Սիրիայում արդեն 6—րդ տարին է ինչ ներքին բախումները շարունակվում են, որոնց ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է 300—500 հազար մարդ եւ ավելի քան 10 միլիոնը հեռացել է իր մշտական բնակավայրից, դարձել փախստական։ Երկիրը փաստացի հայտնվել է կործանման եզրին։
Սիրիայի հիմնահարցին նվիրված միջազգային, տարածաշրջանային մակարդակով բազում համաժողովներն ու հավաքները որեւէ շոշափելի արդյունք չեն արձանագրել, ինչը պայմանավորված է ոչ միայն երկրում իշխող վարչակարգի եւ ընդդիմության միջեւ լուրջ տարաձայնություններով, այլեւ այստեղ տարածաշրջանային եւ դրանից դուրս գտնվող գերտերությունների շահերի բախումներով։
Ընդդիմադիր ուժերը, որոնք կազմված են, թերեւս, ավելի քան մեկ տասնյակ տարբեր խմբերից, ի սկզբանե աջակցություն են ստացել արաբական որոշ, հիմնականում Պարսից ծոցի երկրներից, ինչպես նաեւ Թուրքիայից։ Վերջիններիս նպատակը ցանկացած գնով, այդ թվում՝ ռազմական գործողություններով, Սիրիայում իշխող ալեվիական փոքրամասնությանն իշխանությունից հեռացնելն է։ Անկարան ձգտում էր այդ երկրում իշխանության բերել սուննի «չափավորական» թուրքամետ ուժերին, այն է՝ «Մուսուլման եղբայրներին», որոնց առ այսօր Թուրքիան հովանավորում է։ Անկարան այդ առնչությամբ լուրջ հույսեր էր կապում Արեւմուտքի հետ, սակայն վերջինս թեեւ չէր հրաժարվում աջակցել ընդդիմությանը, բայցեւ չէր ցանկանում ներքաշվել ռազմական բախումների մեջ, ուստի Թուրքիայի հորդորներն ու անգամ սպառնալիքները ցանկալի արդյունք չտվեցին։ Ավելին, Թուրքիայի դի
...
Կարդալ շարունակությունը »