ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 19:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 14 » Դիմորդների թիվը նվազել է /Ուսանող կարելի է դառնալ նաեւ առանց միասնական քննության/
16:48
Դիմորդների թիվը նվազել է /Ուսանող կարելի է դառնալ նաեւ առանց միասնական քննության/

Այնպես, ինչպես զանգակը. դիմորդների քննական միավորների բաշխման կորը զանգակի տեսք պետք է ունենա։ Այս մասին երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ պարզաբանելով, որ հիմնական մասը պետք է հավաքի միջին միավորներ, քիչ մասը՝ 18—20 միավոր, եւ շատ քիչ մասը պետք է «կտրվի»։ Ըստ Մելիքյանի, իրենց գլխավոր նպատակն է հասնել դրան. «Ահա այդպիսի թեստն է նորմալ թեստ համարվում։ Սա է թեստաբանության «այբուբենը»։ Այսինքն՝ հիմնական մասը պետք է կենտրոնացված լինի միջին միավորների վրա։ Երբ 18—20 միավոր հավաքող դիմորդների կուտակումներ են գոյանում, բավականաչափ դժվար է լինում անվճար տեղերում մրցույթ անցկացնելը»։
Այս տարվա մրցույթին որակավորում տալուն այդքան էլ շատ ժամանակ չի մնացել։ Միասնական քննությունները «սարերի հետեւում» չեն։ Ավելին՝ դիմորդների թիվն արդեն հայտնի է։ Միասնական քննությունների հայտագրման առաջին փուլն ավարտված է։ 12.346 դիմորդ է հայտագրվել։ Նախորդ տարվա համեմատ թիվը 1500—ով նվազել է։ «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների քննություն կհանձնի շուրջ 7500 շրջանավարտ։ Քննություն հանձնողների քանակով հայոց լեզվին եւ գրականությանը հաջորդում է մաթեմատիկան։ Հանրապետությունում ձեւավորվել է 34 քննական կենտրոն։ Քննակենտրոններից 10—ը մայրաքաղաքում են տեղակայված, 24—ը՝ մարզերում։ Քննասենյակները հիմա կահավորման փուլում են։ Նաեւ խլացուցիչներ են տեղադրվում։ Քննության կազմակերպիչները խոստովանում են, որ տեխնիկայի զարգացմանը զուգահեռ հեռախոսակապի կանխումը ավելի է բարդանում։ Նաեւ լինում են դեպքեր, երբ երեխան մի քանի հեռախոսով, հուշաթերթիկներով է գալիս քննության։
ԳԹԿ—ն կոչ է անում զերծ մնալ նման միջոցներից, քանի որ դրանք հայտնաբերվում են, ու օգտագործողը հեռացվում է քննասենյակից։ Իսկ դրանց հայտնաբերումն այս տարի ավելի հեշտ կլինի, քանի որ դիմորդների թիվը համեմատաբար փոքր է։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ղեկավարը դիմորդների նվազման միտումը պայմանավորում է դեպի նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններ հոսքի մեծացմամբ։ Ծնողներն ու աշակերտները հասկացել են, որ ավելի լավ է արհեստ, հետեւաբար զբաղվածություն ունենալ, քան գրպանում՝ դիպլոմ, բայց առանց զբաղվածության։
Նա դիմորդների փոքր թվի մյուս պատճառ է համարում հետաքրքրության մեծացումը դեպի ոչ Հայաստանի Հանրապետության բուհեր՝ Սլավոնական, Ամերիկյան եւ այլն։
Սա, ինչպես Մելիքյանն է ասում, համապատասխան մարմինների ուշադրությունը պետք է կենտրոնացնի կրթության որակի բարձրացման վրա։
