«Ես հավատացած եմ, որ ՄՄ—ին անդամակցությունը կայացվել է խոր վերլուծություններից հետո, որն ընդունում եւ հարգում ենք։ Այս կամ այն միությանը միանալու որոշումն ինքնանպատակ չէ»,—երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։ Նա ընդգծեց, որ որեւէ միության միանալը պետք է նշանակի երկրի զարգացում եւ բնակչության բարեկեցություն։
Անդրադառնալով Արեւելյան գործընկերության հետագա ճակատագրին՝ Ռաչինսկին ասաց, որ դա մի առաջարկ էր, որը պետք է սերտացներ արեւելյան հարեւան երկրների համագործակցությունը։ «Նախկինում ԵՄ—ն ոչ մի անգամ նման հավակնոտ ծրագիր չի ներկայացրել իր հարեւաններին։ Արեւելյան գործընկերության նպատակը Եվրոպայում աշխարհաքաղաքական փոփոխությունները չէին։ Այդ նախաձեռնության հիմնական նպատակը ԵՄ արեւելյան գործընկերների հետ սերտ համագործակցությունն էր, որով կխթանվեր նրանց արդիականացումը։ Այդ առաջարկից տարբեր երկրներ տարբեր կերպ օգտվեցին՝ ելնելով իրենց ներքին պահանջարկից եւ այն պատկերացումներից, որ ունեին ԵՄ—ի հետ հարաբերությունների հետ կապված»։
Ռաչինսկին ընդգծեց, որ Արեւելյան գործընկերությունը չի «մահացել». «Արեւելյան գործընկերությունը արեւելյան հարեւանների հետ հարաբերությունների ԵՄ—ի արտաքին քաղաքականության մաս է կազմում, եւ դա լայն առաջարկ է եղել, որը դեռ ուժի մեջ է եւ սեղանին է»։ Դեսպանը հիշեցրեց ԵՄ—ի առաջարկը՝ «ավելին՝ ավելիի դիմաց», ո
...
Կարդալ շարունակությունը »