Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ։
Քննարկման սկզբում անդրադառնալով դեռեւս 2001 թվականին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ մեկնարկած պետական ծառայության կազմավորման իրավական գործընթացին՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ այն հետագայում հիմք հանդիսացավ մոտ երկու տասնյակ այլ ծառայությունների մասին օրենքների ընդունման համար, որոնց կիրառումը թույլ տվեց պետական ծառայության առանձին տեսակների կայացման գործում զգալի հաջողությունների հասնել։
Նախագահի համոզմամբ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, որպես անկախ մարմին, զգալի դերակատարում է ունեցել այս տարիների ընթացքում պետական կառավարման մի շարք մարմինների բնականոն եւ արդյունավետ գործունեության ապահովման հարցում։ Ըստ Սերժ Սարգսյանի, այս համակարգի ձեւավորման սկզբնական փուլում կենտրոնացված մոդելի ընտրությունն արդարացված էր, սակայն ժամանակի պահանջներին համահունչ հասարակական զարգացումները պահանջում են նոր մոտեցո
...
Կարդալ շարունակությունը »