ վստահում է որոշ չափով, 21 տոկոսը դժվարացել է պատասխանել՝ վստահում է թե ոչ, 15 տոկոսը որոշակիորեն անվստահություն է հայտնել, իսկ 35 տոկոսը նշել է, որ բոլորովի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մինսկում ապրիլի վերջին տեղի ունեցած հանդիպման արդյունքում նախապատրաստվում է Մաքսային միության կանոնների հիման վրա Եվրասիական միասնական տնտեսական միության անդամակցության փաստաթուղթ, որը առաջիկա ամսվա ընթացքում կստորագրվի։ 
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի համոզմամբ. «Սա նշանակում է, որ 2015 թվականի հունվարի 1—ից պետք է գործի Եվրասիական տնտեսական միությունը՝ Մաքսային միության հիմքի վրա։ Մաքսային միությունն այն փոխանցիկ դրոշն է, որը ստեղծելու է նոր տնտեսական տարածք»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ Մաքսային միության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն զարգացումների ճանապարհով։
«Շարունակում ենք հետեւել Մաքսային միության շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք հետեւողականորեն կատարել Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների ամբողջ փուլը»,— նշել է պատգամավորը։
Ա. Զաքարյանի խոսքով, Հայաստանը կանդամակցի տնտեսական միությանը՝ իր անդամակցության հիմքում դնելով նաեւ տնտեսական եւ անվտանգության հարցերը։
ՀՀԿ—ական պատգամավորը օրակարգային է համարում նաեւ ՀՀ—ԵՄ համագործակցությունը. «Փորձելու ենք առաջիկայում, հատկապես եվրոպական խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձեւավորվող քաղաքական ուժերի հետ գտնել համագործակցության այն ընդունելի ճանապարհը, որը հնարավորություն է տալու Հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» թեմայով ելույթի ժամանակ ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման «հաստատված» փոխզիջման հիմնական 6 տարրերը։
Նա նշել է, որ այդ սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը։
«Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ—ի խարտիան է ու համապատասխան փաստաթղթերը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները։ Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը»,–ասել է նա։
Ըստ ամերիկացի համանախագահի՝ վերոհիշյալ տարրերը ներառում են ԼՂ—ի իրավական կարգավիճակի որոշումը, անվտանգության միջազգային երաշխիքները՝ խաղաղապահ գործողությամբ, հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքների կարգավիճակը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի հարցը, ներքին տեղահանվածների ու փախստականների իրավունքների վերականգնումը։
Նա պնդել է, որ կողմերը պետք է կամք եւ խիզախություն ցուցաբերեն առաջ շարժվելու համար։
Ուորլիքի առաջարկությունները, սակայն, հիասթափեցրել են ամերիկահայերին։
Դժվար կլինի Ջեյմս Ուորլիքի առաջարկություններում ինչ—որ նոր բան գտնել, նշվել է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 402 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ «panorama.am»—ը զրուցել է իրանագետներ Արմեն Իսրայելյանի եւ Ռուդիկ Յարալյանի հետ։

«Այցի հիմնական նպատակը հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի 12—րդ նիստը նախապատրաստելն ու նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը Հասան Ռոհանիին փոխանցելն էր։ Միջկառավարական հանձնաժողովի նիստը նախատեսվում էր անցկացնել ապրիլին, սակայն Հայաստանի կառավարության հրաժարականի պատճառով այն հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր։ Ներկայումս, երբ արդեն ձեւավորվել է նոր կառավարություն, Իրանի եւ Հայաստանի իշխանությունները կարող են ավելի առարկայական թեմաների շուրջ զրուցել։
Նալբանդյանի այցն Իրան Հայաստանի համար կարեւոր էր ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական տեսանկյունից։ 2013թ. Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 293 միլիոն ԱՄՆ դոլար, որը՝ 2012թ. համեմատ, շուրջ 34 միլիոն դոլարով պակասել է։ Թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ գոհ չեն տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակից։
Նախարար Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հյուրընկալել հայ ներդրողներին եւ փոխադարձաբար իրանցի ներդրողներին էլ խրախուսել, որպեսզի նրանք Հայաստանում ներդրումներ կատարեն։ Իսկ արդեն այսօր Իրանի նավթի փոխնախարար Ալի Մաջեդին հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է Հայաստանի, այնուհետեւ Վրաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա։ Եթե սրան գումարենք արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024