Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագիծը՝ կից փաթեթով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, հայտնի պետական գործիչ, ոստիկանության գեներալ—մայոր Արմեն Երիցյանի հիշատակը եւ ցավակցություն հայտնել Արմեն Երիցյանի ընտանիքին ու հասարակությանը։
ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել եւ պատգամավորների աշխատանքին հետեւում էին Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, եւ որը վերաբերում է պետական պաշտոնյաների ապօրինի հարստացմանն ու դրա համար պատասխանատվության սահմանմանը։ Նախատեսվում է, որ քրեական պատասխանատվության՝ երեքից վեց տարվա ազատազրկման կենթարկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող ա
...
Կարդալ շարունակությունը »