ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 14

Այնպես, ինչպես զանգակը. դիմորդների քննական միավորների բաշխման կորը զանգակի տեսք պետք է ունենա։ Այս մասին երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ պարզաբանելով, որ հիմնական մասը պետք է հավաքի միջին միավորներ, քիչ մասը՝ 18—20 միավոր, եւ շատ քիչ մասը պետք է «կտրվի»։ Ըստ Մելիքյանի, իրենց գլխավոր նպատակն է հասնել դրան. «Ահա այդպիսի թեստն է նորմալ թեստ համարվում։ Սա է թեստաբանության «այբուբենը»։ Այսինքն՝ հիմնական մասը պետք է կենտրոնացված լինի միջին միավորների վրա։ Երբ 18—20 միավոր հավաքող դիմորդների կուտակումներ են գոյանում, բավականաչափ դժվար է լինում անվճար տեղերում մրցույթ անցկացնելը»։
Այս տարվա մրցույթին որակավորում տալուն այդքան էլ շատ ժամանակ չի մնացել։ Միասնական քննությունները «սարերի հետեւում» չեն։ Ավելին՝ դիմորդների թիվն արդեն հայտնի է։ Միասնական քննությունների հայտագրման առաջին փուլն ավարտված է։ 12.346 դիմորդ է հայտագրվել։ Նախորդ տարվա համեմատ թիվը 1500—ով նվազել է։ «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների քննություն կհանձնի շուրջ 7500 շրջանավարտ։ Քննություն հանձնողների քանակով հայոց լեզվին եւ գրականությանը հաջորդում է մաթեմատիկան։ Հանրապետությունում ձեւավորվել է 34 քննական կենտրոն։ Քննակենտրոններից 10—ը մայրաքաղաքում են տեղակայված, 24—ը՝ մարզերում։ Քննասենյակները հիմա կահավորման փուլում են։ Նաեւ խլացուցիչներ են տեղադրվո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 513 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ներդրումային եւ գործարար ոլորտում հայ—ֆրանսիական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է։ Սակայն դա արդյունավետ օգտագործելու համար պետք է ուղիներ գտնվեն։
Ֆրանսիայի նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում «Առեւտուր եւ ծառայություններ» թեմայով կլոր սեղանի բացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ Հայաստան—Ֆրանսիա համաժողովը եւ նման ձեւաչափի միջոցառումները առաջնահերթ նշանակություն ունեն ներդրումային եւ գործարար ոլորտներում հայ—ֆրանսիական համագործակցության ընդլայնման համար. «Նման հանդիպումները լավ հնարավորություն են գործարարների համար՝ ընդլայնելու առկա տնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ ուղենշելու համագործակցության նոր ոլորտներ»։
Իսկ այն, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ փոխշահավետ տնտեսական համագործակցություն կա, փաստ է։ Կ. Ճշմարիտյանը նշեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ վաղեմի համագործակցության մասին են վկայում մինչ օրս Հայաստանի տնտեսության իրական հատվածում Ֆրանսիայից կատարած ներդրումների ծավալները, որոնք կազմում են 1,1 մլրդ դոլար, այդ թվում ուղղակի ներդրումները՝ շուրջ 1 մլրդ դոլար։
«Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ են պարունակում։ Հայաստանում Ֆրանսիան ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, ավելի քան 100 ձեռնարկություն է գործում Հայաստանում, բայց կարելի է ավելի զարգացնել այս հարաբերությունները»,–ասաց նա։
Երկու երկրների միջեւ բարձր փոխվստա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 444 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ընդամենը օրեր առաջ տոնական հրավառություն էր Ստեփանակերտում, եւ Արցախի ժողովուրդը համայն հայության հետ նշեց մայիսյան եռատոնը՝ խորհրդանշելով իր հաղթանակները։ Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսին էր դարձյալ, երբ ուժի մեջ մտավ կրակի դադարեցման մասին բիշքեքյան համաձայնագիրը, որի տակ, իբրեւ հակամարտող կողմեր, իրենց ստորագրությունները դրեցին Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները։ Ընդ որում, չմոռանանք, որ Ադրբեջանն էր Լեռնային Ղարաբաղում սանձազերծել պատերազմը եւ կրելով խայտառակ պարտություն՝ ստիպված եղել Ռուսաստանին դիմել՝ հրադադար կնքելու խնդրանքով։
