ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 31

Հունիսի 20—21—ը Երեւանում կանցկացվի 7–րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը, որն այս տարի կկրի «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» խորագիրը։ Գործարար այս համաժողովը ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո եւ նպատակ ունի աջակցել բիզնես ոլորտներին՝ գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումներ։ Սա այն միջոցառումն է, ուր մեկ հարկի ներքո տեխնոլոգիական ընկերությունները հանդիպում ու ներկայացնում են իրենց գործունեությունը պոտենցիալ հաճախորդներին, իրականացնում փորձի փոխանակում, ամրապնդում գործարար կապերը։ Ուստի միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր գործարարներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ «ԴիջիԹեք»—ի աշխատանքներին, որի ընթացքում նրանք հնարավորություն կունենան կիրառել հայաստանյան շուկայում մշակված ՏՏ նորարարական լուծումները եւ փորձ ձեռք կբերեն բարձրորակ ծառայությունների ներդրման եւ բիզնես գործընթացների բարելավման գործընթացներում։
Գործարար համաժողովի կազմակերպիչներն ու աջակից ընկերությունները երեկ մամլո ասուլիս էին հրավիրել՝ տեղեկացնելով միջոցառման կազմակերպման աշխատանքների մասին։ Նրանք վստահ են, որ համաժողովը այս տարի եւս բարեհաջող ընթացք կունենա, որը կանցկացվի գործարար համայնքի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ փորձագետների մասնակցությամբ եւ բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական եւ միջազգային լավագույն փորձի ներկայացմամբ։
Նախատեսվում է, որ «ԴիջիԹեք»&mdas ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոմիությունը 25 մլն եվրո կտրամադրի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, որից 20 միլիոնը կտրամադրվի որպես բյուջետային աջակցություն, իսկ 5 միլիոնը՝ տեխնիկական աջակցություն։ Այս մասին «Կայունությունից դեպի զարգացում» խորագրով աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշեց Եվրամիության հայաստանյան առաքելության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։ Նա հույս հայտնեց, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերը կնպաստեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ «Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է։ Դրա համար ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունը որդեգրեց գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը։ Հատկապես կարեւոր է կանանց դերը ոլորտի զարգացման մեջ, քանի որ գյուղական բնակավայրերից տղամարդիկ հաճախ են մեկնում արտասահմանում աշխատելու, իսկ կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ, ասաց Հրիստեան։
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւս շեշտեց գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ երկրի բարեկեցությունն ու առաջընթացն անհնարին են առանց զարգացած գոյւղատնտեսության։ «Դրա համար առաջիկա տարիներին մենք ներդնելու ենք մեր գիտելիքները, որ տեսանելի առաջընթացի հասնենք այս ոլորտում։ Գյուղատնտեսությունը մեզ համար միայն տնտեսության ճյուղ չէ, այլեւ բնակչության համաչափ զարգացման, զբաղվածության ապահովման եւ այլ կարեւոր գործառույթներ ունի»,–ասաց Գեւորգյ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին Ղազախստանի ղեկավար Նորսուլթան Նազարբաեւի՝ ԼՂՀ—ի հետ կապված հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների ու կարծիքների առիթ է դարձել հայաստանյան քաղաքական շրջանակներում։
«Հայաստանի Հանրապետությունն եւ Լեռնային Ղարաբաղը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում եւ այդպես էլ կլինեն. սա անհերքելի է»,–լրագրողներին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ 
Նրա վստահեցմամբ, Աստանայում Հայաստանի Հանրապետությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրասիական միության անդամ երկրների հետ մինչեւ հունիսի վերջը անդամակցել ԵՏՄ—ին։
«Մնացել են մի քանի հարցեր, որոնք տեխնիկական ոլորտից են եւ վերաբերում են ներմուծմանն ու արտահանմանը։ Դրանց շարքում սահմանային որեւէ հարց չկա։ Չկա, որովհետեւ Եվրասիական միությունը այն կազմակերպությունը չէ, որը դրել է սահմանների խնդիր։ Մենք անդամակցում ենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ անդամակցելու ենք Եվրասիական տնտեսական միությանը, եւ Ղարաբաղի հարցի լուծումը դրա շրջանակում չէ։ Ղարաբաղի հարցի լուծման համար կա Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափ, որը զբաղվում է այդ հարցով, եւ այդ կազմակերպությունները որեւէ կապ չունեն սահմանային հարցերի ճշգրտման հետ»,–ասաց նա՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացը թափանցիկ է, եւ կարիք չկա իրարանցում ստեղծել մայիսի 29—ին կայացած հանդիպումից հետո։
& ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 449 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ—ին, ով, որպես նաեւ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, օրերս մասնակցել է Երեւանում կայացած հանձնաժողովի չորրորդ նիստին, ինչպես նաեւ հանրապետության նախագահի հրավերով ներկա է գտնվել Սարդարապատում Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին։
Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարքը եւ ՀՀ նախագահը երկուստեք կարեւորել են ի բարօրություն հայ ժողովրդի ջանքերի համատեղումը, համազգային խնդիրների լուծման գործում պետության եւ հայոց եկեղեցիների փոխգործակցությունն ու միասնականությունը, սփյուռքում հայապահպանությանն ուղղված աշխատանքը եւ հայրենիք—սփյուռք կապերի ամրապնդումը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024