Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 13
Մայիսի 11—ից Սիրիայում սկսվել է նախագահական ընտրությունների քարոզարշավը։
Գործող նախագահ Բաշար Ասադը հանդես է գալիս «Բոլորս միասին» կարգախոսով։ Նա հայտարարել է, թե ահաբեկիչների դեմ պայքարին զուգահեռ վճռականորեն լուրջ ջանքեր են գործադրվում՝ երկրի ողջ տարածքում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։ Հասան Բին Աբդոլնուրիի կարգախոսն է՝ «Ժողովրդի ցանկությունը գերադասելի է առանձին խմբերի ցանկություններից», իսկ Մահիր Աբդոլհա ֆիզ Հիջազինի կարգախոսներն են՝ «Միջին խավի վերականգնումը» եւ «Խելամիտ ազատ տնտեսությունը»։
Ինչպես հայտնի է, ընդդիմությունը, հանձին Սիրիայի ազգային կոալիցիայի, ինչպես Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան եւ Արեւմուտքը, դեմ են գործող նախագահի մասնակցությամբ նախագահական ընտրություններին։ Ուստի, կարելի է ենթադրել, որ ընտրությունների հակառակորդները քայլեր են ձեռնարկելու դրանք արգելակելու ուղղությամբ։ Այս առնչությամբ հատկանշական է, որ նախ Ֆրանսիան, ապա Գերմանիան արգելել են այդ երկրներում Սիրիայի դեսպանատներում կազմակերպել քվեարկություն։ Թերեւս շուտով արեւմտյան այլ երկրներ եւս նման որոշում կկայացնեն։ Իսկ Միացյալ Նահանգները մայիսի 5—ին հայտարարել է, թե, ի նշան Սիրիայի չափավորական ընդդիմության՝ Ազգային կոալիցիայի հետ իր փոխհարաբերությունները պաշտոնականացնելու եւ հովանավորության, թեեւ համաձայնել է Վաշինգտոնում վերջինիս ներկայացուցչություն բացելուն, սակայն այն չի դիտվելու իբրեւ Սիրիայի ներկա
...
Կարդալ շարունակությունը »
|
Լրացավ ադրբեջանաղարաբաղյան ճակատում զինադադարի հաստատման 20 տարին, ինչն արդյունք է Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ձեռք բերված պայմանավորվածության։
Հրադադարի ռեժիմն ահա արդեն երկու տասնամյակ է, ինչ պահպանվում է եւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում փխրուն խաղաղություն է տիրում (չհաշված հակառակորդի կողմից սահմանագծում հաճախակի արձանագրվող խախտումները)։ Եվ փոխանակ Ադրբեջանի իշխանությունները քայլեր ձեռնարկեն հրադադարի ռեժիմը ամրապնդելու, խաղաղ պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ, վերստին անպատասխանատու կոչեր են հնչում Բաքվից։ Առավել տարօրինակ է, երբ նման տխուր «առաքելություն» է որդեգրել երկրի նախագահը, այն էլ բիշքեկյան պայմանագրի ստորագրման 20—ամյակի նախաշեմին։
Բիշքեկյան հանդիպմանը, որին հրավիրվել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, մասնակցում էին ԼՂՀ խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանը (պատվիրակության ղեկավար), արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանը, ԱԺ խոսնակի խորհրդական Վասիլի Աթաջանյանը, ինչպես նաեւ օգնականներ Աշոտ Ղուլյանը եւ Լեւոն Մայիլյանը։
Կարեւորելով հրադադարի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը, ինչպես զրույցի ժամանակ խոստովանեց ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, նման մակարդակի հանդիպումներին մասնակցելը իր համար «առաջին փորձությունն էր»։
Նշանակալի իրադարձության կապակցությամբ ԼՂՀ ԱԺ նախագահի հետ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Ֆրանսիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում։
|
ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ—ի անունից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար։
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ապա հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները կդադարեն, եթե նա հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո 15—օրյա ժամկետում հետ չվերցնի այն։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Վահրամ Բաղդասարյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը։
ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին մի շարք նախագծերի քննարկման հատուկ կարգի եւ արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշումները։
Ազգային ժողովը շարունակեց քննարկել նախորդ քառօրյայում ընդհատված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը։
Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ Արծվիկ Մինասյանը կարեւորեց լրամշակված օրինագծի առաջարկած փոփոխությունները, թեեւ դրանք ամբողջովին չեն արտացոլում իրենց առաջարկն
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով երեկ Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Այնուհետեւ նախագահները մեկնել են Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ մասնակցել են հայ—ֆրանսիական տնտեսական համաժողովին։ Այն կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ։ Համաժողովին նախագահները հանդես են եկել ելույթով, պատասխանել են նաեւ համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Համաժողովից հետո Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահները ներկա են գտնվել աշխարհահռչակ երգահան—շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին։
Օրվա ավարտին, ի պատիվ Ֆրանսիայի նախագահի, ՀՀ նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք։
Հայաստանը հարմար է լավ բիզնեսի համար
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|