Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 26
Սիրելի՛ հանրապետականներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը մեր երկրի կարեւորագույն քաղաքական իրադարձություններից է, եւ զուտ ներկուսակցական խնդիրներին անդրադառնալուց բացի այն նաեւ դիրքորոշումներ կամրագրի մի շարք վերկուսակցական հարցերի շուրջ։
Նախ կուսակցության մասին։ Նախորդ համագումարից անցել է շուրջ երկու տարի։ Այս ընթացքում կուսակցությունը շարունակել է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել. Մելիք—Ադամյան փողոցից մինչեւ Մեղրի կամ Տաշիր նույն հետեւողական աշխատանքն է, ամենօրյա աշխատանքը։ Կուսակցությունը զարգանում է անընդհատ։ Կառույցները, նրանց միջեւ ուղղահայաց եւ հորիզոնական կապերն ավելի ամուր են դառնում, եւ դա իսկապես տեսանելի է։
Փոխվում է նաեւ Հանրապետականի ընկալումը հասարակության մեջ, հատկապես երիտասարդների շրջանում։ Կուսակցությունը դառնում է այն կարեւոր խողովակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսեւորման ավելի բարձր աստիճանի։ Հենց դա է պատճառը, որ մենք ունենք այսքան լուրջ մշտական հոսք դեպի կուսակցություն։ Եվ որքան էլ ժամանակի ընթացքում մենք մաքրում ենք մեր շարքերը, որքան էլ չենք հապաղում հեռացնել տարբեր մարդկանց կուսակցությունից, միեւնույն է, Հանրապետականն աճում է կայուն տեմպերով։
Այո՛, Հանրապետական կուսակցությունն իշխող քաղաքական ուժն է, որը նախաձեռնում եւ իրականացնում է գր
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի եւ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ—ի հետ։
Ամենայն հայոց հայրապետի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի եւ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարքի հետ նախագահը քննարկել է պետության եւ հայոց եկեղեցիների միջեւ հաստատված սերտ համագործակցությանը, ինչպես նաեւ հայրենիքին եւ սփյուռքին վերաբերող հարցեր։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայոց ազգային կյանքում Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու հայապահպան կարեւոր դերակատարությանն ու համահայկական խնդիրների լուծման գործում բոլոր նվիրապետական աթոռների, թեմերի եւ կառույցների ամենօրյա ջանքերին։ Կարեւորվել է նաեւ Հայ առաքելական եւ Հայ կաթողիկե եկեղեցիների մասնակցությունը ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, այդ ուղղությամբ եւ ընդհանրապես՝ համազգային կարեւորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքը։
Հանրապետության նախագահը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ու Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ—ի հետ վերոնշյալից բացի քննարկել է սիրիա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ամերիկայում հրեական Հակազրպարտչական լիգայի (Anti—Defamation League) գործադիր տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը, ով յոթ տարի խուսափողական դիրքորոշում էր դրսեւորում Հայոց ցեղասպանության նկատմամբ, հրապարակայնորեն խոստովանել է, որ հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայում կազմակերպված սպանդը ցեղասպանություն է եղել։ Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը։
Ելույթ ունենալով Սաֆֆոլկի համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ, հրեական կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Եթե 1915թ., երբ իրականացվում էր Հայոց ցեղասպանությունը, գտնվեին խիզախ մարդիկ, եթե միջազգային միջամտություն լիներ, երբ զանգվածային սպանություններ էին իրագործվում Կամբոջայում, Բոսնիայում եւ Ռուանդայում, միլիոնավոր անմեղ մարդկանց կյանք կփրկվեր»։
Ֆոքսմանի հիշյալ հայտարարությունը հակադրվում է Հակազրպարտչական լիգայի 2007թ. հնչեցված հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ թուրքական կառավարության գործողություններն ընդամենը «ցեղասպանությանը հավասարազոր հետեւանքների» են բերել։
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի Մասաչուսեթսի բաժնի ղեկավար Հերման Պուրուտյանը նշել է, որ Ֆոքսմանի դիրքորոշումը դրական փոփոխություն է։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|