Ուղիղ 20 տարի է անցել պատմական նշանակություն ունեցող իրադարձությունից։ Ու չնայած հակառակորդի մեղքով չի հաջողվել տարածաշրջանում լիարժեք խաղաղություն պահպանել, այնուամենայնիվ, միջնորդները ձգտել են, որպեսզի սահմաններում ադրբեջանական կողմի խախտումները վերստին չվերածվեն ռազմական գործողությունների։ Ասել է թե՝ զինադադարի մասին բիշքեքյան համաձայնագիրը Ադրբեջանի համար յուրահատուկ զսպաշապիկ է։ Ցավալի է սակայն, որ անիրագործելի են թվում Մինսկի խմբի միջնորդական ջանքերը՝ բացառելու շփման գծի երկայնքով հնարավոր միջադեպերը, որ պարբերաբար հրահրվում են ազերիների կողմից։ Բաքուն ոչ միայն խոչընդոտում է հրադադարի ռեժիմի ամրապնդմանը միտված քայլերը, այլեւ իր սադրիչ գործողություններով ամեն կերպ նպաստում է հակամարտող կողմերի միջեւ լարվածության ուժգնացմանը, փորձում նորից պատերազմ սանձազերծել։
Իսկ թե ինչ են հուշում 20—ամյա խաղաղության փխրուն տարիները, Ար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ազգային դրամի պատմության ներկայացումը ՀՀ կենտրոնական բանկի համար դարձել է պարբերական գործընթաց։ Յուրաքանչյուր տարի ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվում տարբեր մարզերում։ Այս տարի ցուցահանդեսը կազմակերպվեց Արմավիրի մարզկենտրոնում։ Երեկ հերթական անգամ ԿԲ—ի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը, ֆինանսներ բոլորի համար» միջոցառումը, որը նպատակ ունի ներկայացնելու երկրի գլխավոր դրամատան գործունեությունն ու դրամի պատմությունը նաեւ մարզաբնակներին։ Միջոցառման հիմքում շեշտադրված են մարզային այցելությունները, քանի որ, ինչպես նշում են ԿԲ—ի աշխատակիցները, մայրաքաղաքի դպրոցականները կարողանում են ԿԲ—ի գործունեությանը ծանոթանալ հենց տեղում՝ իրենց պարբերական այցերի եւ էքսկուրսիաների միջոցով, ուստի այս միջոցառման նպատակը նմանատիպ հնարավորությունների ընձեռումն է նաեւ մարզերի աշակերտների եւ բնակիչների համար։
Ցուցահանդեսին ներկայացված էին հանրապետության տարածքում տարբեր ժամանակաշրջաններում հայտնաբերված դրամանիշներ, ԽՍՀՄ ժամանակաշրջանում թողարկված թղթադրամներ եւ ԿԲ—ի կողմից թողարկված թղթադրամների, մետաղադրամների ու հուշադրամների ամբողջ հավաքածուն։
ՀՀ ԿԲ—ի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ միջոցառման նպատակը ՀՀ քաղաքացիների, ուսանողների եւ աշակերտների շրջանում տեղեկատվության տարածումն է կենտրոնական բանկի գործունեության եւ ազգային արժույթի վերաբերյալ։ Նրա խոսքով, այս ժամանակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 562 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ավարտվել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցը Հայաստան, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Մինչ այդ ՀՀ նախագահի նստավայրում տեղի են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։ Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա Օլանդին պարգեւատրել է Փառքի շքանշանով, իսկ Ֆրանսիայի նախագահը նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ֆրանսիայի «Արժանիքների համար» ազգային շքանշանով։
Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Նախագահի նստավայրում, ստորագրման արարողությունից հետո, Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողների հարցերին։
Այնուհետեւ նախագահները մասնակցել են բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ Երեւան քաղաքում անվանակոչված պուրակի բացման արարողությանը։ Այցելել են «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024