ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 21

Տեղական արտադրության մոբայլ ծրագրերի եւ հայաստանյան օգտատերերի համար մշակված հավելվածները հասանելի կլինեն հայ հանրության բոլոր շրջանակներին։ Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ բացի հայկական թիմերից մասնակցություն կունենան նաեւ կազմակերպություններ ԱՊՀ երկրներից։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները համոզված են, որ մոբայլ հավելվածների մշակման առումով հայ մասնագետները բավական մեծ ներուժ ունեն եւ իրենց արտադրանքով կարող են աշխարհում մրցունակ լինել։
Նախաձեռնության հեղինակներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը եւ «Էմ լաբ Էկա» տարածաշրջանային մոբայլ հավելվածների լաբորատորիայի հայկական ներկայացուցչությունը։
«Մոբայլ հավելվածների ցուցահանդես–2014 եւ Pitching ներկայացումներ» թեմայով միջոցառումը կմեկնարկի մայիսի 30—ին երեւանյան հանրային տարածքներից մեկում՝ Սիրահարների այգում։ Ցուցահանդեսին կներկայացվեն այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են գրքեր հեռախոսում էջը, ինտերակտիվ այբբենարանը, տարադրամի լավագույն արժույթը բանկերում, կրթական եւ արկածային խաղերը եւ այլն։ Միջոցառմանը կհյուրընկալվեն մոբայլ ոլորտի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Օրանժ Արմենիան», «Ինսթիգեյթ Մոբայլը», «ԱրմԹաբը», «Սամսունգը» եւ այլն։
«Էմ լաբ Էկա»—ի տնօրեն Մարիամ Դավթյանը նշեց, որ ցուցահանդեսի կազմակերպումը անհրաժեշտ է՝ ելնելով Հայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Բրյուսելում՝ ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով։
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։
Անդրադառնալով Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ արդեն պատրաստ է Հայաստան— ՆԱՏՕ ԱԳԳԾ—ի թվով չորրորդ 2014—2016թթ. ծրագիրը եւ հույս հայտնեց, որ այն շուտով կհաստատվի ու կսկսի իրականացվել։
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձավ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ այդ համատեքստում կարեւորեց Հայաստանի եւ ՆԱՏՕ—ի միջեւ համագ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դեռեւս քննարկման փուլում գտնվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում որպես այլընտրանքային տարբերակ առաջարկվում է Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի մոդելը։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե Հայաստանում կանցկացվի 2016 թվականից ոչ շուտ։
ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման հարցում դեռեւս վերջնական եզրահանգման չի եկել, թե արդյոք պետք է անցում կատարել երկրի կառավարման խորհրդարանական մոդելի։ «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգը» թեմայով հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Հանձնաժողովը ներկայացրել է առայժմ այն մոտեցումը, թե ինչպես բարեփոխել գործող համակարգը։ Կան խնդիրներ, որոնք գործող համակարգի շրջանակներում այդքան լուծելի չեն։ Հունիսին պետք է ի մի բերվեն քննարկումների արդյունքները, հանձնաժողովում կլինի քվեարկություն, եւ հանձնաժողովի անդամները պետք է իրենց ամբողջական դիրքորոշումն արտահայտեն։
ՍԴ նախագահը տեղեկացրեց, որ արդեն հուլիսի 1—ին հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների լրամշակված փաթեթը պետք է ներկայացնի երկրի նախագահին, եթե հավանության արժանանա այն, արդեն կսկսվեն կոնկրետ փոփոխությունների փաթեթի աշխատանքները։
Քննարկման ժամանակ Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ մարդու իրավունքներն ամրագր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 403 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դեռ նախորդ տարվա հունվարին պարզ դարձավ, որ Ստեփանավանի օդանավակայանը պետք է շահագործվի։ Մեր երկրում մի քանի փոքր օդանավակայաններ կան. Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ «Շինուհայրը», Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Շիրակը», Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ «Ստեփանավանը», Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ «Կալինինոն», Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ «Ջերմուկը», Երեւանում՝ «Զվարթնոցը», «Էրեբունին», «Եղվարդը», Մեղրիի, Կապանի, Սիսիանի, Արզնիի, Գավառի, Վանաձորի օդանավակայանները եւս։ Սրանց մի մասը դեռ խորհրդային տարիներից սկսեց չգործել՝ տնտեսական աննպատակահարմարության պատճառով։ Մի մասը չգործեց հետանկախական շրջանում։ Այս պահի դրությամբ գործում են «Զվարթնոցն» ու «Շիրակը» (երկուսն էլ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կառավարման ներքո են) եւ «Էրեբունին», որ քաղաքացիական օդանավակայանից վերածվել է ռազմականի։ Առաջիկայում կշահագործվի «Ստեփանավանը» (արտակարգ իրավիճակների նախարարության այս տարվա գերակա խնդիրներից է), հերթում կանգնած է Կապանի օդանավակայանը։
Ստեփանավանի օդանավակայանի շահագործման մասին նախորդ տարեսկզբին հայտարարել էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։ Եվ արդեն այդ ժամանակ պարզ էր, որ օդանավակայանը շահագործելու է արտակարգ իրավիճակների նախարարությունը, եւ այն դառնալու է «փոքր ինքնաթիռների էքսպե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 530 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024