Վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 3–ին մասնակցել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ–տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը՝ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ եւ համատեղ պատասխանատվությամբ» խորագրով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարկումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ (ՀԲԸՄ) իր 110–ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Վարչապետն այցելել է ՀԲԸՄ կենտրոնատեղիի շենք եւ մինչ հանդիպումը շրջայց կատարել այնտեղ տեղակայված «IDeA» հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ցանցի գրասենյակներում, ծանոթացել նրանց գործունեությանը եւ ծրագրերին, ողջունել ստեղծագործ նախաձեռնությունները եւ մաղթել հաջողություններ։
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110—ամյակի միջոցառումների շրջանակներում Հայաստանի երկարաժամկետ սոցիալ—տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է տարբեր հարցերի։
«Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է արդար, հավասար մրցունակ դաշտ ստեղծելը։ Տարբեր ռեյտինգներով, տարբեր հարցումներով ամենաերջանիկ երկրների թվում են այն երկրները, որոնք ստեղծել են մաքսիմալ բարենպաստ պայմաններ աշխատող մարդու համար, հավելյալ արժեք ստեղծող, ստեղծագործ մարդու համար։ Դրանց մեջ չկան երկրներ, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ պաշարներ։ Այդ իսկ պատճառով, առաջին
...
Կարդալ շարունակությունը »