ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 28 » Առանձնահատուկ վերաբերմունք՝ զինծառայողներին ու փրկարարներին
10:05
Առանձնահատուկ վերաբերմունք՝ զինծառայողներին ու փրկարարներին

Սոցփաթեթի հաշվի հիման վրա աշխատողին կարող է տրամադրվել վարկային գիծ
Վերջերս պետական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթում փոփոխություններ եղան։ Մեզ հետաքրքրեց, թե արդյո՞ք այդ փոփոխություններից հետո փաթեթում առկա գումարները չօգտագործելու դեպքում կորչում են, կամ՝ հնարավո՞ր է դրանք կանխիկացնել, հնարավո՞ր է արդյոք այդ գումարով վարկ մարել եւ այլն։ Այս եւ այլ պարզաբանումների համար դիմեցինք ֆինանսների նախարարություն։
Հիշեցնենք, որ սոցփաթեթը պետական ծառայողների եւ նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական եւ այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիր է՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատանքի գրավչությունը, արդյունավետությունը, մեղմել կադրերի արտահոսքը եւ նպաստել աշխատակիցների սոցիալական կարիքների բավարարմանը։ Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում պետական մարմինների, ինչպես նաեւ կրթության, մշակույթի, գիտության եւ սոցիալական պաշտպանության ոլորտների կազմակերպությունների, ինչպես նաեւ այսուհետեւ՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության շուրջ 150 հազար աշխատակիցների՝ անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վարձատրության չափից հավասարաչափ օգտվել մի շարք սոցիալական ծառայություններից։ Այս կարգի փաթեթները լայնորեն տարածված են զարգացած երկրներում եւ հաճախ պետական վարձատրության համակարգի հիմնական առանձնահատկությունն են կազմում։ Որոշ դեպքերում փաթեթն օգտակարության ավելի մեծ աճ է ապահովում, քան դրամական վարձատրությունը։ Օրինակ, առողջության ապահովագրության դեպքում պետության կողմից զանգվածային գնումը բերում է էական զեղչերի։ Սոցփաթեթը հատկապես լավ գործիք է պետական համակարգին աշխատաշուկայում գրավչություն հաղորդելու համար։ Գաղտնիք չէ, որ սովորաբար պետական համակարգի աշխատավարձերը նվազ մրցակցային են՝ մասնավոր ոլորտի համեմատ։ Այդ տարբերությունը լրացնելու համար շատ երկրներում տարբեր տեսակի ոչ դրամային խրախուսումներ են առաջարկում։ Նմանատիպ ծրագիր է նաեւ մեր երկրում ներդրված սոցիալական փաթեթը, որը, ֆիննախի համոզմամբ, մեղմելով աշխատակիցների սոցիալական խնդիրները՝ կնպաստի նաեւ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ պետական համակարգից դեպի մասնավոր հատված կադրերի հոսքի կրճատմանը։
Հիմա՝ եթե աշխատողը տվյալ բյուջետային տարում չի օգտվում սոցիալական փաթեթով իրեն հասանելիք գումարներից, ի՞նչ են լինում այդ գումարները։ 
Ի տարբերություն սոցփաթեթի սկզբնական տարբերակի, չօգտագործված գումարները չեն կորչում, սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի աշխատողը օգտվի պարտադիր պայման հանդիսացող ծառայությունից, այսինքն՝ առողջության ապահովագրությունից։ Եթե աշխատողը չի օգտվում առողջության ապահովագրության ծառայությունից, ապա իր սոցիալական փաթեթի գումարները մինչեւ դեկտեմբերի 25—ը փոխանցվում են պետական բյուջե։
Ինչ վերաբերում է սոցփաթեթի գումարները կանխիկացնելուն, ասենք, որ այդ գումարները հնարավոր է կանխիկացնել միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակ (երբ դադարում է նրա՝ սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նա այլեւս աշխատող չի համարվում) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից՝ սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում։
