Կայքի մենյու |
|
 |
Բաժնի անվանակարգերը |
|
 |
Մինի - չաթ |
|
 |
Վիճակագրություն |

Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
 |
|
Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 29

Ընդամենը մի քանի օր է մնացել հերթական տարվա՝ 2016—ի ավարտին։ Ինչպես միշտ, հետադարձ հայացք ենք նետում անցած հինգ տասնյակ շաբաթներին՝ փորձելով գնահատել արվածն ու նախանշել հետագա անելիքները։ Բարդ ու դժվարին էր մեր երկրի համար անցնող տարին՝ ներքին եւ արտաքին մարտահրավերներով լի։ Բարեբախտաբար, հաղթահարեցինք։ Գալիք տարում եւս մարտահրավերների պակաս չի լինի։ Մի քանի ամսից տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները՝ բարեփոխված Սահմանադրության համատեքստում։ Նոր կառավարությունը կփորձի իրականացնել տնտեսական իրավիճակը բարելավելու իր տեսլականը եւ արդարացնել հասարակության սպասումները։ Ջանքեր կպահանջեն նաեւ արտաքին քաղաքական խնդիրները, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը եւ այլն։
Իսկ մինչ այդ հանրապետությունն ապրում է տոնի սպասումով։ Գաղտնիք չէ, որ այս տոնին ամենաշատը սպասում են մանուկները՝ իրենց իսկ մտքի ու հոգու հեքիաթի հերոսները դառնալու ակնկալիքով։ Այս օրերին գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպվում տարբեր հիմնարկներում՝ հանրապետության նախագահի նստավայրից մինչեւ դպրոցներ, մանկապարտեզներ։ Կյանքը առաջ է ընթանում, եւ պետք է սիրով ու լավատեսությամբ լցվենք ապագայի հանդեպ։ Դա անհրաժեշտ է բոլորիս։
Նոր տարին կարող է դառնալ նոր սկիզբ լավ մտահղացումների, բարի ցանկությունների իրականացման։ Պետք է հավատալ դրան եւ ընդառաջ գնալ՝ մաղթելով. Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
Սոց ցանցեր |
|
 |
Ժամանակահատված |
|
 |
|