Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 22
Երեւանում կազմակերպվել է Եվրոպական միության ընդլայնման 10—րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների արտակարգ եւ լիազոր դեսպանները։
«Լեհաստանի միացումը Եվրամիությանը ռիսկային նախագիծ էր, շատ խոչընդոտներ կային։ 2004—ին Լեհաստանը միացավ Եվրամիությանը՝ վախ ունենալով, որ կորցնում ենք ինքնիշխանությունը։ Շատ երկրներ նույնպես վերապահումներ ունեին, բայց ապացուցվեց, որ սա իսկապես հաջողված պատմություն է բոլորիս համար։ Վերջին տասը տարիներին Լեհաստանը դարձել է Եվրամիության լուրջ քաղաքական խաղացող»,–քննարկման ժամանակ ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։
Նա համոզմունք է հայտնել, որ ապագայում պատմաբանները, հետադարձ հայացք նետելով, կհանգեն եզրակացության, որ Եվրամիության ընդլայնումն ամենամեծ ձեռբերումներից մեկն է։
«Լեհաստանի հաջողության պատմությունը գրավիչ է արեւելյան երկրների համար։ Լեհաստանի փոխակերպման արդյունքն իրավունք է տալիս Արեւելյան գործընկերին նման փոխակերպում ունենալ։ Վստահ ասում ենք, որ այսպես մենք խոր անկախություն ենք ձեռք բերում վերակառուցման միջոցով»,–նշել է դեսպանը։
«Հայաստանում Ֆրանսիայի նախագահը նշեց, որ պետք է հնարավորություն ընձեռել Հայաստանին՝ բացառիկ բանաձեւի միջոցով անդամակցել Եվրամիությանը, քանի որ խորապես եվրոպական միտվածություն ունի, իր որդեգրած արժեհամակար
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընդմիջման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա ընդգծեց, որ հետեւողականորեն պայքարելու են ստվերի դեմ. «Մենք բոլորս արձանագրում ենք չէ՞, որ կա ստվեր։ Բոլոր երկրներում կա, բայց մեզ մոտ շատ է։ Չգիտեմ՝ 10 տոկոս է, 20 տոկոս է, 30 է, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ կա հնարավորություն հարկային դաշտ բերելու ստվերը։ Ինչքան հնարավոր է, մենք փորձելու ենք բերել՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորություններն ու լծակները»։
Ստվերի ծավալների վերաբերյալ մոնիթորինգ կանցկացնեն պատկան մարմինները եւ բոլորին կհրավիրեն հարկային դաշտ. «Իմ կարծիքով՝ մենք շատ լավ գործ ենք նախաձեռնել եւ հաստատ ունենալու ենք հաջողություն»։
Իսկ ինչու է վարչապետը որոշել իրավիճակ փոխել՝ սկսելով «մերձավորներից»։
«Սինգապուրի վարչապետին հիշո՞ւմ եք, որին հարց էին տվել՝ ո՞նց արեցիք, որ ձեր երկիրը կառուցեցիք։ Ասում էր՝ սկսեցինք մեր մերձավորներից, մեր ընկերներից։ Մեր բոլոր ընկերները, մերձավորները պետք է հասկանան, որ առաջինն իրենք են պարտավոր որեւէ խախտում թույլ չտալ իրենց աշխատանքի ընթացքում, հարկային դաշտ պետք է գան բոլորը, եւ բոլորիս նպատակը դա է»։
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա վարչապետը խորհուրդ է տալիս գնահատականներ տալու փոխարեն հետեւել կառավարության գործունեությանը. «Մենք փորձենք աշխատել, արդյունքներն արձանագրել, հետո գնահատական կլինի։ Դուք կտեսնեք, որ եթե այս
...
