ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանրապետության նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները, այդ թվում՝ օրերս Ֆրանկոֆոնիայի 16—րդ գագաթնաժողովում կայացված որոշման համաձայն, Հայաստանի կողմից 2018թ. միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության նախագահության ստանձնումը, ինչպես նաեւ գագաթնաժողովի եզրափակիչ բանաձեւերից մեկում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցության ամրագրումը։
Գագաթնաժողովն ամենաբարձր մակարդակով նախապատրաստելու եւ անցկացնելու ուղղությամբ ՀՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավ—վածությունը շատ կարեւոր է մեր երկրի արտաքին հարաբերություններն արդյունավետ կառուցելու համար։
Նախարար Նալբանդյանը զեկուցել է նաեւ հաջորդ շաբաթ Հայաստանի մասնակցությամբ միջազգային կազմակերպություններում տեղի ունենալիք մի շարք հանդիպումներում՝ Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված արտգործնախարարների հավաքում, ՆԱՏՕ—ի շրջանակներում ԱԳ նախարարական «Հաստատակամ աջակցություն» առաքելությունում, Փարիզում կայանալիք «Բաց կառավարման գործընկերության» գագաթնաժողովում, Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպմանը ՀՀ արտաքին քաղաքականութ
...
Կարդալ շարունակությունը »