ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 18.11.2019, 10:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 7 » Բախումների հետեւանքով արդեն 4 մարդ է զոհվել /Ցուցարարները Հրանտ Դինքի անունով փողոց են անվանակոչել/
14:53
Բախումների հետեւանքով արդեն 4 մարդ է զոհվել /Ցուցարարները Հրանտ Դինքի անունով փողոց են անվանակոչել/

Հարեւան Թուրքիայի տասնյակ քաղաքներում բռնկված զանգվածային ցույցերը շարունակվում են։ Այդուհանդերձ՝ բողոքի ակցիաների կենտրոն Ստամբուլի ցուցարարները Թուրքիայի կառավարությանը ներկայացրին այն պահանջները, որոնց կատարման դեպքում կդադարեցվեն զանգվածային անկարգությունները։ Քանի որ ցույցերը սկսվեցին բնապահպանների բողոքի միջոցառումից, ովքեր դեմ էին հանդես եկել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտակայքում գտնվող Գեզի պուրակի ոչնչացման՝ իշխանությունների ծրագրերին, ապա առաջինը ցուցարարները պահանջում էին պահպանել պուրակը։
Ցուցարարները պահանջում են նաեւ լիակատար կերպով արգելել ոստիկաններին՝ կիրառելու արցունքաբեր գազ, պաշտոններից հեռացնել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների համար, ինչպես նաեւ ազատել Թաքսիմ հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված բոլոր ակտիվիստներին։ Իշխանություններից ցուցարարները պահանջում են նաեւ ընդլայնել ժողովրդավարական ազատությունները, այդ թվում՝ խոսքի եւ արտահայտվելու իրավունքի ազատությունը։ Նրանք հայտարարեցին, որ եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները, ապա ցույցերը Ստամբուլի կենտրոնում կշարունակվեն մինչեւ այդ պահանջների լիովին բավարարումը։
Ադանա քաղաքում երեկ վախճանվեց չորեքշաբթի ցուցարարների հետ բախումների հետեւանքով տուժած ոստիկանը։ Գիշերը Ադանայում հավաքվել էր մոտ 500 ցուցարարների խումբ, ովքեր շարժվում էին կառավարող կուսակցության տեղական գրասենյակի ուղղությամբ։ Պարբերաբար ամբոխից ոստիկանների ուղղությամբ քարեր էին թռչում։ Մոտ 45 րոպե բանակցելուց հետո ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ, 25 մարդ ձերբակալվեց։
Երեկվա դրությամբ Թուրքիայում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով տուժել էին իրավապահ մարմինների տասնյակ ներկայացուցիչներ եւ մոտ 3.5 հազար ցուցարարներ։ Հաղորդվում է ցուցարարների շարքում երեք զոհերի մասին։ Միայն Անկարայում տուժածների թիվը հասնում է հազարի։
Սակայն, ինչպես երեւում է Թուրքիայի իշխանությունների հայտարարություններից, նույնիսկ այս իրավիճակում նրանք չեն պատրաստվում զիջել ցուցարարներին։ Թուրքիայի կառավարությունը նպատակադրվել է շարունակել Թաքսիմ հրապարակի վերակառուցման նախագիծը։ Այդ մասին Թունիսում լրագրողներին հայտարարեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը։ Նա նշեց, որ զանգվածային անկարգությունները երկրում կազմակերպել են անձինք, ովքեր օգտագործել են բնապահպանների խաղաղ ցույցն իրենց նպատակներում։
Թուրքական ոստիկանությունը ստամբուլյան Գյումյուշսույու շրջանում ձերբակալել էր 6 օտարերկրացիների, ովքեր մասնակցել էին ոստիկանության հետ բախումներին։ Ձերբակալվածներից չորսը՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ—ի, Ֆրանսիայի եւ Հունաստանի քաղաքացիներ, կալանավորվել են։ Իրավապահները կարծում են, որ նրանք օտարերկրյա լրտեսներ են։
«Զաման» թերթի տեղեկություններով՝ Անկարայում եւս ոստիկանությունը ձերբակալել է 15 օտարերկրացիների, այդ թվում՝ հինգ իրանցիների։ Նրանցից առգրավվել են բոլոր լուսանկարներն եւ տեսանյութերը։ Նման միջադեպեր են արձանագրվել նաեւ Մյուս քաղաքներում։ Լրագրողական փաստաթղթեր չունեցող եւ լուսանկարող օտարերկրացիներ նկատվել են կառավարական շինությունների, առավել ուժեղ բախումների մոտակայքում։
