Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն՝ երեկ մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել հայկական եւ հունական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի առանձնազրույցը։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ—հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության խորացման եւ ընդլայնման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
Բանակցությունների ավարտին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել են լրագրողն
...
Կարդալ շարունակությունը »