Խմբագրություն դիմածներից շատերին հետաքրքրում էր նաեւ, թե եթե աշխատակիցը եւ նրա ամուսինը միաժամանակ սոցփաթեթի շահառուներ են, ապա ինչպե՞ս է կատարվելու նրանց՝ պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրությունը։ Պատկան կառույցի պարզաբանման համաձայն, այդ դեպքում ամուսինները կարող են սոցիալական փաթեթից օգտվել հետեւյալ ձեւով՝ 1. յուրաքանչյուրն իր փաթեթից իր համար կատարում է սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության վճարում, 2. ամուսիններից մեկը սոցիալական փաթեթով գնում է առողջության ապահովագրության ծառայություն իր եւ իր ամուսնու համար, իսկ ամուսինը սոցիալական փաթեթով հատկացվող գումարը ծախսում է այլ ծառայությունների վրա, քանի որ այդ դեպքում նա օգտվում է պարտադիր պայման հանդիսացող ծառայության համանման ծառայությունից։ Ավելին, եթե ամուսինները միաժամանակ սոցիալական փաթեթի շահառուներ են, ապա կարող են իրենց հատկացվող սոցիալական փաթեթներից որոշակի գումար հատկացնել միեւնույն անմիջական ընտանիքի անդամի՝ սոցիալական փաթեթում ներառված ծառայությունից կամ ծառայություններից օգտվելու համար։ Օրինակ, վճարել երեխայի ուսման վարձը։
Տեղեկացնենք նաեւ, որ բանկերի կողմից սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա աշխատողին կարող է տրամադրվել վարկային գիծ՝ սոցիալական փաթեթի շրջանակներում փոխանցումներ կատարելու համար։ Տարբեր բանկեր առաջարկում են վարկային գծի տարբեր ծավալներ։ Ընդ որում, վարկային գծի չափը կարող է լինել սոցիալական փաթեթի տարեկան գումարների չափով կամ դրանից ավելի բարձր կամ ավելի ցածր։ Սակայն այդ վարկային գծի մարման պարտավորությունը քաղաքացու պարտականությունն է։ Տարբեր բանկեր առաջարկում են վարկային գծի տարբեր տոկոսադրույքներ, սակայն դրանք պետք է լինեն ավելի ցածր, քան բանկում գործող սպառողական վարկի տոկոսադրույքն է։
Ի դեպ, համատեղությամբ աշխատողներն էլ կարող են օգտվել սոցփաթեթի ծառայություններից։ Համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցիալական փաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատանքի վայրից, եթե հիմնական գործատուն համարվում է սոցիալական փաթեթի շահառու հաստատություն։ Եթե աշխատողի հիմնական եւ համատեղությամբ աշխատանքները կատարվում են այն գործատուների մոտ, որոնք համարվում են սոցիալական փաթեթի շահառու հաստատություններ, ապա աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող տեղեկանք է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին՝ սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու համար։ Այս դեպքում սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու համար համատեղությամբ աշխատաժամանակը (դրույքը) գումարվում է հիմնական աշխատաժամանակին (դրույքին)։ Իսկ եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը սոցիալական փաթեթի շահառու հաստատություն չէ, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունում, ապա այդ աշխատողը սոցիալական փաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով՝ համատեղությամբ աշխատաժամանակին համապատասխան։
Հավելենք, որ զինծառայողների եւ փրկարարների համար առանձնահատկություններ կան սահմանված։ Զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաեւ փրկարար ծառայության ծառայողների սոցիալական փաթեթի սահմանաչափը ամսական գումար է, որը մեկ շահառուի հաշվով տարեկան կտրվածքով կազմում է 80 հազար դրամ։ Նշված անձանց վրա չի տարածվում պարտադիր պայման հանդիսացող ծառայությունը։ Նշված անձանց հաշվով ընթացիկ բյուջետային տարվա համար նախատեսված սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրության բազային փաթեթի 52 հազար դրամ ապահովագրավճարի չափով գումարները տրամադրվում են առողջապահության նախարարությանը՝ զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, նրանց անմիջական ընտանիքի անդամների, ինչպես նաեւ փրկարար ծառայության ծառայողների ու նրանց անմիջական ընտանիքի անդամների համար բժշկական օգնությունն ու սպասարկումը ֆինանսավորելու նպատակով։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 508 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024