Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 24
Միաբեւեռ աշխարհակարգի մոդելը չկայացավ։ Երեկ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում, հայտարարել է ՌԴ—ի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Աշխարհն իրոք սրընթաց փոխվում է։ Մենք տեսնում ենք վիթխարի աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական, կառուցվածքային տեղաշարժեր։ Միաբեւեռ աշխարհակարգի մոդելը չկայացավ։ Այսօր դա ակներեւ է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր դեռեւս փորձում են գործել կոորդինատների սովորական համակարգում»,– ասել է նախագահը։
Նա ընդգծել է, որ դա հասկանում են նաեւ նրանք, ովքեր փորձում են պահպանել մենաշնորհը, խաղի իրենց կանոնները թելադրել քաղաքականության մեջ, առեւտրում, ֆինանսներում եւ պարտադրել մշակութային ու գործելակերպի ստանդարտներ, հաղորդել է «Ինտերֆաքսը»։
Վլադիմիր Պուտինը նաեւ հայտարարել է, որ մոտ ապագայում եզրափակակիչ փուլ կմտնի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացը։ «Ռուսաստանը գործընկերների հետ իրականացնում է մասշտաբային եվրասիական տնտեսական ծրագիր։ Դրա կենտրոնական իրադարձությունը տեղի կունենա Աստանայում մայիսի 29—ին, երբ կստորագրվի Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը։ Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1—ից՝ 170 միլիոն բնակչությամբ տարածքում լայն հնարավորություններ ստեղծելով բիզնեսի, համատեղ ներդրումային ծրագրերի, համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության համար՝ արտաքին շուկաներում կոորդինացիայի համար։ Բոլոր գործընկերների համաձայնությամբ մոտ ապագայ
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել առաջիկա երկու տարիների ընթացքում Ադրբեջանում վեհաժողովների ոչ մի հանդիպում չանցկացնել։ Այս մասին տեղեկացնում է ԵԽ ԽՎ պաշտոնական կայքը։
Նման որոշման պատճառ է դարձել այն, որ ադրբեջանական իշխանությունները վերջին պահին չեղյալ էին համարել մայիսի 22—23—ը Բաքվում ԵԽ ԽՎ բյուրոյի ու մշտական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին արդեն իսկ տրամադրված մուտքի վիզան։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունիսի 1—ին։ Որոշումը չի գործի միայն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններ իրականացնելու պարագայում։
ԵԽ ԽՎ—ն ընդգծել է, որ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի արտոնությունների ու անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի եւ Փարիզի արձանագրությունների խախտում, որոնք ապահովում էին կառույցի անդամների անձեռնմխելիությունն ու ազատ տեղաշարժը։
Նման արգելքը ԵԽ ԽՎ բյուրոն կարող է հանել այն դեպքում, եթե ադրբեջանական իշխանությունները երաշխավորեն Ադրբեջանում գործարար վեհաժողովի համար ճամփորդություն իրականացնելու ժամանակ վեհաժողովի անդամների տեղաշարժման ազատությունը։
Պետք է նշել, որ Ռուքեն Լեռնային Ղարաբաղ այցելած ֆրանսիացի օրենսդիրներից է։ Նա նաեւ ֆրանս—ղարաբաղյան բարեկամության խմբի անդամ է։ ԼՂ այցից հետո Ադրբեջանը նրան persona non grata է հայտարարել։
|
«Վերջին» բառը փոքր—ինչ զգաստացնող, տագնապեցնող երանգ ունի։ Սակայն այդպես չէ «Վերջին զանգի» դեպքում։ Քանզի բոլորը հասկանում են, որ սա վերջը չէ, այլ նորի սկիզբը. նոր ընկերների, նոր զգացողությունների, նոր փոփոխությունների եւ նոր պատասխանատվության։ Եթե մինչեւ այժմ ավելի շատ ուսուցիչներն ու ծնողներն են կրել այդ պատասխանատվությունը, ապա հետայսու յուրաքանչյուր շրջանավարտ պետք լինի ավելի լրջախոհ ու պատասխանատու։ Մանավանդ որ ուսուցիչներն ու ծնողները նրանց տվել են անհրաժեշտ գիտելիքն ու կենսափորձը։
«Վերջին զանգն» այս տարի հնչեց Հայաստանի հանրակրթական դպրոցների 25 հազար աշակերտների համար։ Նրանց համար օրն անմոռանալի էր եւ այդպիսին էլ կմնա ամբողջ կյանքում։ Տոնական տրամադրությունը, որ թեւածում էր դպրոցներում, փողոցներում, հրապարակներում, լավ լիցքեր կհաղորդի երիտասարդներին, որոնցից յուրաքանչյուրն իր նպատակներն ունի այս կյանքում։ Իսկ պետությունը, հասարակությունը լիահույս են, որ վաղվա օրը հուսալի ձեռքերում է, որովհետեւ կյանք է մտնում հայրենասեր, նպատակասլաց նոր սերունդ։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|