Կրթության որակի բարձրացմանը կնպաստի նաեւ շտեմարանների որոշակի բարդությունը՝ կանխելով անգրագետ դիմորդների մուտքը բուհեր։ Սակայն բարդ ասածը չի նշանակում խճողված, երկիմաստ հարցեր։ ԳԹԿ—ի տնօրենի խոսքերով, փորձը ցույց է տվել, որ եթե անգամ շտեմարաններում այդպիսի հարցեր կան, ապա թեստերում դրանք բացակայում են։ Շտեմարանների առավելություններից ամենակարեւորը համարում է այն, որ դրանք քննարկման են դրվում եւ բացառում անհամապատասխան հարցերը։ Մինչդեռ շտեմարանների բացակայության տարիներին հիշում է, որ մի քանի մասնագետ իրենց հայեցողությամբ առաջադրանքների «ծովից» կարող էին կազմել թեստերը. «Եվ ստիպված էին լինում վրիպակների պատճառով բալեր հատկացնել։ Անցած տարի այդպիսի բան չեղավ եւ հավատացնում եմ՝ այս տարի էլ չի լինի»։ Մելիքյանն ավելացրեց նաեւ, որ շտեմարանները վերահրատարակվել են։ Իսկ որոշ առարկաների մասով լրացուցիչ հատորներ են լույս տեսել։
Նախորդ տարիների պես այս տարի էլ դրանք դրվել են լայն քննարկման, վերհանվել են թերությունները։ Թերությունները սակայն ասուլիսի հյուրը կրիմինալ չի համարում։ Մեկնաբանում է, որ ցանկացած գրքում էլ կարող են պատահել վրիպակներ. «Կարեւորն այն է, որ դրանք հայտնաբերվեն եւ ամենակարեւորը՝ տեղ չգտնեն թեստերում»։
Վրիպակներից բացի՝ մեկ այլ խնդիր էլ շոշափեց ու ասաց, որ ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությունների հայտարարում է՝ շտեմարանների հրատարակման համար պետությունը պետբյուջեից որեւէ գումար չի հատկացնում։ Դրանք տպագրվում են հրատարակիչների կողմից։ Եվ որպեսզի շտեմարանները հասանելի լինեն բոլորին, տեղադրել են ԳԹԿ—ի կայքում։
Շտեմարաններում այս տարի նորություն կա։ Առաջադրանքների «պնդումների փունջ» տեսակը կկիրառվի նաեւ բնագիտական առարկաների թեստերում։
«Դրա յուրահատկությունն այն է, որ գնահատման առումով չափանիշներն ավելի խիստ են։ Այն հարցերին, որոնց պատասխանները դիմորդը չգիտի, ցանկալի է, որ պատասխանի՝ չգիտեմ։ Սխալ պատասխանելու դեպքում իր միավորներից համապատասխան միավոր են հանելու։ Սա նորություն է, որը թույլ է տալիս ստուգելու երեխայի ուշադրությունը եւ հիմնարար եզրակացություն անելու կարողությունը»,—ասաց ԳԹԿ—ի տնօրենը։
Միասնական քննությունները այս տարի ուսանող դառնալու միակ ուղղությունը չեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի որոշ ֆակուլտետների դիմորդների համար։
Խոսքը զուտ գյուղատնտեսական ոլորտի հետ կապված 23 ֆակուլտետի մասին է։ Դրանք նշված են աստղանիշով։ Բանն այն է, որ գյուղացիները շատ դժգոհություններ ունեն, բայց համապատասխան մասնագետներ չունենք, որովհետեւ տվյալ ֆակուլտետների նույնիսկ անվճար տեղերը թափուր են մնում։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի քննությունների կազմակեպման բաժնի պետ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ նման բան կիրառվելու է առաջին անգամ։
«Եթե բուհում պետք է հանձնեն 2—3 միասնական քննություն, որպեսզի սովորեն անվճար, ապա այս դեպքում ընդամենը մեկ միասնական քննություն են հանձնում։ Իսկ պահանջվող մյուս միավորների փոխարեն կարող են ներկայացնել ատեստատի գնահատականը։ Ավելին՝ նրանք ԳԹԿ—ում հայտ չեն ներկայացնում»,—հայտնեց Նասիբյանը՝ տեղեկացնելով, որ հայտը ներկայացվում է ագրարային համալսարանում։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 474 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024