«Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման գլխավոր երաշխիքը ղարաբաղյան հակամարտության եւ հայ—թուրքական հարաբերությունների կարգավորումն է»,– դեկտեմբերի 17—ին ելույթ ունենալով ՀԱԿ համագումարում՝ ասել է կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր—Պետրոսյանը։
Նա կարգավորման հիմքում դրել է փոխզիջումների գաղափարը՝ պնդելով, որ դրանք պետք է ձեռք բերվեն փուլային եղանակով, քանի որ ԼՂ խնդրի կարգավորման փաթեթային տարբերակը անընդունելի է Ադրբեջանի համար։ Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոհեմ գործիչ է եւ այս դեպքում կարգավորման հետ կապված իր դիրքորոշումը չի խստացնի։
Նախկին նախագահը ՀԱԿ—ի անդամներին առաջարկել է ընտրությունների գնալ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանով։ Նա նաեւ տեսակետ է հայտնել, որ «ազգ—բանակ» ստեղծելու անհրաժեշտություն չկա, քանի որ, իր համոզմամբ, Իսրայելի հետ համեմատած, մենք պակաս վտանգավոր իրավիճակում ենք գտնվում. նրա խոսքով, Թուրքիան մեզ համար անվտանգ երկիր է, եւ մեր միակ վտանգը գալիս է Ադրբեջանից։
Տեր—Պետրոսյանը, սակայն, պնդել է, որ պատերազմ սանձազերծելու դեպքում Ադրբեջանը կպարտվի եւ տարածքներ կկորցնի։
Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Արմենպրեսին» ասել է, որ Տեր—Պետրոսյանի ելույթն ընդդիմադիր գործչ
...
Կարդալ շարունակությունը »