ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 12 » Համբուրգի հանդիպումը կարեւոր էր /Ադրբեջանը լրիվ կտրվել է իրականությունից/
10:19
Համբուրգի հանդիպումը կարեւոր էր /Ադրբեջանը լրիվ կտրվել է իրականությունից/

«ԱՄՆ պետքարտուղարը պետք է շուտ մեկներ Համբուրգից, այդ պատճառով հանդիպումը նման մակարդակով չկայացավ»,–Համբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մանրամասնելով, թե ինչու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը չեն մասնակցել Մինսկի խումբը համանախագահող երկրների ԱԳ նախարարները։
Նա հիշեցրել է, որ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցիչը մասնակցել են նախօրեին կայացած հանդիպմանը։ «Հանդիպումն ինքնին արդեն կարեւոր էր։ Վերջին անգամ հանդիպել էինք Վարշավայում հուլիսին»,—ասել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկված խնդիրների մասին հարցին ի պատասխան Նալբանդյանը վկայակոչել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը։ «Այնտեղ հստակ նշված են այն խնդիրները, որոնք եռանախագահողները ցանկանում են քննարկել կողմերի հետ։ Թե ինչ է ասում Ադրբեջանի արտգործնախարարը՝ իր գործն է։ Մենք պետք է նայենք, թե ինչ են ասում Հայաստանի արտգործնախարարն ու եռանախագահողները»,—ասել է Նալբանդյանը։
Նա նշել է, որ համանախագահների՝ ուժի կիրառման ու դրա վերաբերյալ սպառնալիքը բացառելու վերաբերյալ կոչերն ուղղված են Ադրբեջանին։
Լրագրողները նկատել են, որ Մինսկի խմբի համանախագահների կոչերը հասցեական չեն։
«Կարծում եմ՝ նրանք, ովքեր զբաղվում են այս հարցով, լավ պատկերացնում են, թե ում մասին է խոսքը։ Մենք էլ կցանկանայինք, որ հասցեական լինի, բայց միջնորդները պետք է խոսեն դիվանագիտական լեզվով։ Դիվանագիտական լեզուն էլ շատ հստակ էր»,–ասել է Նալբանդյանը։
Բացառված չէ՝ ասել է Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպման հնարավորության մասին։ «Բայց այդ կարգի հանդիպումներին պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվել, որովհետեւ մեր հարեւան երկրից հնչում են հայտարարություններ հենց Համբուրգից առաջ, որ միջազգային իրավունքը ոչինչ է, ուժը, ուժի կիրառումն է ամենակարեւորը»,–հայտարարել է նա Համբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ 21—րդ դարում այդպիսի հայտարարություններ անելը արդեն խոսում է այն մասին, որ Ադրբեջանը լրիվ կտրվել է իրականությունից։ Միաժամանակ նախարարը հավելել է, որ հիմնախնդրի կարգավորման հարցում եռանախագահող երկրների տրամաբանությունը եւ այն տրամաբանությունը, որով մոտենում է ադրբեջանական կողմը, հակասում են իրար եւ ինչքան գնում, ավելի են հակասում։
«Եռանախագահները խոսում են միջազգային հանրության անունից՝ մեկ լեզվով, դրան ի պատասխան ամեն անգամ հնչում են նոր սպառնալիքներ մյուս կողմից՝ ասելով, որ միջազային իրավունքը չի գործում, սա պետք է անենք, այն պետք է անենք։ Բայց իրենք իրենց փակուղու մեջ են դնում»,–ասել է Է.Նալբանդյանը։
Միաժամանակ նախարարը հավելել է, որ պետք չէ հուսահատվել, որ Ադրբեջանի եւ միջազգային հանրության դիրքորոշումները, մոտեցումները հակասում են իրար. «Միշտ պետք է տրամարդրվել, որ բանակցային գործընթացը պետք է շարունակել, որովհետեւ բանակցային գործընթացին այլընտրանք չկա։ Հայաստանը շարունակելու է եռանախագահող երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ լուծմանը»։
Հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների հետ կապված հարցերում որեւէ փոփոխություններ կան, Է. Նալբանդյանը պատասխանել է. «Ադրբեջանը սկզբում ընդհանրապես դեմ էր, հիմա ասում է՝ եկեք ավելացնենք մի քանի հոգով, յոթ հոգու մասին է խոսք գնում, բայց եկեք դրանք չտեղակայենք շփման գծում, տարածաշրջանում, այլ ուղարկենք Բաքու, Թբիլիսի, Երեւան, թող այնտեղ նստեն, հետո թույլտվություն հարցնեն Ադրբեջանից՝ երբ գան կամ չգան։ Այս դեպքում որտե՞ղ է այդ դիտորդական առաքելության արդյունավետությունը»,–նշել է նախարարը։
Նա նաեւ հավելել է, որ ադրբեջանական կողմն ասում է՝ մեխանիզմներ կարող են ստեղծել կարգավորումից հետո. «Եթե կարգավորում լինի՝ ի՞նչ միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին խոսք կարող է լինել»։
 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 365 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024