Սա թուրքական լրատվամիջոցների տեղեկություններն են։ Դրա հետ մեկտեղ՝ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն անդրադարձել է Թուրքիայում լրատվության կողմնակալությանը եւ դրա դեմ ուղղված ցուցարարների բողոքներին՝ քննադատելով «CNN Trk», «Kanal D», «ATV», «Star TV», «Show TV», «TRT», «Star», «Sabah veHaberTrk» լրատվամիջոցների՝ կողմնապահությամբ աչքի ընկած հեռարձակումները։ Միաժամանակ կազմակերպությունը նշել է, որ ոստիկանների կողմից բռնության գործադրման հետեւանքով 14 լրագրող է վիրավորվել։
Տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել նաեւ Թուրքիայի տնտեսության վրա, թուրքական ֆոնդային բորսան ողջ շաբաթվա ընթացքում չի կարողացել կայունություն պահպանել։ Ստամբուլի ֆոնդային բորսայի ինդեքսը վերջին 3 օրվա ընթացքում արձանագրել է 7 տոկոսանոց անկում։ Ներդրումներ կատարողներն անհանգստացած են, բոլորը սպասում են  պաշտոնական այցով աֆրիկյան երկրներում գտնվող վարչապետ Էրդողանի վերադարձին։
Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները բավականին կոպիտ միջազգային արձագանքի են արժանանում։ Մեր մյուս հարեւան Իրանում հասարակական մակարդակում իրադարձությունները լայն քննարկման առարկա են դարձել։
Թուրքիայի հարցերով իրանցի փորձագետ Հասան Հանիզադեն նշում է, որ Էրդողանի կառավարության վարած քաղաքականության հանդեպ ժողովրդի դժգոհությունը, Սիրիայի նկատմամբ Անկարայի դիրքորոշումը, Թուրքիայի որոշ ռազմակայաններ Սիրիայի ապստամբ խմբավորումներին տրամադրելը, ահաբեկչական խմբերին քիմիական զենքով ապահովելը հարուցել է հասարակության զայրույթը, ինչն էլ լայնածավալ բողոքի ցույցերի առիթ է հանդիսացել։
Անդրադառնալով բողոքի ցույցերին քրդերի հնարավոր ներգրավվածությանը՝ նա նշել է, որ Էրդողանը Թուրքիայի քրդերին խաբել է։ Վերջերս քրդերի առաջնորդների եւ Էրդողանի կառավարության միջեւ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Էրդողանը նրանց խոստումներ էր տվել, սակայն մինչ օրս դրանք չեն կատարել։ Հետեւաբար՝ Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերում քրդերի ներկայությունն արդեն իսկ նկատելի է։
«Թուրքական գարունը սկսվել է. մարդիկ այդքան թանկ վճարելուց հետո պատրաստ չեն հրաժարվել իրենց պահանջներից։ Թուրքիայի կառավարության կողմից ցուցարարների հանդեպ կատարված ոչ իսլամական եւ անմարդկային գործողությունները վկայում են, որ Էրդողանը ոչ մի կարեւորություն չի տալիս հասարակական կարծիքին։ Իհարկե, Էրդողանի կառավարությունը պետք է հրաժարական տար, սակայն նրա կառավարության քաղաքագիտական գրականության մեջ հրաժարական բառը գոյություն չունի։ Էրդողանը մտածում է միայն իր իշխանության ամրապնդման մասին»,–ասել է մասնագետը։
Միաժամանակ՝ ցուցարարների գործողությունները չեն կարող չզարմացնել եւ չհիացնել։ Գեզի պուրակում, որը դարձավ ողջ այս իրադարությունների պատճառը, Հրանտ Դինքի անունով փողոց է անվանակոչվել։ «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» վանկարկել են ցուցարարները եւ «բացել» Դինքի փողոցը։
Բացի այդ՝ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում լքյալ մի տարածք ցուցարարների խմբի կողմից մաքրվել, հանրայնացվել է ու վերածվել զբոսայգու, որն անվանակոչվել է «Մանուկյան այգի»։ Այգու հայ սեփականատիրոջ մահվանից հետո այն ժառանգելու շուրջ վեճ էր ծագել, ինչից հետո այգին շրջափակված էր փայտե պարիսպներով։
Վերջին օրերին Հայաստանից Թուրքիա մեկնողների թիվը նվազել է, սակայն՝ քիչ, «Tert.am»—ին տեղեկացրել են տուրիստական գործակալությունները։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 257 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019