ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 20:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 22 » Ազատությունը հեշտ ձեռք չի բերվում /ՀՀ ու ԵՄ միջեւ փոխհարաբերությունների նոր հիմքը մշակվում է/
13:40
Ազատությունը հեշտ ձեռք չի բերվում /ՀՀ ու ԵՄ միջեւ փոխհարաբերությունների նոր հիմքը մշակվում է/

Երեւանում կազմակերպվել է Եվրոպական միության ընդլայնման 10—րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների արտակարգ եւ լիազոր դեսպանները։
«Լեհաստանի միացումը Եվրամիությանը ռիսկային նախագիծ էր, շատ խոչընդոտներ կային։ 2004—ին Լեհաստանը միացավ Եվրամիությանը՝ վախ ունենալով, որ կորցնում ենք ինքնիշխանությունը։ Շատ երկրներ նույնպես վերապահումներ ունեին, բայց ապացուցվեց, որ սա իսկապես հաջողված պատմություն է բոլորիս համար։ Վերջին տասը տարիներին Լեհաստանը դարձել է Եվրամիության լուրջ քաղաքական խաղացող»,–քննարկման ժամանակ ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։
Նա համոզմունք է հայտնել, որ ապագայում պատմաբանները, հետադարձ հայացք նետելով, կհանգեն եզրակացության, որ Եվրամիության ընդլայնումն ամենամեծ ձեռբերումներից մեկն է։
«Լեհաստանի հաջողության պատմությունը գրավիչ է արեւելյան երկրների համար։ Լեհաստանի փոխակերպման արդյունքն իրավունք է տալիս Արեւելյան գործընկերին նման փոխակերպում ունենալ։ Վստահ ասում ենք, որ այսպես մենք խոր անկախություն ենք ձեռք բերում վերակառուցման միջոցով»,–նշել է դեսպանը։
«Հայաստանում Ֆրանսիայի նախագահը նշեց, որ պետք է հնարավորություն ընձեռել Հայաստանին՝ բացառիկ բանաձեւի միջոցով անդամակցել Եվրամիությանը, քանի որ խորապես եվրոպական միտվածություն ունի, իր որդեգրած արժեհամակարգով ուղղված է դեպի Եվրոպա։ Հայաստանը դրան արժանի է»,–ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։
Դեսպանի խոսքով, Ֆ. Օլանդի այդ հայտարարությունը ուժեղ ուղերձ է. «Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ ընդգծեց՝ հնարավորություն ընձեռել Հայաստանին անդամակցել Եվրամիությանը։ Ինչպես ասում էր դը Գոլը, կարեւոր է լծվել գործին, հետո ձեռնամուխ լինել գործերի իրականացմանը»։ Ըստ Ռենոյի՝ իրենք չպետք է բավարարվեն միայն իրենց արժեհամակարգը ներկայացնելով, պետք է հաշվի առնեն տարբեր երկրներում գոյություն ունեցող իրողությունները։
Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արած հայտարարությանը, թե «Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմանների մեջ է ապրում, ու պետք է մի գործընթացի մեջ մտնի, որ մերձենա Եվրամիությանը», այն համարել է բավականին ուժեղ եւ համոզիչ Հայաստանի համար։
«Համոզված եմ, որ այդ ուղերձը պատշաճորեն կլսվի ամենուր։ Ակնկալում ենք, որ մենք մեր համատեղ պարտավորությունները դեռ կկատարենք։ Իմ կարծիքով, որպես երկկողմանի համագործակցության անկյունաքար՝ Վիլնյուսում արձանագրած Արեւելյան գործընկերության ծրագիրը շատ կարեւոր նախաձեռնություն կլինի, որը մենք կիրականացնենք միասին»,–ասել է նա։
Ըստ նրա, այժմ ԵՄ—ն խորհրդակցություն է իրականացնում Հայաստանի իշխանությունների հետ՝ ինչպես իրականացնել վիլնյուսյան փաթեթը։
«Սա Հայաստանի իշխանության, Եվրամիության հաստատությունների, Եվրամիության պետությունների հետ իրականացվող աշխատանք է, վարժանք է, որ մենք պետք է փորձենք իրականացնել։ Անկախ նրանից, թե այդ խորհրդատվություններն ինչ արդյունք կտան, ամենակարեւորը վիլնյուսյան փաթեթի իրականացումն է»,– ասել է Տ. Հրիստեան։
Դեսպանը նաեւ նշել է, որ Հայաստանը Եվրամիության հետ նախ եւ առաջ պետք է անդրադառնա իրավական շրջանակներին, նաեւ գործողությունների պլանին։ Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Եվրամիության միջեւ փոխհարաբերությունների նոր պայմանավորվածություների հիմքը մշակվում է։
Տրայան Հրիստեան խոսել է նաեւ ԼՂ հիմնահարցի մասին՝ պատասխանելով, թե Եվրամիությունը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր ջանքերը գործադրում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Հակամարտությունը պետք է լուծվի այս շրջանակներում»։
Ըստ նրա, ԵՄ—ն մշտապես ջանքեր գործադրում է, փորձում է վստահություն ու պայմաններ ստեղծել, որոնք կնպաստեն հակամարտության՝ գոյություն ունեցող ձեւաչափով կարգավորմանը։ hhpress.am
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 412 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024