«ԱՄՆ պետքարտուղարը պետք է շուտ մեկներ Համբուրգից, այդ պատճառով հանդիպումը նման մակարդակով չկայացավ»,–Համբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մանրամասնելով, թե ինչու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը չեն մասնակցել Մինսկի խումբը համանախագահող երկրների ԱԳ նախարարները։
Նա հիշեցրել է, որ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցիչը մասնակցել են նախօրեին կայացած հանդիպմանը։ «Հանդիպումն ինքնին արդեն կարեւոր էր։ Վերջին անգամ հանդիպել էինք Վարշավայում հուլիսին»,—ասել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկված խնդիրների մասին հարցին ի պատասխան Նալբանդյանը վկայակոչել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը։ «Այնտեղ հստակ նշված են այն խնդիրները, որոնք եռանախագահողները ցանկանում են քննարկել կողմերի հետ։ Թե ինչ է ասում Ադրբեջանի արտգործնախարարը՝ իր գործն է։ Մենք պետք է նայենք, թե ինչ են ասում Հայաստանի արտգործնախարարն ու եռանախագահողները»,—ասել է Նալբանդյանը։
Նա նշել է, որ համանախագահների՝ ուժի կիրառման ու դրա վերաբերյալ սպառնալիքը բացառելու վերաբերյալ կոչերն ուղղված են Ադրբեջանին։
Լրագրողները նկատել են, որ Մինսկի խմբի համանախագահների կոչերը հասցեական չեն։
«Կարծում եմ՝ նրանք, ովքեր զբաղվում են այս հարցով, լավ պատկերացնում են, թե ում մասին է խոսքը։ Մենք էլ կցանկանայինք, որ հասցեական լինի, բայց միջնորդները պետք է խոսեն դիվանագիտական լե
...
Կարդալ շարունակությունը »