Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանրապետության նախագահի անունից երեկ նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար։ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ եւ 2017 թվականին մաղթել հաջողություններ։
«Սիրելի՛ բարեկամներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ եւ բարի գալուստ մաղթում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր։ Տարիներ շարունակ ձեւավորված ավանդույթի համաձայն մենք հանդիպում ենք տարեվերջին, որպեսզի հրաժեշտ տանք անցնող տարուն, ամփոփենք եղածն ու արածը եւ նախանշենք ապագայի անելիքները։
Ձեռներեցները յուրաքանչյուր հասարակության ամենաաշխույժ խավերից մեկն են։ Մենք ձեռնարկատիրության հաջող աշխատանքով ենք ստեղծում նոր աշխատատեղեր, նոր ապրանքներ եւ նոր ծառայություններ։
Գործարարության ամենաանհրաժեշտ նախապայմանն է անհատական նախաձեռնությունը։ Դուք արդեն իսկ առանձնացել եք Հայաստանում ձեր ծավալած գործունեությամբ, ուստի եւ ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքը պետք է լինի իշխանությունների ուշադրության կենտրոնում։
Հենց այս տրամաբանությամբ է սկսել իր աշխատանքներն արդեն հարյուր օրը բոլորած մեր նոր կառավարությունը։ Գալիք տարվա եւ ապագայի համար մաղթում եմ, որ կառավարության եւ ձեռներեցների համագործակցությունը ամրապնդվի ավելի բարձր մակարդակի վստահությամբ։
Անշուշտ, վստահությունը չափելի միավորներ չունի։ Այնուամենայնիվ, բոլորս մեր առօրյայից անգամ գիտենք, որ առանց վստահության որեւէ նոր գործ իրականություն դառնա
...
Կարդալ շարունակությունը »