Կարդալ շարունակությունը »
|
Մշակույթների բազմազանության պահպանման հարցն արդի աշխարհում կարեւորագույն խնդիրներից է, եւ Հայաստանի Հանրապետությունը մեկն է այն երկրներից, որ հավատարիմ սեփական Սահմանադրության եւ վավերացված կոնվենցիաների դրույթներին, պետականորեն է լուծում ազգային փոքրամասնությունների իրավահավասարության, սոցիալ—մշակութային զարգացման, կրթության եւ կենսագործունեության բոլոր խնդիրները։
Հատկապես նշանակալի են ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող փառատոները, որոնց շնորհիվ ազգային փոքրամասնությունները ոչ միայն պահպանում են ազգային դիմագիծը, այլեւ կրթում մատաղ սերնդին, հայտնաբերում նոր ստեղծագործողների եւ կատարողների, ստեղծում խմբեր ու համույթներ։
Մշակութային բազմազանության օրվա առթիվ, ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացրեց ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթի «Հայաստանը մեր տունն է» խորագրով փառատոնը՝ դեկորատիվ—կիրառական արվեստի իրերի ցուցադրությամբ եւ համերգային ծրագրով։
Ինչպես փառատոնին նախորդած մամուլի ասուլիսում նշեց մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, պետական—մշակութային քաղաքականության կարեւորագույն սկզբունքներից մեկը հենց մշակութային բազմազանության պահպանությունն է։ Այս առումով՝ միջմշակութային երկխոսության պահպանման, զարգացման ու խթանման համար առանձնակի ռազմավարական նշանակություն ունի Հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայկականն ու եվրոպականը՝ միախառնված. «Թումո»–ում միջավայրը տարաբնույթ էր։
Հայաստանի Եվրոպական միության պատվիրակությունը եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը երեկ հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների հրավիրել էին մասնակցելու Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը։
Տոնակատարությանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Եվրոպական միության պատվիրակության, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական եւ մշակութային գործիչներ։
Միջոցառման ընթացքում կարեւորվեցին եվրոպական արժեքները, բազմակողմանի համագործակցություններն ու բազմաբնույթ միջոցառումները։
Շնորհավորանքներից եւ ողջույնի խոսքերից հետո հյուրերը վայելեցին տարբեր կատարումներ, հայկական եւ եվրոպական մշակույթների միախառնման արդյունքում ստեղծված ստեղծագործություններ։
Յուրօրինակ կատարումներով հանդես եկան Հայաստանի պետական նվագախումը, բրիտանացի երաժիշտ Դենիել Ուեյփլսը, «Թումո»—ի շնորհալի պատանիները։ hhpress.am
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտը ընդգրկվել է ամերիկյան հեղինակավոր «Forbes» ամսագրի հրապարակած այցելության արժանի ինը հուշակոթողների ցանկում։
Ցեղասպանության 80—ամյակի կապակցությամբ բացված թանգարան–ինստիտուտի մշտական ցուցադրությունում ներկայացված են փաստաթղթեր, վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ, բազմատեսակ նյութեր, որոնք արտացոլում են միջազգային հանրության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Մեծ եղեռնի 100—ամյակի շեմին միջազգային հեղինակավոր հանդեսների անդրադարձը վկայում է, որ անկախ պաշտոնական տեսակետներից, այս մեծ ոճրագործությունը միջազգային հանրային գիտակցվում է այնպես, ինչպես բուն եղելությունն է։
«Forbes»—ը Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտին անդրադարձել է Նյու Յորքում սեպտեմբերի 11—ի ահաբեկչական հարձակման զոհ դարձած մարդկանց հիշատակին նվիրված թանգարանի բացման համատեքստում։ Հանդեսը վերհիշել է աշխարհի տարբեր վայրերում կառուցված եւս ութ հուշակոթողներ, որոնք նվիրված են ողբերգությունների եւ աղետների ժամանակ սպանված մարդկանց հիշտակին՝ փորձելով պարզել, թե ինչպես են այդ համալիրները գործում այսօր։ Դրանք են Հոլոքոստի թանգարանը Երուսաղեմում, Ջրային աղետների թանգարանը Ղրիմում, Չեռնոբիլի թանգարանը Կիեւում, «ԳՈւԼԱԳ»—ի թանգարանը Մոսկվայում, Խաղաղության հուշահամալիր—թանգարանը Հիրոսիմայում, «Տիտանիկ Բել
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|