ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 04:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 11 » Ապագային միտված ընդհանուր ծրագրեր /Հայ—ամերիկյան գործընկերությունը կշարունակի սերտանալ/
14:41
Ապագային միտված ընդհանուր ծրագրեր /Հայ—ամերիկյան գործընկերությունը կշարունակի սերտանալ/

Հայ—ամերիկյան առեւտրարդյունաբերական պալատի առջեւ երեկ ելույթ է ունեցել ՀՀ—ում ԱՄՆ—ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ ներկայացնելով այն ուղղությունները, որոնք ինքը նախանշել է որպես դեսպանության գործունեության գերակայություններ իր՝ ՀՀ—ում պաշտոնավարելու ժամանակահատվածի համար։
Դրանցից մեկը գործարար ու առեւտրային հարաբերությունների խորացումն է ՀՀ—ի եւ ԱՄՆ—ի միջեւ։ Դեսպանը, սակայն, հստակեցրեց, որ չի խոսում օժանդակության նոր ծրագրերի մասին, այլ նկատի ունի առեւտուրը՝ համատեղ առեւտրային կապերի ամրապնդումը, որը երկուստեք օգտակար կլինի տնտեսությունների համար
«Հիմնական ուղղություններից մեկը, որ մենք դիտարկում ենք բիզնես կապերի ընդլայնման առումով, ԱՄՆ—ի ուղղակի ներդրումները ավելացնելու հեռանկարն է։ Մենք հպարտ ենք, որ Միացյալ Նահանգները Հայաստանում խոշորագույն ուղղակի ներդրումներ ունեցողներից մեկն է։ ԱՄՆ—ի ներդրումները շեշտակի ավելացան «Կոնտուր Գլոբալի» կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերմամբ. 250 միլիոն ԱՄՆ դոլարի գործարք, որով Հայաստան մուտք գործեց ԱՄՆ—ի էներգետիկ ոլորտի առավել նորարարական ընկերություններից մեկը՝ իր փորձով ու կառավարման տեխնիկայով։ Ուզում եմ շեշտել, որ «Կոնտուր Գլոբալն» այս ներդրումը կատարեց, ստացավ Հայաստանի կառավարության աջակցությունը, քանի որ կոմերցիոն առումով կային լավ հիմնավորումներ»,–ասել է նա։
Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ ԱՄՆ—ի դեսպանատունը չի կարող պարտադրել ամերիկյան ձեռնարկություններին ներդրում կատարել Հայաստանում, Հայաստանն է, որ պետք է գրավիչ լինի ներդրողների համար, ինչպես եղավ «Կոնտուր Գլոբալի» դեպքում։
Ըստ դեսպանի՝ Հայաստանի տնտեսական աճին ուղղված աջակցությամբ շեշտադրում են մարզային զարգացման հարցը։
«Օրինակ, ԱՄՆ—ի կառավարությունը ավելի քան քսան տարի ակտիվորեն աջակցում է գյուղատնտեսության զարգացմանը։ Այս ոլորտը, որտեղ ներգրավված է Հայաստանի աշխատուժի 40 տոկոսը եւ որն ապահովում է ՀՆԱ—ի 20 տոկոսը, կենսական նշանակություն ունի ՀՀ տնտեսության ընդհանուր աճի ու կենսունակության համար։ Գյուղատնտեսության աջակցության մեր ծրագրերով, որոնք ներկայումս իրականացվում են ԱՄՆ—ի ՄԶԳ—ի կողմից, շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլար է ուղղված գյուղատնտեսության մրցունակության մեծացմանը եւ գյուղական համայնքների տնտեսական աճին»,–ասել է նա։
Հայաստանն ունի կայուն կառավարություն, որը ձգտում է բարելավել ծառայությունների մատուցումը, ակտիվ քաղաքացիական հասարակություն, կիրթ աշխատուժ, աշխարհով մեկ պատվիրատուներ ունեցող կենսունակ ՏՏ ոլորտ եւ ծաղկում ապրող գյուղատնտեսություն, թվարկել է նա մեր երկրի առավելությունները։


Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա
 

Նա ցավալի է համարում այն, որ դեռեւս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, փակ է մնում Թուրքիայի հետ սահմանը եւ միեւնույն ժամանակ ընդգծում, որ ԱՄՆ—ի կառավարությունը կշարունակի ջանքերը պաշտոնական ու ժողովրդական դիվանագիտության ոլորտներում՝ այս խնդիրների լուծման ուղղությամբ տեղաշարժեր ապահովելու նպատակով։
Միլսի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հետ կապված Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ բանակցային կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը։
ԼՂ հակամարտության կարգավորումը պահանջում է քաղաքական կամք երկու կողմերից։ «Միջնորդներն աշխատում են ապահովելու այնպիսի հարթակ, որը քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավորություն կտա առաջ շարժվել։ Իմ երկրի կառավարությունը, եւ բոլոր մասնակիցները իրավամբ մտահոգված են բռնությունների ավելացմամբ։ Լարվածության ու բռնությունների ներկայիս մակարդակը անընդունելի է ու չի կարող շարունակվել»,—ասել է դեսպանը։
«Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, մենք երկու կողմերին հորդորում ենք հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման ջանքերի համար բաց մնալ, քանզի դա կնպաստի կայունությանն ու բարեկեցությանը տարածաշրջանում եւ օգուտներ կբերի երկու երկրներին»,–հավելել է նա։


Բազմակողմ ու  փոխշահավետ  համագործակցություն
 

ԱՄՆ—ի ու Ռուսաստանի միջեւ կա անվստահություն, բայց ԱՄՆ—ն հասկանում է, որ Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը նշանակալի է։ «Հաճախ Հայաստանում ինձ հարցնում են, թե ինչպե՞ս է այդ անվստահությունն անդրադառնում հայ—ռուսական հարաբերությունների մասով մեր մոտեցումների վրա։ Թույլ տվեք ասել, որ մենք հասկանում ենք, որ աշխարհագրական դիրքից ելնելով եւ պատմականորեն Հայաստանում ռուսական ներկայությունը նշանակալի է, եւ որ դուք ամուր պատմական կապեր ունեք։ Ես կարծում եմ եւ հավատացած եմ, որ շատ հայեր նույնպես կարծում են, որ հայ—ռուսական հարաբերությունները եւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չպետք է բացառեն ու չեն բացառում Հայաստանի ամուր ու փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ—ի, Եվրամիության եւ այլ հնարավոր գործընկերների, ինչպես նաեւ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՆԱՏՕ—ն եւ Եվրախորհուրդը։ Այս հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում։ Մեկի հաղթանակը դեռեւս պարտություն չէ մյուսի համար»,–ընդգծել է դեսպանը։ Նա գովելի է համարում այն, որ ՆԱՏՕ—ի եւ ՄԱԿ—ի խաղաղապահ ուժերում Հայաստանն ունի ազդեցիկ ու ընդլայնվող մասնակցություն։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 486 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024