Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 12
Վաշինգտոնի «Կարնեգի» հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով եւ շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։
Հայաստանը, ի տարբերություն Արդբեջանի, բազմիցս է բարձր գնահատել եւ կարեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետեւողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նապատակով։
Ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության եւ որպես վերջին օրինակ է բերում Կազանում 2011թ. գագաթնաժողովը։ Հայտնի է, որ Բաքվի հետքայլերի, միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չի ընձեռվել առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսին Կազանի, 2011թ. մարտին Սոչիի, 2010թ. հոկտեմբերին Աստրախանի, 2010թ. հունիսին Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների։ Հիշեցնեմ, որ Բաքուն նույն հետքայլերն է կատարել նաեւ նախկինում, օրինակ՝ Կազանից տասը տարի առաջ, 2001թ. ։
Ամերիկացի դեսպանը իրավամբ անընդունելի է համարում շփման գծի երկայնքով շարունակվող դիպուկահարների կրակոցները, մարդկային կորուտսները՝ նշելով, որ այդպես
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Արցախի ժողովուրդն աշխարհի հայության հետ նշեց իր ամենապայծառ ու նվիրական տոներից մեկը՝ մայիսյան եռատոնը, հորդաբուխ, հպարտ ու միասնական, ինչպես 1945—ի մայիսի 9—ին էր, երբ մեր պապերի ու հայրերի հերոսության եւ անձնազոհության շնորհիվ շուրջ 7 տասնամյակ առաջ կերտվեց մեծ հաղթանակը, իսկ 47 տարի անց, կրկնելով ավագների սխրանքը, հաղթանակ տոնեցին նրանց զավակները՝ գերությունից ազատագրելով հայոց Շուշին։
Առավոտյան մայրաքաղաք Ստեփանակերտում եռատոնի սկիզբն ազդարարեցին ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորական շարասյունները, որոնք հաղթական խրոխտ քայլերգերով անցան կենտրոնական փողոցներով՝ ստանալով ժողովրդի օրհնանքը։ Մարդիկ ի սրտե շնորհավորում էին միմյանց տոնի առթիվ, երախտիքի խոսքեր ուղղում պատերազմի վետերաններին ու հայրենիքի զինվորներին, ծաղիկներով շտապում հուշահամալիր՝ մեծ Հայրենականում եւ արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը հարգելու։
Վերածննդի հրապարակից Ստեփանակերտի հուշահամալիր ձգվող բազմամարդ երթի մասնակիցներին միացան հայկական երկու հանրապետությունների կառավարական պատվիրակությունները, որոնց առաջնորդում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նրանց ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ գեներալներ ու բարձրաստիճան սպաներ, մեծ Հայրենականի ու արցախյան պատերազմի վետերաններ, մե
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|